«Տղաներ, կեցցե՛ք». բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ խոցված ադրբեջանական թանկարժեք ԱԹՍ-ի մասին

15.07.2020 10:37
1115

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում գրել է․

«Այսօր մամուլում գրվեց, որ հայկական զինված ուժերը խոցել են գերժամանակակից եւ թանկարժեք, մինչեւ 30 միլիոն դոլար արժեքով Elbit Hermes 900 իսրայելական արտադրության անօդաչու։ Այն շատ լուրջ սարքավորում է, որն առկա է տասնյակ երկրների բանակների զինանոցում, եւ կարող է ազատորեն գտնվել օդում երեսուն ժամ։ Պետք է ասեմ, որ սա հարվածային անօդաչու չէ, դրա վրա չկան սպառազինություններ։ Այս անօդաչուի խնդիրը այլ բան է՝ իրականացնել հետախուզություն, ռադիո-որսիչ գործողություն, խոչընդոտների ստեղծում հակառակորդի ավիացիայի եւ ցամաքային ուժերի համար։ Դրանք արտադրվում են սկսած 2009 թվականից եւ լավագույնս են իրենց դրսեւորել։ Ադրբեջանում նման 10-15 հատ կա։ Հիմա մեկով պակասել է։ Փաստորեն սա առաջին դեպքն է, երբ այս մակարդակի ապարատը խոցվում է։ Մինչ այժմ դա անել ոչ մեկին չէր հաջողվել, չնայած այն բանին, որ այս սարքերը մշտապես օգտագործվում են Սիրիայում, Իրաքում, Սուդանում եւ Աֆղանստանում ծավալվող մարտական գործողություններին։ Բացի այդ, այս սարքերը վերահսկում են ԱՄՆ եւ Մեքսիկայի սահմանները, մոնիթորինգ անելով թմրավաճառներին։ Վաղուց այս սարքերը աշխատում են Կոլումբիայում եւ Բրազիլիայում՝ ապստամբների եւ թմրավաճառների դեմ պայքարի համար։ Այնպես որ հայ զինվորներին բրավո։ Տղաներ, կեցցե՛ք։ Ես այստեղ հարցրեցի դեպքի մասին ընկերոջս, ով եղել է Elbit Systems իսրայելական ընկերության ինժեներ-կոնստրուկտոր եւ զբաղվել է այդ եւ այլ անօդաչու սարքերի հավաքմամբ։ Նա հայտարարել է, որ միայն կատարյալ տխմարը նման «թռչող ուղեղը» կդնի հարվածի տակ։ Տրամաբանական է։ Սա նրանց համար Բուդապեշտում զինվոր կացնահարել չէ, ոչ էլ Բաքվում չորս հոգով բլոգերին խեղդել»։

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24