Ծերուկ Պիլարսկին ընտրությունից առաջ, ինչպես միշտ, եկել ու ներկայացել է Հայաստանի գործող իշխանությանը

21.11.2018 12:41
1628

Նոյեմբերի 20-ին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկուն:

Ի դեպ, Պիլարսկին Հայաստանի պատվավոր հյուպատոսն է Գերմանիայի Դաշնության Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում:

Թե ինչո՞ւ է Հայաստանի նախկին իշխանությունն այդ մարդուն նշանակել հյուպատոս, այն էլ՝ պատվավոր, մինչեւ հիմա ոչ ոք պարզաբանում չի տվել:

Եվ հանրապետության նոր իշխանությունն էլ, կարծեք, հաշտվել է Պիլարսկու՝ պատվավոր հյուպատոս լինելու կարգավիճակին, թեեւ գրեթե ամեն օր մեր հանրապետության դեսպաններից կամ հյուպատոսներից մի քանիսը հետ են կանչվում արտասահմանյան որեւէ պետությունից՝ թավշյա հեղափոխության հրամայականով պայմանավորված:

Անշուշտ, դա քննարկման առանձին թեմա է, մանավանդ որ, որքանով տեղյակ ենք, Պիլարսկու հյուպատոսության շնորհիվ Հայաստան-Գերմանիա եւ մասնավորապես Հայաստան- Բադեն Վյուրտեմբերգ հարաբերություններում տեսանելի որեւէ տեղաշարժ չի գրանցվել անցած տարիներին:

Իսկ այժմ՝ առավել խնդրահարույց հարցի մասին:

Պիլարսկի - Փաշինյան հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ուշագրավ մի իրողություն է մատուցվել հայ հանրությանը՝ «Գյունտեր Պիլարսկուն պատկանող «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 75 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը»:

Տարածված տեղեկատվությունը, որքանով հասկանում ենք, մեկ նպատակ ունի՝ պատասխանել հայ հանրությանը տարիներ շարունակ հետաքրքրող հարցին՝ ովքե՞ր են Քաջարանի կոմբինատի սեփականատերերը:

Ցավոք, տարածված տեղեկատվությունը ոչ միայն չի պատասխանել հանրությանը հետաքրքրող այդ հարցին, այլ ավելի է խճճել այն:

Նախ՝ Գյունտեր Պիլարսկին «Քրոնիմետ մայնինգ» գերմանական ընկերության խորհրդի նախագահն է եւ ոչ սեփականատերը (չի բացառվում, իհարկե, որ բաժնետոմսերի մի մասը, այնուամենայնիվ, նրան է պատկանում): Իսկ դա նշանակում է, որ հարցը, թե ովքե՞ր են Քաջարանի կոմբինատի սեփականատերերը, մնում է բաց: 

Այնուհետեւ՝ ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 9-ի N1677-Ա որոշմամբ («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը մասնավորեցվել են հետեւյալ համամասնությամբ՝ 1) «Քրոնիմետ մայնինգ» ընկերությանը (Գերմանիա)՝ 574401 հասարակ (սովորական) բաժնետոմս, որը կազմում է բաժնետոմսերի 60 տոկոսը, 2) «Մաքուր երկաթի գործարան» ԲԲ ընկերությանը՝ 143600 հասարակ (սովորական) բաժնետոմս, որը կազմում է բաժնետոմսերի 15 տոկոսը, 3) «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՍՊ ընկերությանը՝ 119167 հասարակ (սովորական) բաժնետոմս, որը կազմում է բաժնետոմսերի 12.5 տոկոսը, 4) «Զանգեզուր մայնինգ» ՍՊ ընկերությանը՝ 119666 հասարակ (սովորական) բաժնետոմս, որը կազմում է բաժնետոմսերի 12.5 տոկոսը:

Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության վերոնշյալ որոշումից հետո. ահա հարցը, որ հետաքրքրում է հատկապես Սյունիքի հանրությանը, ահա հարցը, որին ոչ ոք (ե՛ւ նախկին իշխանության ժամանակ, ե՛ւ ներկա իշխանության վեցամսյա գործունեության ընթացքում) չի պատասխանել:

Եվ ուրեմն՝ ստիպված ենք հարցն ուղղել մեծարգո պարոն վարչապետին՝ ակնկալելով պատասխան գոնե այս անգամ:

1.Ինչպե՞ս է Քաջարանի կոմբինատի 60 տոկոսի սեփականատեր «Քրոնիմետ մայնինգ» գերմանական ընկերությունը դարձել 75 տոկոսի սեփականատեր:

2.Ո՞ւմ սեփականությունն է (15 տոկոսի չափով) փոխանցվել «Քրոնիմետ մայնինգ» գերմանական ընկերությանը եւ ի՞նչ ճանապարհով:

3.Ովքե՞ր են «Քրոնիմետ մայնինգ» ընկերության սեփականատերերը:

4.Տնտեսվարող ո՞ր սուբյեկտներն են ներկայումս  տիրապետում Քաջարանի կոմբինատի բաժնետոմսերի մնացյալ 25 տոկոսին, ովքե՞ր են այդ սուբյեկտների սեփականատերերը եւ ի՞նչ ճանապարհով է սեփականությունը նախկին տերերից փոխանցվել նոր տերերին:

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21