Ցուցահանդես՝ «Լույս և ստվեր» խորագրով

14.01.2025 12:05
608

Կապանի գեղարվեստի մանկական դպրոցում հունվարի 13–ին արվեստի միջավայր էր ստեղծվել․ պատերին գեղանկարչական աշխատանքներ էին, սեղաններին՝ դեկորատիվ և կիրառական արվեստի նմուշներ։ Կազմակերպվել էր կրթօջախի սաների 2024-25 ուստարվա առաջին կիսամյակի աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը՝ «Լույս և ստվեր» խորագրով։ Դպրոցում 73 սան է ուսանում՝ գունանկար, գծանկար, հաստոցային կոմպոզիցիա, դեկորատիվ կոմպոզիցիա, արվեստի պատմություն, քանդակ առարկաների գծով։

Դպրոցի տնօրեն Հասմիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված է դպրոցի 73 սաներից մեկական աշխատանք՝ գծանկար և գունանկար, ինչպես և դեկորատիվ և կիրառական արվեստի լավագույն աշխատանքներից։ Դրանցում արևային տաք ու գունագեղ գույներ կային և մանկան անմիջականություն։

Ցուցահանդեսը որոշակի պատկերացում տվեց կրթօջախի սաների գեղագիտական ընկալումների և նախասիրությունների մասին։

 

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24