Ուխտագնացություն Կապանի տարածաշրջանի (Կապան համայնքի) քրիստոնեական սրբավայրեր

05.01.2026 11:42
617

«Սյունյաց երկիր մշակութային» հանդեսը 2026 թ առաջին օրերից մեկնարկ է տալիս աննախադեպ մեծ նախագծի՝ «Ուխտագնացություն Կապանի տարածաշրջանի (Կապան համայնքի) քրիստոնեական սրբավայրեր»։ 

Տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրերը ներկայացնելու նախագիծը փորձել էինք իրականացնել 2019-20 թվականներին։ Եվ հասցրել էինք այցելել մի շարք պաշտամունքային վայրեր։ Սակայն 2020 թ Հայրենական պատերազմը թույլ չտվեց իրագործել վաղուց սպասված և արդիական այդ ծրագիրը։

Հիմա, կարծում ենք, եկել է ժամանակը՝ վերսկսելու ընդհատված այդ նախագծի իրագործումը։

Նախագծի շրջանակում կայցելենք Կապան համայնքի տարածքում գտնվող բոլոր սրբավայրերն ու կձգտենք շատ թե քիչ ամբողջական տեղեկություն տրամադրել կանգուն կամ խոնարհված եկեղեցիների, վանքերի, անապատների ու մատուռների մասին։

Նախնական տվյալներով խոսքը մոտ 70 վանքի, եկեղեցու և անապատի մասին է։

Ուխտագնացության ընթացքի մասին պարբերաբար կներկայացնենք տեղեկատվություն։

Մեծամասշտաբ այդ նախագիծը հովանավորում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Վերջնարդյունքում՝ ամենայն հավանականությամբ 2026-ի տարեվերջին, ամբողջ տեղեկատվության հիման վրա կհրատարակվի «Սյունյաց երկիր մշակութային» հանդեսի բացառիկ համար։

Նախագիծը, բացի հայրենագիտական նշանակությունից, կունենա նաև զբոսաշրջության ակտիվացմանը միտված նպատակ։

Հիշենք՝ մինչ այդ՝ գրեթե համանման ծրագրեր են իրականացվել Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում արդյունքներին կարող եք ծանոթանալ մեր պարբերականի էլեկտրոնային հարթակում՝ https://surl.li/mbfehn և https://surl.li/wdyrdz :

Նաև այդ փորձը հիմք ընդունելով՝ խոստանում ենք հետաքրքիր ճամփորդություններ և, իհարկե, գիտական բարձրաճաշակ, հանրագիտարանային կամ սկզբնաղբյուրային նշանակության համարի հրատարակում։

Մենք երախտապարտ կլինենք տարածաշրջանի բնակիչներին, մշակութային կազմակերպություններին, հայագիտական շրջանակներին, տարածաշրջանի պատմությունը հետազոտողներին, եթե նրանք՝ հնարավորության սահմաններում, աջակցեն խմբագրությանը՝ կյանքի կոչելու ազգային–քրիստոնեական այդ նախագիծը։

Ուրեմն և՝ բարի ուխտագնացություն մեզ և ձեզ․․․

 

«Սյունյաց երկիր»

Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստանի» անդամների հետ այցելել է Եռաբլուր

02.04.2026 20:22

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

02.04.2026 19:15

ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար

02.04.2026 18:06

Նիդերլանդներում կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմիերան

02.04.2026 17:03

«Զանգեզուրի միջանցքի» ճանապարհը գրեթե 90 տոկոսով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70 տոկոսով․ Ալիև

02.04.2026 16:43

TRIPP-ն արժեքավոր է ոչ թե իր չափերի, այլ կենսականորեն կարևոր դիրքի պատճառով․ The National Interest

02.04.2026 16:25

ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ Է

02.04.2026 14:40

Հայ ժողովրդի ընտրությունը կորոշի Հանրապետության կառավարման կուրսը․ միջազգային մամուլի անդրադարձը Փաշինյանի՝ Մոսկվա այցին

02.04.2026 14:29

«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թ. Օվերչուկ

02.04.2026 11:40

Երկու որդի ունեի, երկուսն էլ զոհվել են, մեկը՝ Ապրիլյանին, մեկը՝ 44-օրյային․ Միքայել Հաջյան

02.04.2026 10:51

Իրանի պատերազմը ցանկացած ելքի դեպքում փոխելու է ամբողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Վարդան Ոսկանյան

02.04.2026 10:43

Երևանի քաղաքական հռետորաբանության պատճառով ՌԴ-ն ու ՀՀ-ն միասին կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար․ Օվերչուկ

02.04.2026 10:40