Ուխտագնացություն Սարգիս զորավարի շիրիմին. նա Շվանիձորի ջոկատի փառապանծ հրամանատարն էր Դավիթ Բեկի օրերում

28.04.2022 12:44
1674

Ղուկաս Սեբաստացին «Դավիթ Բեկի պատմությունը» սկզբնաղբյուրում նշում է, թե ովքեր էին Դավիթ Բեկի զորավարներն ու զորապետները:

Այդ շարքում նշվում է նաև Շվանիձորի Սարգիս զորավարի անունը՝ 250 զինյալով:

Սարգիս զորավարն այն եզակիներից է (այդ ժամանակաշրջանի զորապետներից), ում գերեզմանը պահպանվել է...

Ապրիլի 27-ին «Սյունյաց երկրի» խմբագրակազմը, իր խոստմանը համաձայն, մեկնեց Շվանիձորի մերձակայքում գտնվող Վերիշեն գյուղի ավերակները, որի արևմտյան ձորեզրին՝ մի փոքրիկ տափարակի վրա, գտնվում է Սարգիս զորավարի գերեզմանը:

Վերիշենի ավերակները Շվանիձորի վարչական տարածքի մեջ են, Մեղրի-Ծավ-Կապան այլընտրանքային մայրուղու արևելյան եզերքին՝ Մեղրի քաղաքից մոտ 20-25 կմ արևելք:

1980-ականներին Շվանիձորի դպրոցի ուսուցիչ Պողոս Արզումանյանի և այդ կրթօջախի մի խումբ աշակերտների նախաձեռնությամբ ու ջանքերով փոքրիկ մատուռ է կառուցվել Սարգիս զորավարի գերեզմանի վրա:

Սրբավայր դարձած այդ գերեզմանին մեղրեցիները նաև մեկ ուրիշ անուն են տալիս՝ Կարմիր խաչ, որը (ավանդույթի համաձայն) զորություն է տալիս  հավատի ուժով այնտեղ այցելած՝ չամուսնացած օրիորդներին, չբերության խնդիր ունեցող կանանց: Իսկ փոքր-ինչ ներքևում գտնվող ձորակում ջուր կա՝ ոտքի ցավերը բուժող:

Ժողովուրդն ինչ-որ առումով զորավար ու զորավոր Սարգսի և Սուրբ Սարգսի միջև զուգահեռներ է անցկացրել․․․

Ցավոք, գերեզմանի վրա որևէ գրություն չի պահպանվել կամ միգուցե եղած գրությունը ծածկվել-փակվել է կառուցված մատուռի տակ: Եվ, այդ բոլորով հանդերձ, ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է տեղեկությունը՝ դա Սարգիս զորավարի գերեզմանն է:

Շատ հետաքրքիր մի հանգամանք էլ նկատվեց՝ ուխտավայրը բանուկ է նաև մեր օրերում, թեև մայրուղուց այնտեղ իջնելու համար որոշակի ջանք է պահանջվում:

Մենք խոնարհվեցինք Դավիթբեկյան գոյամարտի փառապանծ  այդ զորահրամանատարի շիրմի առջև:

Ուխտավայրում մի ուրիշ զգացողություն  էլ ունեցանք. երախտապարտ սյունեցիները երեք դար շարունակ չեն մոռանում, որ այդտեղ է հանգչում զորավար Սարգիսը, ու մարդիկ առ այսօր ուխտագնացություն են կատարում այդ վայր: Եվ ուրեմն՝ սուտ է տեսակետը, թե մենք զուրկ ենք պատմական հիշողությունից: Սյունիքը զորավոր է նաև իր պատմական հիշողությամբ, հազարամյակների ընթացքում սխրանքներ գործած մեր նախնիների հիշատակը վառ պահելով: Այս դեպքում՝ 300 տարի առաջ տեղի ունեցած հերոսամարտի բոլոր զորավարները շարունակում են մնալ մեր հիշողության մեջ. հենց նրանք էին, որ երկրամասից ժամանակին դուրս շպրտեցին՝ իբր խաղաղության դրոշով Սյունիք ներխուժած թուրք ասպատակներին...

Սարգիս զորավարի գերեզմանը գտնվում է բնության մի չքնաղ անկյունում: Այդտեղից երևում է Արևիք գավառի մի մասը, երևում է Արաքսի կամ աստվածաշնչյան Գեհոն գետի հովիտը:

Գերեզմանի դիմաց՝ արևելքում՝ երկնահաս Բերդին քար ամրոցն է՝ մոտ 3000 մ բարձրությամբ, որը մեղրեցիների համար պաշտպանական  բնական ամրություն է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակներում: Բերդին քար ամրոցի գագաթին շվանիձորցիները մի քանի տարի առաջ խաչ են կանգնեցրել:

Սարգիս զորավարի  գերեզմանի և Բերդին քար ամրոցի միջև Վերիշեն ավերված գյուղն է՝ դեռևս պահպանված գերեզմանատնով ու միջնադարյան եկեղեցիով:

Թեև առկա էին ճանապարհային որոշակի դժվարություններ, բայց  որոշեցինք անպայման այցելել Վերիշենի եկեղեցի՝ մարդու ոտքի և աղոթքի կարոտ:

Եվ այնտեղ հասանք 17-րդ դարում կառուցված մի կամրջակով. հավանաբար այդտեղով գետակ է հոսել ժամանակին, որը հիմա չկա:

Միանավ սրահը՝ բազիլիկ ոճի, խոնարհված է, տեղ-տեղ փլուզման վտանգի առջև կանգնած, ներսը՝ քարուքանդ արված (ինչպես մեր միջնադարյան բազմաթիվ սրբավայրեր):

Մենք ձեռքերով հպվեցինք Տիրոջ այդ տաճարի պատերին, քարերին, դեռևս պահպանված հատուկենտ խաչքարերին ու աղոթք բարձրացրինք առ Աստված...

Մուտքի աջ մասում՝ պատի մեջ, եկեղեցու կառուցման ժամկետն իր վրա կրող քարն է՝ գրեթե եղծված:

Մուտքի մոտ մի տապանքարի վրա հաղորդության խորհուրդն արտացոլող տապանաքար տեսանք...

Այդ ամենից հետո էլ բռնեցինք հետդարձի ճամփան...

Հրաշալի ուխտագնացությունը կայացավ շնորհիվ Սյունյաց աշխարհի մերօրյա նվիրյալ Ազատ Գասպարյանի և Մեղրու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության բացառիկ գիտակ Նաիրա Հայրապետյանի աջակցության, որոնց մեր երախտագիտությունն ենք հայտնում:

Շնորհակալ ենք նաև Վալտեր անունով անտառապահին, ով  քաջածանոթ էր այդ տեղանքի բոլոր կածաններին և ամեն ինչ արեց, որ մենք ուխտավայր հասնենք ու այնտեղից վերադառնանք շատ թե քիչ բարեհարմար արահետներով:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08