Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում

22.07.2026 11:51
445

Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Կիմը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ընկերության երկու լոգիստիկ կենտրոնի վրա Կրասնոդարում և Նևիննոմիսկում։

Երկու պահեստն էլ տարհանվել է, սակայն աշխատակիցների շրջանում կան վիրավորներ։ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ Նևիննոմիսկում հրդեհի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Նրանց տեղում բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները։ Կրասնոդարի պահեստում էլ բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է երեք մարդ։

Սա շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է, որ Ուկրաինան հարձակվում է Wildberries-ի պահեստների վրա։ Հուլիսի 18-ին Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում ուկրաինական դրոնների հարվածների հետևանքով զոհվել էր ութ մարդ, մոտ 80-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Wildberries-ի վրա հարձակումները պարզաբանել էր, որ պահեստներում եղել են անօդաչու թռչող սարքերի և «նավիգացիոն սարքավորումների» արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10