Ուրվագծվում է դպրոցի շինհրապարակը

13.02.2018 14:51
1474

Նախորդ տարվա օգոստոսի 15-ից մեկնարկել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի շինարարությունը: Կրթօջախի նախկին մասնաշենքն ապամոնտաժելուց հետո տեւական ժամանակ ոչինչ չէր արվում, ամայի տարածքը սպասում էր իր կառուցապատողին: Այժմ դպրոցի աշակերտների մի մասը դասերն անցկացնում է N6 դպրոցում, մի մասը՝ նախկին լուսատեխնիկական գործարանի վարչական շենքում, ինչը հուշում էր, որ օր առաջ պիտի սկսվեր շինարարությունը: Ինչեւէ, թունելի վերջում լույսը երեւում է: Արդեն ուրվագծվում է կրթօջախի շինհրապարակը: Կառույցի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, կապալառուն՝ «Վարարակն» փակ բաժնետիրական ընկերությունը (տնօրեն՝ Արայիկ Բուդաղյան): Դպրոցն ունենալու է երկու եռահարկ ուսումնական մասնաշենք, մարզադահլիճ եւ նիստերի դահլիճ, բաց խաղահրապարակ: Շինարարության նախագծային արժեքը 1 մլրդ 400 մլն դրամ է: «Վարարակն» ՓԲ ընկերությունը 100 մլն դրամ ավելի ցածր գին է առաջարկել՝ շահելով մրցույթը եւ շինարարությունը սկսելու իրավունք ստացել: 

Գորիսում գրանցված եւ գործող «Վարարակն» ՓԲ ընկերությունը հայտնի է իր շինարարական գործերով տարածաշրջանում եւ Արցախի Հանրապետությունում, որտեղ կյանքի է կոչել բնակելի եւ ռազմական նշանակության օբյեկտներ: Կառույցի աշխղեկ Սամվել Նարինյանը տեղեկացնում է, որ անցած ժամանակամիջոցում ավարտվել են հողային աշխատանքները, ցցային հիմքեր են արել, որի վրա լինելու են հիմնային հեծանները, հենապատ են կառուցել: «Մինչեւ վերջին մեխը մենք պիտի խփենք»,- ասում է աշխղեկը եւ հավելում, թե վերջում բարեկարգման ինչ աշխատանքներ պիտի անեն: Ս.Նարինյանը փորձառու շինարարի համարում ունի Գորիսում: 1974 թվականին բուհն ավարտելուց հետո հիդրոշինարարի մասնագիտությամբ աշխատանքային կենսագրությունը սկսեց «Տաթեւհէկից», այնուհետեւ Գորիս N2 շինվարչություն, շիննորոգման գրասենյակ եւ այլ շինարարական կազմակերպություններ, մինչեւ, ինչպես ինքն է ասում՝ փուլ եկավ երկիրը: Դրանցի հետո մասնավոր շինարարական գործերով է զբաղվել: Նա տեղեկացնում է, որ այս տարում նախատեսված է իրականացնել 650 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ: Այնպես պիտի անեն, որ հաջորդ ձմռանը ծածկի տակ աշխատեն: 

Մեր այցելության օրը կառույցում 25-ից ավելի շինարար էր աշխատում: Աշխատանքային ծավալներն աճելուն զուգընթաց՝ աստիճանաբար այդ թիվն ավելանալու է: Ընդ որում՝ կան պայմանագրով աշխատող մասնագետներ: Վալերիկ Մուշկամբարյանը մասնագիտությամբ հյուսն-ամրանագործ է, միացել է գորիսեցի շինարարներին: Շինարարությունում աշխատելու մեծ փորձ ունի: 1982-ին բանակից զորացրվելուց հետո Կապանի երկաթբետոնյա կառուցվածքների գործարանում է աշխատել: Հետո տարբեր շինարարական կազմակերպություններում եւ կոոպերատիվներում: Ասում է, որ կառույցի հիմքերը 3,5 մետր խորություն ունեն եւ հավելում, որ ամուր շենք է լինելու: 

Երիտասարդ շինարար է Զոհրաբ Մնացականյանը. Կապանի սանէպիդկայանի կառույցում է  աշխատել, Մեղրու բժշկական կենտրոնի շինարարությունում: Շաղախ է լցնում հիմնային հեծանների մեջ, դժվարությամբ է աշխատանքից կտրվում: «Չեմ կարող երեք ժամ կանգնել՝ հարցերիդ պատասխանել», - ասում է, թեպետ երկու րոպե չկար, ինչ զրուցում էինք: Փութով շարունակում իր գործը:Բարենպաստ եղանակը թույլ է տալիս գործն առանց ընդհատումների առաջ տանել, այլ բան է, եթե ձմեռային սառնամանիքներ ու առատ տեղումներ լինեին ձյան տեսքով: Ինչպես «տեղեկացնում» է շինարարության ցանկապատին փակցված վահանակը, շինարարության ավարտ է սահմանված 2019-ի դեկտեմբեր ամիսը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08