Ուսանողները դադարեցրել են դասադուլը

15.11.2017 17:54
1662

Նոյեմբերի 7-ից Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից մեկնարկել էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողների դասադուլը, որին մասնակցում էին հիմնականում ԵՊՀ ուսանողները:


Հիշեցնենք, որ ուսանողների բողոքի ակցիայի հիմք է հանդիսացել հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում ու պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով:
«Տարկետում լինելու ա, դասադուլ», «Դասախոս միացիր» վանկարկումներով ուսանողները մինչեւ նոյեմբերի 15-ը շարունակեցին դասադուլը, իսկ նոյեմբերի 14-ին հինգ ուսանող հայտարարեց նաեւ հացադուլ:


Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին նոյեմբերի 9-ին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, որին մասնակցել էին նաեւ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, մինչդեռ ուսանողները, դժգոհ մնալով հանդիպումից եւ փոխհամաձայնության չգալով, շարունակել էին դասադուլը:
Նշենք, որ դասադուլի ընթացքում լարվածություն է առաջացել, մանավանդ երբ ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցին հարող մուտքը:


Ինչպես տեղականում ենք armtimes.com-ից, նոյեմբերի 15-ին ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովի աշխատասենյակում ուսանողների հետ ընթացել է փակ խորհրդակցությունը, որին միացել է նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպումից հետո որոշում է կայացվել դադարեցնել դասադուլը: Հանդիպումից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց առաջարկությունն ընդունվել է, եւ կլոր սեղանի ձեւաչափով քննարկումներ են լինելու: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդունել են ուսանողների առաջարկը եւ զինվորական ծառայության օրենքի շուրջ քննարկումներ կծավալեն: Քննարկումները կլինեն նոյեմբերի 22-ին: ԱԺ-ում հանդիպումից հետո Դավիթն ու իր ընկերները տեղեկացրին, որ դասադուլը դադարեցնում եմ մինչեւ քննարկումների ավարտը, եւ եթե դրանց արդյունքը բավարար չլինի, կվերանայեն իրենց որոշումը: Փոխանցվեց նաեւ, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խոստացել է, որ այս ընթացքում պայքարի ելած ուսանողների հանդեպ հետապնդումներ չեն լինելու բուհական ղեկավարության կողմից:

Ըստ մամուլի հրապարակումների

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24