Ուսուցիչը. խոսք հիշատակի

10.07.2023 17:47
2144

Սյունիքի մանկավարժական ընտանիքը ծանր կորուստ կրեց:

 84 տարեկանում վախճանվել է երկարամյա և վաստակաշատ մանկավարժ Հենրիկ Օգսենի Հայրապետյանը:

 Շուրջ չորս տասնամյակ նա մաթեմատիկա է դասավանդել  Գորիսի շրջանի Շինուհայր գյուղի և Գորիս քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև որպես մեթոդիստ է աշխատել Գորիսի քաղաքային ժողկրթության բաժնում:

 Նրա բեղմնավոր աշխատանքի արգասիքը մեր պետության տարբեր բնագավառներում իրենց շնորհակալ ավանդը բերած ավելի քան հազար շինարարները, մանկավարժները, ճարտարագետները, զինվորականներն ու պարզապես պարկեշտ քաղաքացիներն են:

 Կան ուսուցիչներ, ովքեր ծնվում և ողջ կյանքն ապրում են որպես ուսուցիչ և վաստակում    ժողովրդի կողմից շնորհված համարժեք կոչումը։

 Նախորդ դարի 70-80 -ական թվականներին Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցիչների ծաղկեփունջն  իր ուրույն գույնով ու հոտով զարդարում էր մաթեմատիկայի ուսուցիչ  Հենրիկ Հայրապետյանը։ Մի քանի սերունդ են անցել հայրապետյանական դասերը, որոնք փարոսի պես ուղեցույց են եղել նրանց կյանքում։ Դպրոցի 1980-81 ուստարվա շրջանավարտներիս համար եղել է մաթեմատիկայի ուսուցիչ և դասղեկ՝ սկսած 4-րդ դասարանից։ Մեծ մանկավարժի կողմից կազմակերպված յուրաքանչյուր միջոցառում կյանքի մի յուրահատուկ դաս էր մասնակիցների համար։ Դասղեկի ժամերը, որ անցկացնում էր շաբաթը մեկ անգամ, համեմված էին հետաքրքիր տեղեկություններով, որոնք հավաքում էր այն ժամանակվա հայտնի ամսագրերից։ Աշխարհայացքի ձևավորման համար ընտրված տարբեր թեմաներով ակտիվ քննարկումները, զրույցներն ու պատմություններն ուսանելի ու արդիական են նաև այժմ։ Աստծո գոյության վերաբերյալ  դասղեկի հերթական ժամը անջնջելի հետք է թողել իմ աշխարհընկալման վրա։ Սովորողների միջև փոխհարաբերություններին վերաբերող դասղեկի ժամերն հաճախ անցկացվում էին բաց երկնքի տակ՝ բնության գրկում։ Շատ աշակերտների հետ միասին ես նույնպես ընտրեցի մաթեմատիկայի ուսուցչի մասնագիտությունը և շուրջ 37 տարի է աշխատում եմ կրթության ոլորտում ։ Դասավանդման գործընթացներում մշտապես կիրառել եմ իմ սիրելի ուսուցչի՝ Հենրիկ Հայրապետյանի  մատուցած ուսուցման ձևերն ու մեթոդները։ Երբ 2000-ականներին սկսեցին ներդրվել ուսուցման ժամանակակից՝ քննադատական մտածողության զարգացման  մեթոդները, ինձ համար դրանք նորություն չէին, քանզի դրանց զգալի մասին ծանոթ էի ընկեր Հայրապետյանին աշակերտելու, այնուհետև որպես պրակտիկանտ իր մոտ սովորելու  և հետո` որպես կոլեգաներ աշխատելու ընթացքում։ Մանկավարժական գործունեությունում նորարարական մոտեցումը մեծ մեթոդիստ-մանկավարժի հիմնական սկզբունքն էր։ Մաթեմատիկային նվիրված մի ցերեկույթի ժամանակ, երբ «Պատանի մաթեմատիկոս» խմբակի անդամներիս հետ ձևավորում էր դահլիճը, ուղիղ շարքերով տեղադրված սեղանների արանքով անցնելիս, սեղանների անկյուններից քաշելով խախտեց դասավորությունը, որով այդ միջոցառումն առավել հիշարժան դարձրեց մասնակիցների ու հանդիսատեսների համար։ Ավարտական դասարանում մեր դասարանի յուրաքանչյուր սովորողի ծննդյան օրը նշվում էր իր առաջնորդությամբ մյուս սովորողների հետ համագործակցությամբ պատրաստված հատուկ ծրագրով։ Նորարարական մոտեցումը մեծ մանկավարժի գործունեության հիմնաքարն էր, որը սերմանում էր նաև  սաների մեջ։ Ես չեմ հիշում նույնանման դասաժամեր՝ անցկացված վաստակաշատ ուսուցչի կողմից։ Ամեն դասաժամ մի կյանքի դաս էր, մի անակնկալ և կամ մի խորհուրդ։ Լիարժեք կրթություն և հետևողական դաստիարակություն՝ սա էր Հ. Հայրապետյանի մանկավարժական գործունեության նշանաբանը:

 Կյանքից հեռացավ ՈՒսուցիչը՝ Հենրիկ Հայրապետյանը՝ թողնելով ուսանելի փորձ և բազմաշնորհ աշակերտներ, որոնք կշարունակեն  մեծ մանկավարժի գործը։

Արամ Մուսախանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40