«Ուժեղ Հայաստան»-ը իշխանության գալու դեպքում խոստանում է արգելել ադրբեջանցիներին անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում

25.05.2026 15:37
274

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում կառավարության առաջին նիստում կընդունեն «Սաֆարովի կանխարգելման օրենք» կոչվող նախագիծ, որով նախատեսվում է արգելել Ադրբեջանի քաղաքացիներին Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել։

«Մենք մեր կառավարության հենց առաջին նիստին կընդունենք օրենք, որն արգելում է ադրբեջանցիներին հող և գույք ձեռք բերել կամ դրանք որպես նվիրատվություն ստանալ Հայաստանի տարածքում։ Մենք այդ օրենքն անվանել ենք «Սաֆարովի կանխարգելման օրենք»,- դաշինքի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասել է Կարապետյանը։

Նախաձեռնության մանրամասները ներկայացրել է դաշինքի ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ առաջարկվող օրենսդրական փաթեթը վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին և ադրբեջանական իրավաբանական անձանց։

«Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ՝ որպես իրական շահառու, ՀՀ-ում գործունեություն ծավալող, չի կարողանա ձեռք բերել մեր երկրում որևէ անշարժ գույք»,- ընդգծել է նա։

Թեև ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է՝ «հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի», Վարդևանյանը կարծում է, որ օրենսդրությամբ պետք է ամրագրվի նաև անշարժ գույք ձեռք բերելու արգելքը:

Վարդևանյանը, իրենց քաղաքական թիմում ընդգրկված անձանց  նախագիծը ներկայացնելիս, հարկ համարեց հիշեցնել, թե ով է Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը և թե ինչու է իրենց նախագիծը կոչվելու «Սաֆարովի կանխարգելման օրենք»:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22