Ուզում են սահմանափակել խոսքի ազատությունը. Արամ Աբրահամյանը` օրենքի փոփոխությունների մասին

26.12.2025 21:27
502

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը կարծում է, որ իշխանությունը օրենքի կետերը կարող է մեկնաբանել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխությունների նպատակը խոսքի ազատությունը սահմանափակելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Երեկ կառավարության նիստում ընդունվեց ԲՏԱ նախարարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի` այսուհետ կարգելվի օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, ինչպես նաև կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։

«Այս օրենքի նպատակն է ավելի լեգիտիմ գործիքներ տալ իշխանությանը` ընտրություններից առաջ փակելու այն լրատվամիջոցների, այն լրագրողների բերանը, որոնք քննադատում են իրենց»,– ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց` բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող, ռասայական խտրականություն քարոզող բովանդակությունը նախկինում էլ է արգելվել հենց նույն օրենքով, իսկ օրինակ` օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածման արգելքը կոնկրետ նպատակ ունի` պայքարել իշխանության որդեգրած «հիբրիդային արշավի դեմ»։

«Երբ նրանք ասում են օտարերկրյա, նկատի չունեն Չինաստանը, Հնդկաստանը, Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները։ Նրանք նկատի չունեն նաև Ադրբեջանը և Թուրքիան։ Նրանք նկատի ունեն կոնկրետ Ռուսաստանը։ Եթե մեզ մոտ օրենքը գործեր, եթե մեզ մոտ չլիներ այդ հակառուսական հիստերիան, պարանոյան, ես դեմ չէի լինի օրենքի այս փոփոխությանը, բայց այս իշխանություններից ես այլ բան չեմ սպասում, քան «օտարերկրյա» բառի տակ հասկանալ «հիբրիդային պատերազմի» մասին իրենց հեքիաթը»,– ասաց Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ապա, ըստ նրա, իշխանությունը կարող է ցանկացած խոսք կամ ուղերձ մեկնաբանել այնպես, որ այն ներառվի օրենքի կետում։ Այս համատեքստում Աբրահամյանը հիշեցրեց բարերար, գործարար Սամվել Կարապետյանի «գործը»։

«Մենք արդեն գիտենք, թե ինչպես է մեկնաբանվում ներկա իշխանությունների կողմից, եթե մարդը ասում է՝ ես «իմ ձևով» կամ «մենք մեր ձևով» կպաշտպանենք Հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն` ցանկացած բառ, որն ասվում է իշխանության կամ վարչապետի դեմ, կարող է ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալում»,– նշեց նա։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր կարծիքով` նույնկերպ կմեկնաբանվի նաև «պատերազմ քարոզելու» կետը։ Օրինակ` եթե ինչ–որ մեկը հայտարարի, որ խաղաղություն չի հաստատվել, որ Ադրբեջանը կարող է կրկին հարձակվել Հայաստանի վրա, ապա նրան կարող են պատասխանատվության ենթարկել «պատերազմ քարոզելու» համար։

Խնդրահարույց է նաև բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակումը, ինչով, ըստ օրենքի նախագծի, պաշտպանվելու է հանրության հոգեկան, բարոյական և տեղեկատվական անվտանգությունը։ Աբրահամյանը հարց է տալիս` ինչպե՞ս պետք է որոշվի, որ տեղեկատվությունն է մարդու հոգեկանի վրա ազդում, որը` ոչ։

«Չափելը շատ դժվար է, իմ կարծիքով` անգամ անհնար, որովհետև մի մասի վրա մի բան է ազդում, մյուս մասի վրա` մեկ այլ բան։ Օրինակ` կան մարդիկ, որոնք չեն կարողանում լսել վարչապետի ելույթները, դա ազդում է նրանց հոգեկան վիճակի վրա, ուրեմն վարչապետի ելույթները այդ դեպքում չպիտի՞ հեռարձակվեն... Սա անչափելի է և որևէ ձևով կարգավորվող չէ»,– եզրափակեց նա։

Հիշեցնենք` օրենքի փոփոխություններով հստակեցվել են նաև ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02