Վահան Տերյանի ծննդյան օրն է

09.02.2023 14:59
1080

Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հըմայող ու հին խոստում ։
Եվ մի՞թե այդ վշտիդ համար

Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ,
Օ, հայրենիք դառն ու անուշ։
Չըշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փայլով երբեք.-
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ,
Խեղճությունըդ խավար ու լուռ,
Աղոթքներըդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զարկը տխուր
Եվ խուղերիդ լույսերն աղոտ...

 

***

Այնպես անխինդ են և նըման լացին

Երգերն իմ երկրի, այնպես տխրագին.

Մեզ չի՛ հասկանա օտարերկրացին,

Մեզ չի՛ հասկանա սառն օտարուհին։

 

Այն մելամաղձիկ, լացող, միալար

Ելևէջները՝ ներդաշնակ այնպես,

Եվ հարազատ են սրտին մեր մոլար,

Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ...

 

Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ

Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր,

Իմ ժողովուրդը՝ անել վշտի մեջ,

Երկիին իմ անբախտ և աղետավոր։

 

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,

Երգը հայրենի՝ ցավագար ու հին,

Մեզ չի՛ հասկանա օտարերկրացին,

Մեզ չի՛ հասկանա սառն օտարուհին...

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40