Վահե Հակոբյան. «…Հաշվի առնելով կոմբինատի հարյուրավոր աշխատակիցների պահանջը՝ վերանայեցինք մեր դիրքորոշումը»

15.09.2016 11:11
3963

- Պարոն Հակոբյան, ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում նշել էիք, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը մարզում համայնքների ղեկավարի կամ ավագանու անդամի որեւէ կոնկրետ թեկնածուի չի աջակցում: Այսօր Դուք ներկա եք մի միջոցառման, որն, ըստ էության, կոչված է սատարելու Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին: Նշանակո՞ւմ է սա, որ Դուք փոխել եք Ձեր որոշումը:

- Ճիշտ է, ես արդեն առիթ ունեցել եմ հայտնելու, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը որեւէ կոնկրետ թեկնածուի չի աջակցելու: Այս մոտեցումը հիմնված էր այն իրողության վրա, որ ընտրություն կատարողը համայնքի բնակիչներն են, եւ մենք որպես տնտեսվարող սուբյեկտ ընդամենը պետք է քաղաքացիների որոշումն ընդունենք ի գիտություն: Սակայն անցած մի քանի շաբաթների ընթացքում, հաշվի առնելով կոմբինատի հարյուրավոր աշխատակիցների պահանջը, վերանայեցինք մեր դիրքորոշումը:

Մեր կոմբինատում Կապանի հարյուրավոր բնակիչներ են աշխատում, ովքեր իրենց եւ իրենց ընտանիքների բարեկեցությունը կապում են ոչ միայն կոմբինատի գործունեության, այլեւ այն համայնքի կառավարման հետ, որի բնակիչ են հանդիսանում: Հաշվի առնելով այդ մարդկանց արդարացի պահանջը, նաեւ այն հանգամանքը, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն Կապան համայնքում հարյուրավոր միլիոն դրամի հասնող սոցիալական ծրագրեր է իրականացրել եւ պատրաստվում է շարունակել ներդրումները, մենք որոշել ենք բարձրաձայնել մեր նախապատվությունների մասին:

Մեր մոտիվը փորձեմ ներկայացնել հնարավորինս համառոտ. անցած տարիներին մենք արդյունավետ համագործակցություն ենք ծավալել գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ, եւ վստահ ենք, որ, իր պաշտոնում վերընտրվելու դեպքում, մեր համագործակցությունը կընդլայնվի ու ավելի արդյունավետ կդառնա: Հենց այս պատճառով էլ որոշել ենք կապանցիներին հորդորել, որ առաջիկա ընտրություններին մոտենան պատասխանատու կերպով եւ քվեարկեն հանուն «Միասին դեռ շատ անելիք ունենք» կարգախոսի:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
14 սեպտեմբերի 2016թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40