Վահրամ Օրբելյանի ծննդյան օրն է․ շնորհավորում ենք

27.01.2025 17:13
1101

Վահրամ Օրբելյանը մարզի եզակի լրագրողներից է, ով կրում է նախորդ՝ խորհրդային էպոխայի ժուռնալիստիկայի կուտակած դրական փորձը և լրագրության ներկայիս հմտությունները։ Եվ այդ ամենն իր մեջ կրելով կարողանում է ստեղծել նորը, սպասվածը, ժամանակի շունչն արտահայտողը։

Տպագիր մամուլը մեր կյանքի բացառիկ ոլորտներից է, որտեղ վերահսկվում է մեր մայրենի լեզուն։ Իսկ Վահրամ Օրբելյանն առանձնանում է հայերենի գերազանց իմացությամբ։ Ու այդ գիտելիքները տարիներ շարունակ ծառայեցրել է մեր պարբերականի ստեղծագործական ընթացքին։

Վահրամ Օրբելյանը «Սյունյաց երկրի» հիմնասյուներից է, ու եթե հպարտորեն բարձրաձայնում ենք թերթի 22 տարվա անցած արգասավոր ճանապարհի մասին, ապա դրանում մեծ է և անուրանալի նրա դերակատարությունը։

Մարզային լրատվամիջոցում աշխատելու կարևոր պայմաններից մեկը, Սյունիքի պարագայում հատկապես, մարզը՝ իր հիմնախնդիրներով, ճանաչելն է։ Առանց դրա պատրաստվող լրատվական նյութերը լինում են և կլինեն ինքնանպատակ ու շատ հաճախ ձևական։ Նա այն լրագրողներից է, որ լավագույնս է ճանաչում Սյունիքի մարզը՝ Մեղրու Ծիրանաձորից մինչև Աղոթարան, մինչև Մեծ Իշխանասար։

Լավ ընկեր է, ինչը շատ կարևոր հանգամանք է ստեղծագործական կարողություններին զուգահեռ։

«Սյունյաց երկիրը» նրա համար յուրօրինակ «պապոնց տուն» է, հարազատ օջախ։ Պատահական չէ, որ քանիցս հրավիրել են աշխատելու այլ լրատվամիջոցներում, նույնիսկ գայթակղիչ պայմաններ առաջարկել, սակայն հրաժարվել է՝ հավատարիմ մնալով այն ճանապարհին, որ ընտրել է տարիներ առաջ, որտեղ ծանրակշիռ ներդրում ունի, որտեղ ինքը կարողանում է լիարժեք դրսևորել իր գիտելիքներն ու հմտությունները։

Վահրամ Օրբելյանի հետ աշխատում ենք 1993 թվականից, երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Սյունիքի ղողանջներ» ռադիոկայանը, որը սփռվում էր Գորիսից ու տարածվում ներկայիս Սյունիքի մարզի ու Վայոց ձորի բնակավայրերում։ Նա Կապանը ներկայացնող թղթակիցն էր։ Եվ դժվարին այդ ժամանակներում, երբ Արցախյան առաջին պատերազմը դեռ ավարտված չէր, կարողանում էր (ամենօրյա տեղեկատվությամբ) մեր ռադիոթողարկումներում բազմակողմանիորեն ներկայացնել Կապանի տարածաշրջանը։

Վահրամ Օրբելյանը՝ այդ բոլորով հանդերձ, չնայած իր տարիքին, լի է եռանդով, ասել է՝ նրա հետ դեռ ճանապարհ ունենք անցնելու։ Եվ ընթերցողը սպասում է նրա հեղինակած նորանոր հրապարակումներին, որոնցով լուսաբանում է և կլուսաբանի Սյունիքին համակած պրոբլեմները, հիմնախնդիրները, դժվարությունները՝ մատնանշելով  նաև դրանց լուծման ուղիները։

Ծնունդդ շնորհավոր, մեր պատվական գործընկեր։

 

Սամվել Ալեքսանյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34