Վախճանվել է Կոնստանտին Օրբելյանը

06.05.2014 13:19
2382

Ապրիլի 24-ի առավոտյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Հուլիսի 29-ին նա կդառնար 86 տարեկան:

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Սերում է Սյունիքի նշանավոր Օրբելյան իշխանական տոհմից: Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից, եւ եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:

1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` դաշնակահար եւ ակորդեոնահար: Որոշ ժամանակ անց, զինվորական նվագախմբի հետ, համերգներով հանդես է եկել Երեւանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945 թվականից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաեւ ստեղծել նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երեւանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը:

1956-1992թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր: Գրել է երաժշտական տարբեր ստեղծագործություններ՝ պրելյուդներ, սիմֆոնիկ պատկերներ, դաշնամուրային վարիացիաներ, երաժշտություն կինոնկարների, դրամատիկ, խորեոգրաֆիկ ներկայացումների համար: Նրա երգերը լայն ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Օրբելյանին ավելի մեծ ճանաչում են բերել «Ռե մինոր» լարային քառյակը, որը երիտասարդության միջազգային փառատոնում ¥1957¤ արժանացել է ոսկե մեծ մեդալի, «Սիմֆոնիան», «Անմահություն» բալետը, «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը եւ ուրիշ ստեղծագործություններ, որոնք վկայում են կոմպոզիտորի մեծ տաղանդի մասին:

Իր կոլեկտիվի հետ Օրբելյանը հանդես է եկել աշխարհի 40 երկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Մերձավոր արեւելքում եւ այլուր: Նրա նվագախումբը Խորհրդային Միությունում առաջինը եւ միակն էր, որ հայ էստրադային արվեստը ներկայացրեց ԱՄՆ-ում: Համերգներից հետո «Նյու-Յորք թայմս» թերթը գրել է. «Հայաստանի էստրադային նվագախմբի ելույթներից հետո մեզ մոտ ցրվեց այն առասպելը, թե ԽՍՀՄ- ում ջազն արգելված է եւ գտնվում է ընդհատակում»: Իսկ այդ հաջողությունները կապված են հայ անվանի կոմպոզիտորի հետ, որին արժանի գնահատական են տվել Արամ Խաչատրյանը, Էդուարդ Միրզոյանը, Ռոդիոն Շչեդրինը, Յուրի Սիլանտեւը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, ուրիշ նշանավոր երգահաններ, երաժշտագետներ:

Օրբելյանի դպրոցն անցել են հայ եւ ռուս նշանավոր շատ երգիչներ, նրանց թվում՝ Սիմոն Տերյան, Գեորգի Մինասյան, Իրինա Ալեգրովա, Լարիսա Դոլինա, Ալլա Պուգաչովա եւ ուրիշներ:

1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

1992թ. մեկնել է ԱՄՆ եւ բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում:

2012թ. պարգեւատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ս.թ. ապրիլի 26-ի որոշմամբ ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40