Վանո Սիրադեղյան. ուշացած վերադարձին սպասելիս

18.06.2018 11:59
1525

Անցնող շաբաթը հագեցած էր հատկապես քաղբանտարկյալների, քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների ազատ արձակմամբ։ Անկախ դրանց հետագա քաղաքական ու անվտանգային հեռանկարներից ու սպառնալիքներից՝ հրաշալի է՝ հանիրավի ազատազրկված մարդիկ այլեւս ազատության մեջ են։

Կեցցե հեղափոխությունը։Այս ազատումների ու ազատագրումների համատեքստում ավելի է ընգծվում մի կարեւորագույն խնդրի բացակայությունը, որը կարծես անտեսանելի ձեռքով հանվել է քաղաքական օրակարգից ու կարծես պատվել է ինչ-որ տեղից պատվիրված լռությամբ։ Վանո Սիրադեղյանը դեռեւս Հայաստանում չէ։

Բայց Հայաստանում չէ, որ միայն Վանո Սիրադեղյանը, այլ նաեւ նրա բացակայության մասին հանրային-քաղաքական բարձրաձայնումը։ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն է միայն երկու անգամ ԱԺ ամբիոնից խոսել Վանո Սիրադեղյանի վերադարձի անհրաժեշտության մասին, սակայն դա ևս լռեցվել է հեղափոխական աղմուկի մեջ։

Վանո Սիրադեղյանի գործը դասական քաղաքական հետապնդման գործ է։ Նա Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության ամենահնչեղ քաղաքական վտարանդին է՝ իր գործի բնույթով ու իշխանական պատվերի համակարգվածությամբ, եզակի վտարանդին։

Վանո Սիրադեղյանի գործը Ռոբերտ Քոչարյանի իշխանության խարաններից մեկն է, Հոկտեմբերի 27-ից ու Մարտի 1-ից հետո։ Վանո Սիրադեղյանին վտարանդի դարձնելով Քոչարյանը լուծեց իր իշխանության պահպանման կենսական խնդիրներից մեկը, քանի որ Վանո Սիրադեղյանի ներկայությունը Հայաստանում ամեն օր սպառնալիք էր ներկայացնելու նրա իշխանությանը։ Անկախ քաղաքական դիրքավորումից, Վանո Սիրադեղյանն իր խարիզմայով ու տեսակով լինելու էր համախմբող, ընդդիմացող ու այդմով՝ վտանգ ներկայացնող գործոն։

Վանո Սիրադեղյանը հեռացվեց Հայաստանից՝ նրա հետ հեռացվելով նաեւ Քոչարյանի իշխանությանը սպառնացող այդ վտանգը։ Բայց հանուն արդարության պետք է հիշել նաեւ, որ Վանո Սիրադեղյանի հեռացման շահառուն միայն Քոչարյանն ու նրա իշխանությունը չէր։ Վանո Սիրադեղյանի բացակայությունը, որքան էլ անմարդկային ու հակաընկերական թվա առաջին հայացքից, ձեռնտու էր նաեւ նրա զինակիցներից շատերին, այդ թվում՝ քաղաքական լռության տասնամյա ուխտ կնքած Լեւոն-Տեր Պետրոսյանին։ Վանո Սիրադեղյանն իր հետ Հայաստանից հեռացնելու էր ամբողջ քաղաքական էպոխայի պատմություն, այդ թվում՝ ու առաջին հերթին տեր-պետրոսյանական ժամանակների մասին, որոնք նրա բնորոշած «Գյադաների ժամանակի» նախերգանքն էին եղել։

Հայաստանում մնալով՝ Վանո Սիրադեղյանը չէր լռելու ու չէր ձայնակցելու Լեւոն Տեր- Պետրոսյանի քաղաքան լռությանը։ Տեր-Պետրոսյանի լռության իդիլիայի համար Վանո Սիրադեղյանը խանգարելու էր։ Ու նա վտարվեց Հայաստանից։ Ու նրա մասին մոռացան։ Մոռացան անգամ այն օրերին, երբ Տեր-Պետրոսյանը, քիչ էր մնում՝ վերցնում էր իշխանությունը։ Մոռացան նաեւ դրանից հետո, երբ իշխանությունը վերցնել չկարողացած Տեր-Պետրոսյանը պայքարում էր Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների կողմից բանտարկված իր թիմակից քաղբանտարկյալների ազատության համար։ Ահա նրանց ազատության համար գումարվող հանրահավաքներում այդպես էլ որեւէ անգամ չհնչեց Վանո Սիրադեղյանի նկատմամբ խայտառակ, շինծու քրեական հետապնդումը դադարեցնելու ու նրան հայրենիք վերադառնալու հնարավորություն տալու պահանջ։ Ինչո՞ւ։ Այս և ածանցյալ մի շարք այլ հարցերի պատասխաններ, սպառիչ ու անվարկած պատասխաններ մենք կարող ենք ստանալ միայն Վանո Սիրադեղյանից։ Նրա վերադարձից հետո։ Նրա ձգձգվող ու ուշացող վերադարձից հետո։

Մոտ երկու տարի առաջ հանրային որոշ շրջանակներ, մտավորականներ ստորագրահավաքներ էին անցկացնում՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու պահանջով։ Այսօր սակայն այդ նույն խմբերը լռում են։ Լռում է նաեւ նոր իշխանությունը։ Ինչո՞ւ։ Այս հարցի ստույգ պատասխանն էլ թերեւս միայն Վանո Սիրադեղյանին է հայտնի։

Վանո Սիրադեղյանի չվերադարձի հարցում կա եւս մի անպատասխան հարց. իսկ հնարավո՞ր է՝ Վանո Սիրադեղյանն ինքը չի ցանկանում վերադառնալ հայրենիք։ Հազիվ թե։ Հաշվի առնելով նրա տեսակն ու հայրենիքը մանրամասն սիրելու մասին նրա մարգարեությունը, հազիվ թե։

Իրավական առումով Վանո Սիրադեղյանի վերադարձը ընդհուպ տեխնիկական թղթաբանության հարց է, քանի որ նրա գործով լրացել է վաղեմության՝ 15 տարվա ժամկետը և անգամ եթե նա չարդարացվի, ապա Հայաստան վերադառնալուն ու թղթաբանությունն ավարտելուն պես շինված գործը կկարճվի։ Բայց խնդիրը, հասկանալի է, ոչ այնքան ու ոչ միայն իրավական է, որքան քաղաքական։ Ըստ ամենայնի Հայաստանում դեռ կան մարդիկ ու քաղաքական խմբեր, որոնք վախենում են Վանո Սիրադեղյանի վերադարձից։ Վախենում են նախկին մութ էջերի վերաբացման հնարավարությունից։ Վախենում են խոսքից։ Վախենում են ճշմարտություններից։

Մնում է հուսալ, որ այդ մարդիկ նոր իշխանության մեջ չեն։ Բայց այդ դեպքում կրկին անպատասխան է մնում հարցը՝ ինչու չեն նախաձեռնում Վանո Սիրադեղյանի վերադարձը։ Ու կրկին՝ պատասխանել կարող է միայն ինքը՝ Վանո Սիրադեղյանը։

Վտարանդիության ժամանակներում ի թիվս բազմաթիվ հանճարեղ գործերի Վանո Սիրադեղյանը գրել է՝ «Ափսոս էր երեխան»։

Հույս ունենք նա ստիպված չի լինելու արձանագրելու դա՝ նոր Հայաստանի իշխանության առնչությամբ։

Հ.Գ. Վանո Սիրադեղյանի վերադարձը ակտուալ ու անհրաժեշտ է հատկապես այսօր՝ Էջմիածնում կատարվողի համատեքստում։ Վանո Սիրադեղյանին հաջողվել է կրիմինալն արմատախիլ անել 1990-ականներին՝ նրա այդ փորձը կարող է օգտակար լինել նաեւ այսօր։

1in.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34