Վաստակած կոչում

27.12.2018 13:09
1070

«Սպորտն ինձ համար մի ամբողջ կյանք է», - այս կարգախոսով է ապրել եւ աշխատել ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանը:

Շրջապատում հարգված, հոգատար, կարգապահ, լավ ամուսին եւ ծնող. այսպես են բնութագրում նրան ճանաչողները: Հայաստանի սպորտի, մասնավորապես աթլետիկայի պատմության մեջ իր հետքը թողած Արսեն Պետրոսյանը վառ անհատականությամբ կարողացել է վայելել շրջապատի սերն ու հարգանքը:      

Ծնվել է Սյունյաց բարձրաբերձ աշխարհի գյուղերից մեկում` Ձորաստանում, բանվորի ընտանիքում: 1976թ. ավարտել է Կապանի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը: Խորհրդային բանակում պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո 1986թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Սովորելուն զուգընթաց դպրոցում դասավանդել է «Ֆիզիկական կուլտուրա» առարկան:       

Մանկուց զբաղվել է թեթեւ աթլետիկայով եւ պատանեկան հասակում արդեն իսկ ցուցաբերած լուրջ արդյունքների շնորհիվ ընդգրկվել ՀՀ աթլետիկայի պատանիների, ապա երիտասարդների ու մեծահասակների հավաքականների  կազմում: Բազմիցս եղել է ՀՀ աթլետիկայի պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների առաջնությունների հաղթող եւ մրցանակակիր, մասնակցել համամիութենական մրցումների եւ գրավել մրցանակային տեղեր:   

1984 թվականից անցել է մարզչական գործունեության եւ աշխատում է առայսօր:   

2004 թվականից «Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ -ի տնօրեն է:

Հավասարակշռված, զուսպ, լրջախոհ, ազնիվ ու անկաշառ անձնավորություն է Արսեն Պետրոսյանը, ում արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով: Նրա` մարդ տեսակը հեռու է սնապարծությունից եւ մեծամտությունից: Չի սիրում ցուցադրել իր հաջողությունները, պարզապես աշխատում է նվիրումով, պատասխանատվությամբ, աշխատում անդադրում այնքան, որ իր մասին խոսեն գործերը: Իսկ գործերը փաստում են ծանրակշիռ ու շոշափելի արդյունքներ: Ահա նրա լավագույն սաների արդյունքները.

Մարատ Սարգսյան, սպորտի վարպետ /հեռացատկ, լավագույն արդյունքը՝ 7.60մ/՝ 1991թ.-Խորհրդային Միության պատանիների չեմպիոն /ՌԴ, ք.Ձերժինսկ/:

Մերուժան Սարգսյան, սպորտի վարպետ /հեռացատկ, լավագույն արդյունքը՝ 7.92մ/՝ 1995թ.-ԱՊՀ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն /ք.Սանկտ-Պետերբուրգ/, 2002թ.-Եվրոպայի II լիգայի առաջնություն՝ 3-րդ տեղի մրցանակակիր /Սերբիա, ք. Բելգրադ/, 2001թ- Համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն:

Էրիկ    Նուրիջանյան, սպորտի վարպետ /եռացատկ, լավագույն արդյունքը՝16.56մ/՝ 1998թ. - Համաշխարհային պատանեկան խաղերի եզրափակիչ փուլի մասնակից /ՌԴ, ք.Մոսկվա/, 2001թ.-Աշխարհի՝ մինչեւ 20 տարեկանների առաջնություն /Չիլի, Սանտյագո/, Եվրոպայի գավաթի խաղարկության 4-րդ տեղ, /ք.Ռիգա/, 2005թ.–Եվրոպայի ձմեռային առաջնության մասնակից /Իսպանիա, ք.Մադրիդ/,  Համահայկական խաղերի արծաթե մեդալակիր: 

Հայկանուշ Բեկլարյան, սպորտի վարպետի թեկնածու, եռացատկի ՀՀ ռեկորդակիր /հեռացատկ, եռացատկ, լավագույն արդյունքը՝ 6.01մ, 13.15մ/՝ 2004թ.-Միջազգային պատանեկան խաղերի չեմպիոն` /ԱՄՆ, ք. Քլիվլենդ/, 2005թ.-Եվրոպայի պատանիների առաջնություն` 3-րդ տեղ, /Իտալիա, ք.Լիգնանո/, Աշխարհի՝ մինչեւ 18 տարեկանների առաջնություն՝ 4-րդ տեղ /Մարոկկո, ք.Մարաքեշ/,  Աշխարհի՝ մինչեւ 20 տարեկանների առաջնության մասնակից /Չինաստան, ք. Պեկին/, 2007թ- Համահայկական խաղերի չեմպիոն:

Սերգեյ Հարությունյան, սպորտի վարպետի թեկնածու /եռացատկ, լավագույն արդյունքը՝15.97մ /, 2006թ - Եվրոպայի գավաթի խաղարկություն, 4-րդ տեղ /Սերբիա, Նովի Սադ/, մի շարք միջազգային մրցումների մասնակից: 

Լեւոն Աղասյան, միջազգային կարգի սպորտի վարպետ /եռացատկ, լավագույն արդյունքը՝ 16.65մ/՝ 2013թ.- Եվրոպայի՝ ավագ տարիքի պատանիների առաջնություն չեմպիոն /Իտալիա, ք. Ռիեթի/, 2014թ- Աշխարհի՝ մինչեւ 20 տարեկանների առաջնություն՝ 5-րդ տեղ, 2016թ.- Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից: Բալկանյան երկրների առաջնությունների քառակի չեմպիոն:  

Արամայիս Սարգսյան, /եռացատկ, լավագույն արդյունքը՝ 15.94մ/, սպորտի վարպետ՝ 2016թ.-Եվրոպայի՝ միչեւ 18 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի մասնակից /Վրաստան, ք. Թբիլիսի,/ 2017թ.- Եվրոպայի՝ միչեւ 20 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի մասնակից /Իտալիա, ք. Գրոսսետտո/, 2018թ.- Աշխարհի՝ ավագ տարիքի պատանիների առաջնություն` 4-րդ տեղ /Ֆինլանդիա, ք. Տամպերե/, 2016թ-Բալկանյան երկրների մինչեւ 18 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր /Սերբիա, ք. Կրուշեվաց/,  Բալկանյան երկրների մինչեւ 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր /Թուրքիա, ք. Ստամբուլ/: 

Այսօր Արսեն Պետրոսյանը  60 տարեկան է: Նա իր կյանքը գնահատում է ոչ թե ապրած տարիներով, այլ այն գործերով, որ հասցրել է կատարել:   

Որպես մարզիչ` նա իր սաների ձեռք բերած հաջողություններով ուրույն հետք է թողել ՀՀ աթլետիկայի զարգացման գործում:   

Արսեն Պետրոսյանը սիրված մարզիչ է իր սաների կողմից եւ հարգված տնօրեն՝ իր կոլեկտիվում: Իր մասնագիտական հմտությունները եւ կարողությունները նա կիրառում է նաեւ ի շահ պատանիների արժեհամակարգի դաստիարակության. մարզադաշտում եւ մարզասրահում  նրա տված  դասերը պատանի մարզիկներին, որպես կանոն, կյանքում էլ են օգնում: 

Վաստակավոր մարզիչը համոզված է, որ  մարդիկ, որոնք անցնում  են սպորտի դպրոցը, հրաժարվում են վատ սովորություններից, հավատ ու կամք են ձեռք բերում սեփական ուժերի եւ հնարավորությունների նկատմամբ, սովորում զոհողությունների գնալ դրված նպատակին հասնելու համար:    

Արսեն Պետրոսյանը օպտիմիստ է։ «Առանց լավատեսության, - ասում է նա, - կյանքում բոլոր հնարավորությունները աչքիցդ կվրիպեն»։ Բայց եւ մերկ օպտիմիզմը սխալ համարելով` ռեալիստ  լինելու կողմնակից է։ «Լավատեսությունը պետք է իր հիմքերը ունենա, - շարունակում է մարզիչը։ -Կարելի է ասել, որ ես օպտիմիստ - ռեալիստ եմ»։ Նրա կարծիքով` հաղթանակներին պետք է շատ զգույշ վերաբերվել, գլխապտույտ չունենալ դրանցից ու չտարվել «աստղային» հիվանդությամբ: Սկզբում ստանալ բավականություն, իսկ հետո՝ եզրակացություն անել, հաշվի առնել հաղթանակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները։ «Հաղթանակը պետք է նոր հաղթանակներ ծնի», - ամփոփում է նա:     

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում  ունեցած վաստակի եւ ներդրած ավանդի, երկարամյա մարզչական գործունեության համար Արսեն Պետրոսյանը պարգեւատրվել է տարբեր կարգի պատվոգրերով եւ շնորհակալագրերով եւ մեդալներով:  Վերջերս ծննդյան 60-ամյա տարեդարձի  կապակցությամբ Սյունիքի մարզպետի` Հ.Պողոսյանի կողմից արժանացել  է շնորհակալագրի: 

Բազմիցս ճանաչվել է  ՀՀ աթլետիկայի տարվա լավագույն մարզիչ:   

2002 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում:   

2013 թվականին Կապան քաղաքի  75-ամյակի   առթիվ նրան շնորհվեց «Կապան» ոսկե մեդալ: 

2018 թվականին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի կողմից շնորհվել է  «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող» կոչումը:   

Վաստակավոր մարզիչը խոստովանել է, որ նման գնահատանքները  պարտավորեցնում են եւ մղում   նորանոր հաջողությունների:

Արսեն Պետրոսյանի համոզմամբ, ինչքան էլ մարդ հաջողակ լինի գործում ու հարգված շրջապատում, նրա ամենամեծ ձեռքբերումը երջանիկ ընտանիք ստեղծելն է: Եվ այսօր երջանիկ է Արսեն Պետրոսյանը, որովհետեւ ունի ամուր ընտանիք՝ սիրող եւ սիրված կին, 2 արժանավոր զավակ` ուստր եւ դուստր, 2 սիրասուն թոռնիկ: Նա հպարտությամբ է նշում, որ իր 7-ամյա թոռնիկը կրում է իր անուն-ազգանունը եւ ձգտում է արժանի լինել այդ կոչմանը:     

ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող Արսեն Պետրոսյանը իր  60-ամյակի առթիվ անկեղծացել է. «Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել»։   

Շնորհավոր պատվավոր կոչումդ, վաստակավոր մարզիչ:                                     
   

ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչության տնօրեն,

աթլետիկայի ֆեդերացիայի գործադիր տնօրեն

Արշամ Սարգսյան 

                                                                

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25