Վերաօծվեց Սուրբ Հակովբ եկեղեցին

09.07.2013 17:59
5639

Հունիսի 29-ին Քաջարան գյուղի Սբ Հակովբ եկեղեցին տասնամյակներ հետո կրկին վերաբացեց դռները հավատացյալների առջեւ:

Եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցում էին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, թեմի կրոնական դասի ներկայացուցիչներ, տարածաշրջանի համայնքի ղեկավարներ, հյուրեր, եկեղեցու վերականգնմանն օժանդակած անձինք: Վերաօծման արարողության համար պարտադիր է հոգեւոր դասից որեւէ եպիսկոպոսի ներկայությունը: Վերաօծումն իրականացրեց, օրհնության կարգ կատարեց եւ խաչն օրհնեց գերաշնորհ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը` հրավիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Խաչն օրհնելուց հետո մատուցվեց սուրբ պատարագ:

17-րդ դարի կեսերին կառուցված եկեղեցուն խորհրդային աստվածամերժության տարիներին ոչ թե նման կառույցների ճակատագիր բաժին ընկավ (օգտագործվեց որպես պահեստ), այլ ծառայեց որպես Քաջարան գյուղի ակումբ: Ինչպես վկայում են գյուղի տարեցները, այդտեղ ինքնագործ խումբ էր գործում, ֆիլմեր էին ցուցադրվում, ժողովներ անցկացվում: Միայն երեք տարի առաջ մի խումբ նախանձախնդիրներ ձեռնամուխ եղան կիսաքանդ կառույցի վերականգնմանը: Մանվել Փարամազյանը եկեղեցու վերականգնման ջատագովներից է, դրամական զգալի ներդրում է արել (ընկերների հետ միասին 10 մլն դրամ) կառույցի վերաշինման, նրա տարածքի բարեկարգման եւ կանաչապատման գործում, բայց հորդորեց, որ նշվի նաեւ գյուղի կարեւոր կառույցին երկրորդ կյանք պարգեւելուն իրենց նպաստը բերած ընկերների անունները` Սենիկ Զեյնալյան, Գարիկ Ղազարյան, Շանթ Թումանյան, Արմեն Անդրեասյան, Կարեն Ղազարյան:

Եկեղեցու վերականգնման համար 20 մլն դրամ հատկացրել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, 4 մլն դրամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, մեծ մասը Քաջարան գյուղացիների հանգանակությունն է:
Արարողությանը մասնակցում էր նաեւ ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, ում եւ գործընկերոջ, ճարտարապետ Ամիրան Բադիշյանի ջանքերով գյուղի հոգեւոր կառույցը երկրորդ կյանք ստացավ: Մեր զրուցակիցը ներկայացրեց Սբ Հակովբ եկեղեցու հիմնանորոգման նախապատմությունը. «Իմացանք, որ մարդիկ սկսել են այստեղ սեփական նախաձեռնությամբ եկեղեցի վերականգնել, բայց նման դեպքում յուրաքանչյուր պատմական հուշարձանի մասնագիտական վերաբերմունք պիտի դրսեւորել, լրջորեն մոտենալ գործին: Այդ պատճառով էլ թերությունները, որ թույլ էին տվել նախաձեռնողները, վերացրեցինք, որ հետք չմնա: Քանի որ իմ համոզմամբ` Քաջարանի Սբ Հակովբ եկեղեցին ուշ միջնադարյան կարեւորագույն հուշարձաններից է: Մենք գետաքարերով պահպանված ոչ մի տեղ նման եկեղեցի չունենք: Բացի այդ, այս եկեղեցին կղմինդրածածկ էր, եւ կղմինդրը համարյա պահպանված, որ հազվադեպ է պատահում: Հաճախ մենք հողի տակից կղմինդրի փշուրներ ենք հայտնաբերում, ինչպես, ասենք, Բեխի անապատում: Բայց այստեղ կղմինդրը մեծապես պահպանված էր, ինչը հաճելիորեն զարմացրեց մեզ»:
Այսուհետեւ Քաջարան գյուղում կնշվեն եկեղեցական տոներ, կհնչի պատարագ, մի խոսքով, համայնքն ուխտատեղի ունեցավ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40