Հայտնի են դարձել տարվա լավագույն ուսուցիչը, տնօրենը և դաստիարակը

12.11.2018 14:59
1243

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նոյեմբերի 12-ին կայացավ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Արայիկ Հարությունյանի խոսքով` հեղափոխությունից հետո նախարարության աշխատակիցները այս մրցանակաբաշխության մասին երկար են մտածել` արդյոք այն ծառայո՞ւմ է իր նպատակին, և արդյոք այն խնդիրները, որոնք դրված են նախարարության առջև, իրագործվո՞ւմ են նաև այս մրցանակաբաշխության միջոցով:

«Մենք գտանք, որ սա շատ կարևոր միջոցառում է և կարևոր է այն համատեքստում, որ մենք մեր աշխատանքի միջոցով հետևողականորեն պետք է ամեն ինչ անենք՝ բարձրացնելու ուսուցչի վարկանիշը և հեղինակությունը: Ուսուցիչը և տնօրենը մեր ամենակարևոր գործընկերներն են դպրոցում՝ մեր ծրագրերը իրագործելիս: Առանց ձեր օգնության և ակտիվ միջամտության մենք այդ ծրագրերը պարզապես չենք կարողանա իրագործել: Առիթ եմ ունեցել ասելու, որ դուք մեր ամենաառաջին և ամենակարևոր գործընկերն եք մեր ծրագրերը  իրականացնելու հարցում, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործընկերային հարաբերությունները ստացվեն ,և կարողանանք այնպիսի միջավայր ստեղծել, որ դպրոցից դուրս գա Հայաստանի Հանրապետության ազատ, անկախ, վերլուծող, քննադատող և քննող քաղաքացի»,- ասաց Հարությունյանը՝ շնորհավորելով մրցանակակիրներին:

Նախարարը նշեց, որ այս տարի նախարարությունը բողոքներ չի ստացել՝ կապված մրցանակաբաշխության հետ և մրցանակակիրների որոշելու հետ:

2018 թվականի «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աշտարակի Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Արշակյանը, «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը, իսկ տարվա «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան համար 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը:

Միջոցառման ընթացքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին պարգևներ հանձնեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

ՊՆ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Պաշտպանության նախարարությունը առանձին կազմակերպում էր նմանատիպ միջոցառում ՊՆ-ում, սակայն այս անգամ, ԿԳՆ նախարարի պաշտոնակատարի հետ խորհրդակցելով, որոշում են կայացրել Կրթության և գիտության նախարարության հետ կազմակերպել այս միջոցառումը:

«Կրթությունը, պաշտպանությունը, դաստիարակությունը տեսնում ենք մեկ միասնական համակարգում: Այդ իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում և ճիշտ ենք համարում, որպեսզի այն զինվորներին, ովքեր անսասան պաշտպանում են մեր առաջնագիծը, կանգնած են Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին և վտանգում են իրենց կյանքը: Դա մեր ուսուցիչների աշխատանքի շնորհիվ է` իրենց ճիշտ կրթելու դաստիարակելու, ձևավորելու որպես հայ քաղաքացի: Պաշտպանության նախարարությունը աշակերտներին, այսպես ասած,  վերցնում է իր հարկի ներքո 18 տարեկանը լրանալուց հետո, մինչև 18 տարեկանը դուք ամենօրյա ձեր աշխատանքի շնորհիվ ձևավորում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով պատրաստ է կատարելու այդ խնդիրը»,- ընդգծեց Տոնոյանը:

Ամփոփիչ հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 32 մանկավարժ` Հայաստանի 9 մարզերից, Երևանից և Կրթության ու գիտության նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովները փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին ամփոփել են արդյունքները և ընտրել հաղթողներին, որոնց անունները հրապարակվել են պարգևատրման արարողության ժամանակ:

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:

armenpress.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08