ՅՈՒՆԵՍԿՕ-ն կայցելի Շուշի․ ինչ է ցույց տալու Բաքուն

23.06.2021 19:06
1343

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի վերջին հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում, այդ թվում և Շուշիում։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ Ադրբեջանը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին արագացնել այդ գործընթացը, քննարկումներ են անցկացվել Աղդամի, Ֆիզուլիի  և Շուշիի շրջաններ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի վերաբերյալ։

Ամիսներ շարունակ Ադրբեջանը մերժում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այժմ ինքն է հանդես գալիս առաքելության այց կազմակերպելու առաջարկով, պատճառների վերաբերյալ «Ռադիոլուր»-ը զրուցել է «ԻԿՕՄՕՍ Հայաստան» հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե ՀԿ նախագահ Գագիկ Գյուրջյանի հետ։

Նա հատուկ ընդգծեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում էր Ադրբեջանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին․

 «Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները ուսումնասիրելու են այն տարածքները, որոնք լքել են ժամանակին ադրբեջանցիները, այսինքն սա զուտ ադրբեջանամետ մի առաքելություն է, որին ի վերջո հասավ Ադրբեջանը»,-ասում է Գագիկ Գյուրջյանը։

Ամիսներ շարունակ համացանցում հայտնվում էին ապացույցներ, թե ինչպես են ավերվում հայկական մշակութային կոթողները, եկեղեցիները, այս ամենը կարձանագրի ՅՈՒԵՍԿՕ-ն, ասում է Գագիկ Գյուրջյանը, սակայն ոչ ի օգուտ Հայաստանի, որովհետև առաքելությանը հրավիրել է Ադրբեջանը և հնարավորություն ունի ներկայացնելու պատկերը այնպես, ինչպես իրեն է ձեռնտու․

«Փաստեր կարձանագրվեն և ի օգուտ Ադրբեջանի, օրինակ նրանք հիմա Շուշիի Ղազանչեցոցի վերականգման աշխատանքներ են սկսել և ՅՈՒՆԵՍԿՕ-ին ցույց կտան, որ գումար են ներդնում, որպեսզի հայկական եկեղեցին վերականգնեն, ընդ որում կներկայացնեն, որ այն ավերվել է հենց հայերի կողմից, իսկ իրենք ահավասիկ փորձում են պահպանել մշակութային արժեքը»,-նշում է Գյուրջյանը։

Գագիկ Գյուրջյանի խոսքով մտահոգություն կա, որ եկեղեցին վերականգնվում է մի նախագծով որով փոխվում է գմբեթը, աղավաղվում եկեղեցու տեսքը, զրուցակցիս համոզմամբ դա իմանալու միակ ճանապարհը ռուս խաղաղապահներն են,  այս մասին նրանք հայտնել են մի շարք բարձր ատյաններին, սակայն արձագանք դեռևս չեն ստացել։ Գյուրջյանի կարծիքով, այս ամիսներին մշակութային կոթողների պահպանության հարցով թե Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, թե հասարակական կառույցները արել են հնարավորը, սակայն պետական մոտեցման պակասը զգացվում է․

«Լինելով պատմամշակութային հարուստ ժառանգությամբ երկիր և չունենալով այդ ժառանգությունը պահպանող պետական մարմին, մենք այսպիսի խնդիրների առաջ միշտ կանգնելու ենք, որովհետև ժառանգությամբ կարող ենք ոտք քցել այլ երկրների հետ, բայց փաստացի չունենք կառավարող մարմինը՝ ներկայացնելու համար»,-ասում է Գյուրջյանը։

Գյուրջյանի համոզմամբ շատ կարևոր է որպեսզի այնուամենայնիվ ռուս խաղաղապահների հետ կապ հաստատվի, նաև, որպեսզի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը ևս մասնակցի առաքելության այցին․

«Մեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մեր ԱԳՆ-ն թե որքանով կներգրավվեն այս այցին, ես տեղյակ չեմ, բայց այդպես էլ չեմ հասկանում, թե ռուս խաղաղապահներից մշակութային կոթողների մասով ինֆորմացիա ստանալու համար ում պետք է դիմենք, ենթադրում ենք, որ ԱԳՆ-ին, բայց փաստացի այդ կապը խզված է, արձագանք չկա»,-նկատում է Գագիկ Գյուրջյանը։

«Ռադիոլուր»-ին ԱԳՆ-ից հայտնեցին, որ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանն այս պահին երկրում չէ, «Ռադիոլուր»-ի գրավոր հարցմանը՝ արդյոք Հայաստանը ներգրավված կլինի այդ առաքելության մեջ, խոստացան պատասխանել ավելի ուշ։

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24