Զանգեզուր. ստուգաբանություն Իլհամի և նրա եղբայրների համար

05.04.2022 11:15
6449

Զանգեզուր անվամբ, ինչպես հայտնի է, կոչվում է Հայաստանի այն բնաշխարհը, որը «իր մեջ ընդգրկում է ՀՍՍՀ Գորիսի, Ղափանի, Մեղրու եւ Սիսիանի վարչական շրջանները»։ Աշխարհագրական մեծ տարածքի վերաբերող այդ տեղանվան ծագումը ստույգ պարզ չէ, եւ նրա մասին նույնպես տարբեր կարծիքներ են հայտնվել։ «Զանգեզուր տեղանունն, - տեղեկացնում է Հայկական սովետական հանրագիտարանը, - ավանդաբար ստուգաբանել են՝ կապելով հայկական Ձագիկ նահապետի տիրույթ Ձագեձորի կամ Ձագկաձորի  («Ձագերի ձոր») անվան ձեւափոխումների կամ հինավուրց մի վանքի վիթխարի զանգի ուժեղ ձայնի ստեղծած տպավորության հետ։ Զանգեզուրը համարվել է նաեւ մ.թ.ա. VII դ. այստեղ ներխուժած սկյութացիների (սակերի) անվան փոփոխված ձեւ (սակ-ձագ-Ձագեձոր-Զանգեզուր)»:

Զանգեգուր տեղանվան, որ հանդիպում է մի շարք՝ Զանկեազօր, Զանկեազուր, Զանկէզուր, Զանկիզուր, Զէնգէզուր եւ այլն ձեւերով, ծագմանն անդրադարձել են որոշ հետազոտողներ ու բառարանագիրներ։

Զանգեզուր տեղանվան ծագման հարցով առաջինը զբաղվել է Ղեւոնդ Ալիշանը, իր «Սիսական» պատկառազդու աշխատության մեջ հայտնելով այն կարծիքը, որ Զանգեզուր տեղանունը այլ բան չէ, քան Սյունյաց Ձագ(իկ¤ նահապետի անվամբ կազմված Ձագաձոր || Ձագեձոր տեղանվան աղավաղված ձեւը, որը եւ առաջ է եկել ուշ ժամանակներում։ Այսպես՝ նա գրում է. «Զանկեազօր կամ Զանկիզուր աւան, յորոյ անուն գաւառս, յայտ առնէ զՁագեձորն հին…», եւ՝ «Երբ եւ յումէ կարգեցաւ սա ի գլխաւորս ի շէնս կողմանցս եւ էառ կոչումն Զանկեազօր, յաւուրս իշխանութեան Պարսից եւ Թաթարաց, ոչ ունիմ ասել»։

Ղ.Ալիշանի կարծիքը հավանական է համարել նախ ազգագրագետ Երվանդ Լալայանը։ Նշելով, որ «Զանգեզուր» անունն, ըստ Հայր Ալիշանի, ծագել է Ձագեձոր անվան աղավաղումից, իսկ սա՝ Ձագ նահապետի անունից», նա, սակայն, կարծում է, թե «Ձագեձոր խոսքն էլ հառաջացել է ոչ թե Ձագ նահապետի, այլ «ծակերի ձոր» անունից, որովհետեւ այժմս էլ, Գորիսից քիչ բարձր գտնվող ձորը, ուր եղել է ամենահին բնակությունը, կոչվում է «ծակերի ձոր», այդտեղ գտնվող բազմաթիվ «ծակեր»-արհեստական քարայրի պատճառով»։

Բառարանագիր Սուքիաս Էփրիկյանը, հիշատակելով այս կարծիքը, ավելի հիմնավոր է ճանաչում Ղ. Ալիշանի երկկողմանի մեկնությունը։

Այսպիսով՝ Զանգեզուր անվանումը բխեցվել է Ձագեձոր֊ից կամ ծակերի ձորից։ Զանգեզուր տեղանվան ծագումը այդպես է բացատրել նաեւ Ստ.Լիսիցյանը` գրելով. «Զանգեզուր անունը համեմատաբար նոր ծագում ունի։ Անշուշտ դա հայկական անվան ադրբեջանական ձեւն է, որի երկրորդ բաղադրիչ վանկը համապատասխանում է հայերենի ձոր բառին եւ կրկնվում է օրինակ Աստազուր` այժմ Վանիձոր, Այնազուր՝ այժմ Աղավնաձոր եւ այլ անունների մեջ»։

Եվ այնուհետեւ, չժխտելով ենթադրյալ Ծակեձոր ձեւից Զանգեզուր տեղանվան առաջացման հնարավորությունը` նա նախապատվությունը տալիս է Ձագեձոր-Զանգեզուր զուգադրությանը եւ գտնում, որ «ավելի գերադասելի կլինի Զանգեզուր անունը համարել Ձագեձոր անվան աղավաղված ձեւը»։

Այսպիսով` Ստ.Լիսիցյանը հակադրվում ու մերժում է նաեւ սակ (>ձագ-ձագեձոր)-ից Զանգեզուր անվան ծագած լինելու վարկածը, որ առաջադրել է Արարատ Ղարիբյանը։

Այսքանից երեւում է, որ Զանգեզուր տեղանունը տակավին լիարժեք ստուգաբանական մեկնություն չի ստացել եւ հիմնավորապես պարզ չէ, թե իրոք ինչի՞ց, ինչպե՞ս է առաջ եկել։ Եվ, այնուհանդերձ, չի կարելի եւ չնկատել, որ Ղ.Ալիշանը եւ ուրիշները գտել են ըստ էության Զանգեզուր տեղանվան առաջացման ճիշտ երակը, նրա նախավոր ձեւը համարելով Ձագեձոր || Ձագաձոր տեղանունը, որ այդպես է կոչվել իսկապես Սյունյաց Ձագ(իկ) նահապետի անունով։

Ինչպես պատմական փաստերն են ցույց տալիս, Ձագիկ նահապետի անունով ոչ միայն Հաբանդ գավառում առանձին գյուղ է եղել, որ 12 չափ տուրք է վճարել Տաթեւի վանքին, այլեւ Ձագեձոր || Ձագաձոր է կոչվել Սյունիքի մի հսկայական տարածքը։ Եվ դա այնքան ժամանակ, մինչեւ որ թուրքերի` Ձագեձոր ներխուժելու պատմական տխուր իրողությամբ պայմանավորված` այդ բուն հայերեն անվանումը նրանց լեզվի հնչյունական օրենքներին ենթարկվելով` այլափոխվել, դարձել է Զանգեզուր։

Այսպիսով՝ միանգամայն պարզ է, որ Զանգեզուր իրոք Ձագեձոր |¥Ձագաձոր-ի այլափոխված ձեւն է, որ առաջ է եկել նախ ձ հնչյունի, որից, ինչպես հայտնի է, զուրկ է թուրքերենը, զ֊ի փոխարկմամբ եւ ապա Ձագեձոր > Զագեզօր-ում գ ձայնեղից առաջ ն ձայնորդի հավելմամբ ու օ /<ո/>ու հնչյունական փոփոխությամբ։ Արդյունքը եղել է այն, որ ուշ ժամանակներում առաջ եկած այդ Զանգեզուր ձեւը չճանաչելու չափ հեռացել է իր բուն՝ Ձագեձոր || Ձագաձոր նախավոր ձեւից եւ հիմք դարձել ժողովրդական կեղծ ստուգաբանության համար, որ իբր Զանգեզուր տեղանունն իր ծագմամբ կապվում է զանգ (= զանգակ) բառի հետ եւ նշանակել է կա՛մ «Զանգը-զոռ», այսինքն` զանգը զորավոր է , կա՛մ «Զանգն է զուր»։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Պատմաբանասիրական հանդես, 1988, N 4

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2026 11:11

Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան

01.06.2026 11:06

Սրա՞նք պիտի վերարտադրվեն հունիսի 7-ին․ Ծավի և Վերին Խոտանանի դպրոցների ոդիսականը

01.06.2026 10:56

Մենք պետք է արտաքին քաղաքականության մեջ առաջին տեղում դնենք Հայաստանի շահը. Արման Թաթոյան

31.05.2026 22:52

Սրանց վռնդելը քիչ է, ժողովրդի համբերությունը լցվել է․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Ազատության հրապարակից

31.05.2026 22:46

Մեր գլխավոր նպատակն է վերացնել այս ատելության մթնոլորտը․ Սամվել Կարապետյան

31.05.2026 22:33

Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ․ Վեհափառ

31.05.2026 22:10

Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ

31.05.2026 21:58

Մհեր Գրիգորյանը հայտարարել է, թե երբ է Հայաստանը քննարկելու ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցը

31.05.2026 19:31

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկու uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

31.05.2026 16:05