Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ռուս բաժնետերը դատի է տվել մյուս բաժնետերերին

31.03.2021 14:59
3681

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետերերը չեն կարողանում կիսել ընկերության բաժնետոմսերը, նրանց միջև ծավալված վեճը հասել է դատարան։ ԶՊՄԿ-ի բաժնետեր (12,4 տոկոս), Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դատի է տվել նախկին ու ներկա բաժնետերերին և պահանջում է բաժնետերերի ժողովի որոշումները անվավեր ճանաչել։ ՍիվիլՆեթը «Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզել է վեճի առարկան ու ընթացքը։ 

«Զանգեզուր մայնինգն» ընդդեմ կոմբինատի մյուս բաժնետերերի 

Ըստ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի ռեեստրի՝ ԶՊՄԿ-ի կոմբինատի 12,4 տոկոսի սեփականատերը «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերն իր հերթին «Մուն մեթալս» ՓԲԸ-ն է, որի սեփականատերն իր հերթին Կիպրոսում գրանցված Walnort Finance Limited ընկերությունն է։ Այս ողջ միջանկյալ ընկերությունների շղթայի հետևում Միխայիլ Զուրաբովն է՝ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարարը, որը Պղնձամոլիբդենայինի բաժնետերերի ցանկում հայտնվեց 2020-ին։ Անցյալ տարեվերջից «Զանգեզուր մայնինգը» դիմել է դատական ատյաններ՝ ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսի առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Անցյալ տարի Պղնձամոլիբդենային կոմբինատը գերմանական «Քրոնիմետ»-ից և «Մաքուր երկաթի գործարան»-ից գնեց վերջիններիս ողջ բաժնետոմսերը, և ստացվեց, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսի սեփականատեր դարձավ հենց կոմբինատը։ 

Այժմ Միխայիլ Զուրաբովի ներկայացուցիչ, փաստաբան Միխայիլ Մկրտումյանը դատարանից պահանջում է պայմանագրերը, որոնցով ԶՊՄԿ-ն դարձել է 75 տոկոսի սեփականատեր, անվավեր ճանաչել։ Նա իր պահանջի հիմնավորումներում նշել է այն փաստը, որ ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսի առքուվաճառքի ժամանակ «Զանգեզուր մայնինգը» դրանք ձեռք բերելու նախապատվություն պետք է ունենար, այնինչ ընկերության տնօրենը, համաձայն բաժնետիրական համաձայնագրի, դրանք ձեռք բերելու իրավունք չի ունեցել։ Ավելին՝ Մկրտումյանը դատարան էր դիմել ԶՊՄԿ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է։ Հայցվոր կողմը նշել է, որ Պղնձամոլիբդենային կոմբինատում ներկա պահին 12,4 տոկոս բաժնեմաս ունի «Զանգեզուր մայնինգը», 12,5  տոկոս էլ «ԱՄՓ հոլդինգը», ինչը նշանակում է, որ «ԱՄՓ հոլդինգը» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ժողովում ունի ձայների մեծամասնություն ու բաժնետոմսերին վերաբերող որոշումներ միանձնյա ընդունելու հնարավորություն։

«ԱՄՓ հոլդինգն» ըստ հանքերի իրական սեփականատերերի ռեեստրի ունի երեք բաժնետեր՝ Գուրգեն Ամբարյանը, Կարեն Հակոբյանն ու Մհեր Պոլոսկովը։ Վերջինս կոմբինատի գլխավոր տնօրենն է, Կարեն Հակոբյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրն է։ 

«Զանգեզուր մայնինգ»-ի ներկայացուցիչը նշել է, որ եթե հայցադիմումը բավարարվի, ապա պետք է տեղի ունենա ռեստիտուցիա, բաժնետոմսերը կվերադարձվեն իրենց նախկին սեփականատերերին, և բաժնետոմսերի վաճառքի նոր իրականացման պարագայում հայցվորը հնարավորություն կունենա օգտվելու բաժնետոմսերը գնելու իր նախապատվության իրավունքից։ Սակայն, եթե գործի քննության ընթացքում ընկերությունը, օրինակ, օտարի բաժնետոմսերը, ապա դատարանի վճռի կատարումը կդառնա անհնարին կամ կդժվարանա։ Ուստի, մինչև սույն գործով վճռի կայացումը բաժնետոմսերի օտարումը դառնում է առավել քան իրատեսական։ Հայցվորը որպես հայցի ապահովման միջոց առաջարկել է արգելել ԶՊՄԿ-ին որևէ ձևով վաճառել, գրավադրել կամ տնօրինել իր բաժնետոմսերը։ Դատարանը հայցվորի այս պահանջը անհիմն է համարել։ 

Զուրաբովի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ

Մարտի 16-ին կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միխայիլ Զուրաբովին։ Հաղորդագրությունում, սակայն, Զուրաբովը ներկայացված է ոչ թե որպես ԶՊՄԿ-ի բաժնետեր, այլ «նախկին նախարար, գործարար»։ «Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Միխայիլ Զուրաբովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետին ներկայացրել ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում»,- ասված էր հաղորդագրությունում։ 

Կարելի է ենթադրել, որ զրուցակիցները արծարծել են նաև ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի շուրջ ծագած վեճի թեման, թեև պաշտոնական հաղորդագրությունում այդ մասին նշում չկա։ 

Հայցվոր Միխայիլ Մկրտումյանը «Սիվիլնեթի» հետ զրույցում ասաց, որ լիազորված չէ խոսել դատական գործերի մասին և չպատասխանեց իրենց պահանջների ու հետագա դատական  գործընթացների մասին հարցերին։ 

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40