…Ժամանակն է, որ հանքարդյունաբերության ոլորտը լինի պետական հովանու ներքո, այն է` ազգայնացնել ու դնել վերջակետ

29.05.2019 14:21
888

Վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ է հավաքել բնապահպանական շարժումը, բարձրացել է մարդկանց էկոգիտակցության եւ իրազեկման մակարդակը, ինչը խնդիրներ է առաջացրել հանրության հետ երկխոսության եզրեր գտնելու ճանապարհին։ Անգամ ուսուցչուհին ու դասվարն այլեւս չեն խորշում իրենց առաջ նստած 4-րդ դասարանցուն բերել կենդանի օրինակներ կենսոլորտին հասցվող այն տագնապալի վնասների չափերի մասին, ինչը հասցնում է հանքարդյունաբերությունը:

Եթե հանքարդյունաբերությունն ազգային չէ, ուրեմն համարեք, որ այն ապազգային է բառիս բուն իմաստով... Եթե հանքարդյունաբերողը, ընդլայնելով արդյունահանման ծավալները, հարկատուների ցուցակը չի գլխավորում (կամ գոնե տեղ չունի առաջին հնգյակում), համարեք, որ պետությունը խաբված է, իսկ ու՞մ է ձեռնտու, որ մի քանի հոգի երկրաչափական պրոգրեսիայով հարստանում են, միջազգային շուկայում գունավոր մետաղների գները բարձրանում են, սակայն հանքագործի աշխատավարձը մնում է նույնը... Մեկընդմիշտ պետք է հրաժարվել նման տնտեսվարողներից, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է ոլորտն ազգայնացնել եւ այն դարձնել շատ ավելի վերահսկելի ու պետության համար շահութաբեր... 

Մեր մարզում շահագործվող մետաղական հանքավայրերի եւ պոչամբարների թեման ավելի արդիական է դարձել, երբ շեշտակի դարձան հանքապարի արդյունահանման ծավալները: Եթե փորձես հարցում կատարել ոլորտի ընկերությունների ղեկավար կազմին, առանց երկմտելու միաբերան կպնդեն, թե կայուն հանքարդյունաբերության դեպքում կարելի է շրջակա միջավայրին գրեթե վնաս չհասցնել, ինչով եւ «առաջնորդվում են» իրենք: Այժմ, երբ այս պնդումը շատ բարդ է հիմնավորել, նրանք սկսել են օգտագործել «պատասխանատու հանքարդյունաբերություն» տերմինը, որի գաղափարն է՝ տնտեսական զարգացման, կորպորատիվ շահույթի եւ սոցիալական ծրագրերի քողի տակ թաքցնել ոչ միայն իրական վնասն ու չեզոքացնել հանրային քննադատությունը, այլ նաեւ իրական շահույթի չափը, ինչի ապացույցն է հարկատուների ցուցակում աութսայդերական հորիզոնականում հանգրվանելը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ խաբկանք պետության առաջ ստանձնած պարտավորությանը։

Հանքարդյունաբերության մասին խոսելիս պետք է անպայման հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական տարածքի սահմանափակությունն ու առանձնահատկությունները: Միայն Սյունիքում այսօր գործում են 11 մետաղական հանքավայրեր եւ շահագործման են սպասում եւս 28 մետաղական հանքավայրեր: Գործող հանքավայրերի շահագործման արդյունքում Սյունիքում արդեն կան 12 մեծ ու փոքր պոչամբարներ: Հայաստանի նման փոքր երկրում նման ծավալներով հանքարյդունաբերությունն ուղղակի անթույլատրելի է: Ըստ իս՝ մեր երկրում կարելի է շահագործել ընդամենը մի քանի մետաղական հանքավայր՝ այն էլ միմիայն բնապահպանական խիստ վերահսկողության ու շահույթի արդարացի բաշխման պայմաններում: Իսկ դրանից ստացվող միջոցները պետք է ուղղել գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներ: Բյաց ինչպե՞ս, երբ դրան հասնելու ճանապարհները բառիս բուն իմաստով խավարով են պատված:

Էկոլոգիայի մասին խոսելն իսկ ավելորդ է, քանի որ տնտեսվարող սուբյեկտին դա երբեւէ չի մտահոգել՝ այնքանով, որքանով, որ ոլորտը հովանավորվում էր ամենավերեւից (ձեւական ստուգումներ, զրոյական ակտեր ու տուգանքներ): Հայաստանի ընդերքը հարուստ է մետաղածին օգտակար հանածոներով, բայց որքանո՞վ են արդարացված մեծ` ես կասեի ահռելի չափերով դրանց արդյունահանումը, երբ այդ նույն օգտակար կոչվող հանածոն վնասակար է դառնում ազգաբնակչության համար... Մի կողմից բաց եղանակով ահռելի ծավալների հասնող հանքաքարի արդյունահանում, մյուս կողմից պոչամբարներում թունավոր նյութի ամբարումը թույլ է տալիս ասելու, որ նշածս պոչամբարներն իրենց տեխնիկական խիստ կասկածելի եւ մտահոգիչ նկարագրերով դանդաղ գործողության ական են հիշեցնում, որի վրա նստած է մեր ողջ բնակչությունը:  Ի՞նչ ասել է պոչամբար` դա թույնով լցված դագաղ է, որին շրջապատել ենք մենք եւ օր օրի դրանց լեզվակներն ավելի շատ գեղատեսիլ տարածքներ են կլանում` դառնալով սպառնալիք թե՛ առողջության, թե՛ անվտանգության եւ թե՛ խոցելիության առումով (ռեկուլտիվացիա գոյություն չունի): Կարծում եմ` հանքարդյունաբերությունը տնտեսության մեջ չի կարող լինել գերակա ճյուղ, դա նույնն է, որ փորձենք 1 լիտրանոց անոթի մեջ տեղավորել 2 լիտր ջուր... Հայաստանն այս առումով շատ փոքր է եւ օդային ավազան արտանետված ահռելի չափերով թունավոր նյութերը առանց այն էլ տարածաշրջանի մթնոլորտի հարաբերական խոնավության բարձր ցուցանիշի պատճառով՝ (Իջեւանից հետո Կապանը 2-րդն է), ինչը բնորոշվում է տեւական ամպամածության աստիճանով, ամպերին միանալով (փոշին) առաջացնում է «խտացման միջուկ» եւ  բնական ճանապարհով (քամիներ) ի վիճակի չեն հեռանալու, քանզի մեր մոտ գերիշխում են ստորին լեռնահովտային քամիները․․․ Մնում է ենթադրել, թե ու՞ր է հորդալու սեւմութ ամպերից վարարած մահաբեր գետը։ Կրկնում եմ, չափերի, նաեւ լեռնագրության պատճառով, էլ չեմ ասում, որ ծանր նյութերը միանգամից աղտոտում են կենսոլորտի` առանց բացառության բոլոր շերտերը..․

Ժամանակակից գիտատեխնիկական նվաճումներն ոլորտին վերաբերում են միմիայն հանքաքարի արագ արդյունահանման առումով, իսկ ռեկուլտիվացիան կամ լրիվ ցիկլի արտադրության ստեղծումը տասնամյակներ շարունակ մնացել են հավերժական չեզոքության զրոյական  կետում: Հանքահումքային արդյունաբերությունը հարմար եւ ձեռնտու է միմիայն օտարերկրյա սեփականատերերին, սակայն, ով գիտե, թե ո՞վ է իրական սեփականատերը: Կիսաֆաբրիակատի տեսքով մեր խտանյութը դեռեւս մետաղ չդարձած նվիրում ենք համաշխարհային շուկային՝ արդյունքում գծագրում կենսաբանական զենք հանդիսացող պոչամբարների աշխարհագրությունը` հաշվի չառնելով «Քամիների վարդ» հասկացողությունը: Չմոռանաք, որ մեր տարածաշրջանի երկրաբանական կառուցվածքն ունի նաեւ բեկվածքներ, ասել է թե` խաթարվել է նաեւ տեկտոնիկան, իսկ սեյսմոակտիվ գոտի հանդիսացող Հայաստանը նման շռայլություններ թույլ տալու իրավունքը չունի, քանզի բնության տարերքի ժամանակ այն կբերի անկանխատեսելի հետեւանքներ: Անթրոպոլոգները կսարսափեն, եթե համալիր  ուսումնասիրություններ սկսեն կատարել խնդրո առարկա հարցի հետ կապված:   

Պետությունն երկար ու ձիգ տարիներ չի կարողացել զսպել (չի ցանկացել) տնտեսվարողին, իսկ վերջինս հագուրդ տալով սեփական գերշահույթ ստանալու մոլուցքին, ոլորտը դարձրել է մահաբեր սրվակ, ինչը կաթիլային (մեղմ է ասված) ներարկման եղանակով ուղղակիորեն թափանցում է մարդու օրգանիզմ, որը հղի է այն հետեւանքներով, որոնք արդեն իսկ ակնհայտ են... Տխուր վիճակագրական թվերը փաստում են, որ Հայաստանը քաղծկեղածին հիվանդությունների առումով մոլորակի 172 երկրների մեջ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանում այդ նույն տեղը զբաղեցնում է Կապանը, որը պետք է լուրջ մտորումների տեղիք տա։ Ես ունեմ բազմաթիվ տվյալներ օդային աղտոտվածության վերաբերյալ, ինչն անչափ պետք է մտահոգիչ լինի, ուղղակի հրապարակելն անիմաստ եմ գտնում: Լինելով տնտեսական աշխարհագրագետ, անհարիր եմ համարում հետայսու լեռնահանքային արդյունաբերության մեջ արդյունահանման ծավալների հարաճուն տեմպերի ստրատեգիան, այն միմիայն կուժեղացնի կենսոլորտի ամենակարեւոր բաղադրիչ հանդիսացող մարդ արարածի (մարդոլորտի) գոյության կռիվը։

Ի հեճուկս ոլորտի տնտեսվարողների` այն չի կարող լինել հեռանկարային, քանզի ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու ցանկություններ, էկոլոգիական հիմնահարցերի լուծումներ ընկերները բնավ չունեն...

Բարձրաձայնելով հանքարդյունաբերության առաջ բերած խնդիրների մասին՝ բնապահպաններն ու շահագրգիռ հարկատուներն անընդհատ դեմ են առել պատի, որովհետեւ խնդիրների մասին խոսվում է, խոստումները մնում են լոկ թղթի վրա, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվում, ուստի ժամանակն է, որ հանքարդյունաբերության ոլորտը լինի պետական հովանու ներքո՝ այն է ազգայնացնել ու դնել վերջակետ:

Մի հավելում եւս, որը, թվում է, քիչ կապ ունի այս ոլորտի հետ։ Առաջիկայում ենթադրվում է վառելիքի, պարարտանյութերի, դեղորայքի, շինանյութի, փայտանյութի (ցանկը կարելի է շարունակել) շուկաներում գների վերանայում՝ իջեցման ուղղությամբ, կարելի է սպասել: Խոշոր ներկրողների շուկաները, բնականաբար, ուսումնասիրվելու են, եւ նոր իշխանությունը չի կարող քայլեր չանել: Ի՞նչ պետք է անի բիզնեսը: Պետք է կուտակած կապիտալն այլ ոլորտներում տեղաբաշխի, գնա դիվերսիֆիկացման, լինի ճկուն ու շուկայում դիմադրող՝ երկարաժամկետ մնալու համար: Պարզ է, որ եթե ունենան ներկրման մի քանի բիզնես իր գերշահույթով ու դա նվազի, ապա շատ արագ կլինի սնանկացում։ Հետեւաբար` միակ ելքը դիվերսիֆիկացիան է, եւ տնտեսության ճյուղային կառուցվացքին անդրադառնալը դառնում է հրամայական: Կոնկրետ Սյունիքի օրինակով կարող եմ պնդել, որ հանքարդյունաբերությունից կախված լինելը, անթրոպոգեն (մարդու տնտեսական սխալ գործունեության)  եւ  բնածին առկա շատ գործոններով պայմանավորված լինելն ինքնին ավելի ռիսկային են դարձնում  ոլորտը եւ Աստված մի արասցե, եթե վերը նշվածով պայմանավորված կաթվածահար լինի ոլորտը, մենք կկանգնենք տխուր իրողության առաջ։ Դիֆերսիֆիկացումն արդիական եւ անվտանգ կդարձնի մեր տնտեսական գործունեությունը:

Հարց է առաջանում, ինչե՞ս համոզվել, որ հանքապարի մեջ բացի մոլիբդենից եւ մեզ հայտնի այլ քիմիական տարրերից էլ ի՞նչ է առկա կամ ինչպե՞ս համոզվել միավոր հումքի մեջ տոկոսային հարաբերությամբ այս կամ այն քիմիական տարրի պարունակության հարցում: Միամտությաւն չեմ համարի, եթե ասեմ, որ այդ թվերը խիստ կասկածելի են, առանձին դեպքերում նաեւ հակասական՝ գոնե ինձ համար: Մենք պետք է ունենանք սեփական լաբորատորիաներ, որոնք պետք է հագեցած լինեն ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնց եզրակացությունների շնորհիվ կպարզենք, թե խտանյութի տեսքով արտասահմանցիներին մեր հարստության տալը հանցավոր քայլ է, այլ բան է, որ ներկայումս այդ ճանապարհով մեզնից (նկատի ունեմ նաեւ ներկայիս կառավարությանը) ծածուկ թաքցվում են շահույթի իրական թվերն ու փաստերը:

Ավելի քան համոզված եմ, որ նոր կառավարությունն որդեգրելու է այս տնտեսական քաղաքականությունը եւ մինչ ոլորտի հիմախնդիրներին ամբողջական լուծում տալը, գոնե այս փուլում կանի ամեն ինչ, որ երկրի գանձարան մուտքագրվեն հայտնի եւ անհայտ հասցեներում հայտնված ստվերային գումարները։

Թեման շատ ընդգրկուն է եւ շարունակելի...
 

Արսեն Արտաշեսի Գրիգորյան

տնտեսական աշխարհագրագետ

                                                                                                                

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25