Ժոզեպ Բորելն ընդգծել է բոլոր հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից

21.05.2021 12:18
1129

ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը ներկայացվել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ելույթը: Բորելը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի անդամներին՝ 2020 թ. Ռազմական գործողություններից հետո ռազմագերիների և պահվող անձանց հարցը բարձրացնելու համար:

«Մենք ուշադրությամբ ընդունեցինք ի գիտություն այդ հարցի շուրջ 120 պատգամավորների նամակը:

Եվրամիությունը հստակ դիրքորոշում է որդեգրել. մենք բազմիցս երկու կողմերին էլ կոչ ենք արել ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի պայմանագիրը: Մենք նաև կոչ ենք արել նրանց փոխանակել ռազմագերիներին և ազատել մնացած բոլոր պահվողներին՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և հրադադարի մասին համաձայնագրի:

Բոլոր հայ գերիներին ազատելը կարևոր է վստահության և վստահության ամրապնդման համար ու դա կարևոր քաղաքական ժեստ կլինի: Մենք ողջունեցինք հունվարի 29-ին և մայիսի 4-ին հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք պնդում ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածներն ազատվեն առանց հետաձգելու:

Եվրամիությունն ակնկալում է, որ երկու կողմերն էլ համագործակցեն ոչ միայն գերիների վերադարձի, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ: Անհայտ կորածների աճյունների հայտնաբերումն ու հայրենադարձությունը պետք է շարունակվեն: Անհրաժեշտ են անհետաձգելի և վճռական քայլեր՝ մարդասիրական ականազերծման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ներառյալ ականազերծված դաշտերի քարտեզի փոխանակումը՝ հակամարտության հետևանքով ավերված տարածքներ վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար»,- ասված է Բորելի ելույթում:

Միաժամանակ, նա կարևորել է լարվածությունը մեղմելու և հասարակություններին խաղաղ պայմաններում առաջընթաց ապահովելու քայլերը և ընդգծել՝  հասարակական բորբոքային հռետորաբանությունից զերծն մնալու անհրաժեշտությունը:

«Եվրամիությունը կոչ է արել պատասխանատվություն կրել միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտման համար: Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի կամ մահապատժի ենթարկելու մասին մեղադրանքները և ցանկացած այլ ռազմական հանցագործություն, որոնք կարող էին կատարվել վերջին ռազմական գործողությունների ընթացքում, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: Եվրամիությունը պատրաստ է նպաստել միջազգային և անկախ արդարադատության մեխանիզմներին և աջակցել նման հայցերի անկախ հետաքննությանը:

Ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ մարդասիրական խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է`Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը դադարեցնելու համար:

Անհրաժեշտ են բանակցային նոր ջանքեր՝ համապարփակ և կայուն կարգավորման համար: Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր համանախագահների գլխավորությամբ: Եվ մենք պատրաստ ենք նպաստել տևական և համապարփակ կարգավորման ձևավորմանը, այդ թվում`կայունացման և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների միջոցով»,- ընդգծել է Բորելը:

armenpress.am

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12