ԶՈՒ-ն խստացրել է վարորդների քննությունների վերահսկումը

08.01.2019 14:32
1579

 Զինված ուժերում խստացվել է վարորդների քննությունների վերահսկումը և ավելի կոշտ պահանջներ են ներկայացվել զորամասերին այդ հարցում:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով ՊՆ վարորդների մասնակցությամբ ավտովթարների հաճախակի լինելու հարցին:

ԶՈՒ ԳՇ պետը չի կարծում, որ ՊՆ մեքենաների մասնակցությամբ ավտովթարները շատ են, և խորհուրդ է տվել դրանք համեմատել քաղաքացիական մեքենաների մասնակցությամբ պատահարների հետ:

«Իհարկե, մենք հետևություններ անում ենք յուրաքանչյուր ցավալի դեպքից: Ավելի են խստացվել վարորդների քննությունները և ստուգման որակը: Բացի դրանից, վերապատրաստում ենք անցկացնում, ավելի կոշտ պահանջներ են ներկայացվել զորամասերին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի նման խնդիրներին»,- ընդգծեց Դավթյանը:

Անդրադառնալով Զինված ուժերը նոր մեքենաներով համալրելու վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը  համալրվել են 2000-ից ավել մեքենաներով, իսկ դրան զուգընթաց հանվում են բոլոր այն մեքենաները, որոնք շահագործման ենթակա չեն անսարք լինելու պատճառով:

«Մոտական ժամանակներս նույնպես նախատեսվում է տվյալ գործընթացը շարունակել»,- ասաց Դավթյանը:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24