ԶՊՄԿ-ի արտադրական տարածքից հայտնաբերված գտածոները հանձնվել են Կապանի երկրագիտական թանգարանին

07.10.2024 12:59
647

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական տարածքում հնագիտական եզակի նմուշներ են հայտանաբերվել: Ավելին` ձեռնարկության ու Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ տարիների սերտ համագործակցության շնորհիվ հնագետները պոչամբարի հարակից տարածքում ուսումնասիրություններ են կատարել, ապա մի շարք արժեքավոր նմուշներ հանձնել Կապանի երկրագիտական թանգարանին: 

«Շատ հրաշալի նյութեր են, շատ քիչ է լինում, որ բերում են այս կարգավիճակում`արդեն իսկ մաքրված ու պահպանված: Կոմբինատի աշխատակիցների հետևողականության շնորհիվ այն չի վնասվել»,- նշել է Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ Մարիամ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մեկ տասնյակից ավելի կավե կահկարասին հնագետները հայտանեբերել են ԶՊՄԿ-ի արտադրական տարածքից, որոնք ուսումնասիրություններից ու մշակումից հետո հանձնվել են Կապանի երկրագիտական թանգարանի պահպանությանը:

ԶՊՄԿ-ն Հայաստանի հնագտիտության և ազգագրության ինստիտուտի հետ սերտ համագործակցում է 2016թ․-ից: Ձեռնարկությունն իր տարածքում որևէ հողաշինական աշխատանք իրականացնելիս, նախ օրենքին համաձայն դիմում է հնագետներին: Միայն մասնագետների տեղում կատարած համապատասխան ուսումնասիրություններից հետո է կոմբինատն անցնում գործի:

«Օրենքը պահանջում է, որ յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկություն կամ ՀՀ քաղաքացի, երբ ինչ-որ կասկածելի մի բան է հայտնաբերում, ինքը պարտավոր է տեղյակ պահել պատկան մարմիններին: Կոմբինատն իր գործառույթների շրջանակում օրենքի սահմաններում պաշտոնապես դիմել է, մենք ստացել ենք պաշտոնական պեղումների թույլտվություն, և ամբողջ ֆինանսավորումը իրականացրել է կոմբինատը: Խորհուրդ կտամ, որ բոլոր ձեռնարկությունները ևս հետևեն կոմբինատի օրինակին: Սրա արդյունքում մեծ թվով հուշարձաններ, հնագիտական իրեր չեն կորում»,- ընդգծել է Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Հարություն Բադալյանը։ 

Հնագետը հիացմունքով է հիշում Արծվանիկում և հարակից գյուղերում կատարած առաջին պեղումները: Ընդգծում է`գտածոները հնարավոր եղավ փրկել ձեռնարկության աշխատակիցների հետևողականության շնորհիվ: «Հայտնաբերեցինք 12-14-րդ դարերին թվագրվող գինու արտադրամաս: Շատ հետաքրքիր էր՝ իր առագաստով, կարասներով ու հորով, ամբողջությամբ հողի տակ էր»,- շեշտել է նա: 

ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանի դիտարկմամբ՝ երկու մետր խորությամբ հողի տակ գտնված 13-14 դարերի թեյնիկն այնքան լավ է պահպանվել, որ կրակի հետքերն անգամ չեն վերացել: «2019թ․-ին մեր պեղումների արդյունքները բավականին հետաքրքիր էին: Պեղել ենք մեծ դամբարանադաշտ, որը թվագրվում է վաղ միջնադարին՝ 5-7 դարերի միջակայքում: Ունենք նաև շրջակայքում զարգացած միջնադարի բնակատեղի և դրանք արտացոլող հնագիտական նյութեր»,- ասել է նա։ 

Գիտաշխատողները նշում են, որ կոմբինատի աշխատակիցները տարիների ընթացքում մի քիչ էլ հնագետ են դարձել՝ նկատում են կասկածելի որևէ առարկա, կանգ են առնում: «2023թ․-ին ճանապարհի կտրվածքին երևում էին կասկածելի փորվածքներ և արդյունքում բացվեց մի շատ հիանալի, բավականին խոշոր տնտեսական կառույց»,- հավելել է Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Հարություն Բադալյանը:

ԶՊՄԿ-ի և հնագետների համագործակցության մասին վկայում են տարիների ընթացքում ընկերության շահագործման տարբեր գոտիներում հայտնաբերված հարյուրավոր իրերը, որոնք հարստացրել են Կապանի երկրագիատական թանգարանի ֆոնդը: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները տեղադրված են նաև Կապանի երկրագիտական թանգարանի բակում: Հնարավոր է` հետագայում առանձին ցուցադրության հանվեն կոմբինատի ու հարակից տարածքներից հայտնաբերված բոլոր նմուշները: 

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11