ԶՊՄԿ-ի համար ցանկանում են փոխել Քաջարանի 339 հեկտար հողերի կատեգորիաները

04.08.2018 20:24
2329

Հունիսի 25-ին Սյունիքի մարզի Քաջարան խոշորացված համայնքի ավագանին հավանություն է տվել, որ իր կազմի մեջ մտնող Քաջարան քաղաքի եւ Լեռնաձոր գյուղի 339 հեկտար հողերի կատեգորիաների փոփոխություններ նախատեսվեն: Սա նշանակում է, որ ավագանին կողմ է հողերի կատեգորիաները փոխելու գործընթացին, սակայն դա բավականին երկար պրոցես է:

Վերջնարդյունքում երկու բնակավայրերի տարածքներում գտնվող պետական եւ համայնքային հողակտորնեը՝ արդեն որպես արդյունաբերական հողեր, օգտագործման նպատակով պետք է հանձնվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Հենց ԶՊՄԿ-ն է դիմել համայնքապետարան, իսկ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն էլ որոշման նախագիծ է ներկայացրել ավագանու ներկա 10 անդամների քննարկմանը, որոնք միաձայն կողմ են քվեարկել:

Գյուղատնտեսական, բնակավայրերի, անտառային ու ջրային հողերը դառնալու են արդյունաբերական

Այսպիսով՝ խոշորացված համայնքի ավագանին դեմ չէ, որ փոխվեն Քաջարան քաղաքի 308 հա (այդ թվում՝ 146 հա պետական եւ 162 հա համայնքային) հողերի կատեգորիաները: Դրանք գյուղատնտեսական, անտառային, բնակավայրերի եւ ջրային նշանակության հողեր են, որոնք իրենց հերթին ներառում են արոտներ, վարելահողեր, խոտհարքներ, անտառներ, բնակելի կառուցապատման, ընդհանուր օգտագործման եւ այլ հողեր:   

Լեռնաձոր գյուղում էլ պիտի փոխվեն 31 հա պետական սեփականության հողերի գյուղատնտեսական, անտառային, ջրային կատեգորիաները: Այդ հողերի մեջ կան արոտներ ու անտառներ:  

Ընդհանուր 339 հա մակերեսով այս հողերը տեղափոխվելու են արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, իսկ ավելի կոնկրետ՝ դասվելու են արդյունաբերական օբյեկտների հողերի շարքին: Սա մոտավոր պատկերացում է տալիս, թե ինչ նպատակի են ծառայելու ԶՊՄԿ-ին հատկացվելիք հողերը:  

Նկարը մեծացնելու համար սեղմեք դրա վրա

Ի՞նչ է նախատեսվում կատարել այս տարածքներում

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին գրավոր հարցում էինք ուղարկել հողերի կատեգորիայի փոփոխության մասին: Նա հայտնել է, որ ավագանու որոշման համար հիմք է ծառայել 2 փաստաթուղթ՝ կառավորության 2011 թ. 1918-Ն որոշումն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից դեռ 2012-ին ԶՊՄԿ-ին տրված լեռնահարստացման ակտը:

Այս ակտն օգտակար հանածոների համալիրի տեղադրման նպատակով ընդերքի տեղամասի եզրակետերի կոորդինատներն ամրագրող փաստաթուղթ է, որն ընդերգօգտագործման իրավունքիանբաժանելի մաս է: ԶՊՄԿ-ին տրված ակտում վերջին անգամ փոփոխություն կատարվել է 2016-ի դեկտեմբերին: Քաջարանի ղեկավարի տեղեկացմամբ՝ նշված հողամասերը, որոնց մասին որոշում է կայացրել ավագանին, սահմանված են այդ ակտով:

Մյուս կողմից՝ կառավարության 1918-Ն որոշումը սահմանում է, թե ինչպես պիտի կատարվի հողերի կատեգորիայի փոփոխությունը այն համայնքներում, որոնք չունեն հաստատված գլխավոր հատակագիծ: Ըստ այդմ՝ հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունք ունեցող անձը (տվյալ դեպքում՝ ԶՊՄԿ-ն) դիմում է համայնքի ղեկավարին, վերջինս կազմում է հողաշինարարական գործ, այնուհետ համայնքապետը փաստաթղթերը հանձնում է մարզպետին, նյութերը քննարկվում են մարզային հանձնաժողովում, ապա ուղարկվում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, որն էլ հանձնում է միջգերատեսչական հանձնաժողովին: Վերջինս տալիս է դրական կամ բացասական եզրակացություն: Այնուհետ հողաշինարարական գործն ու եզրակացությունը մարզպետի միջոցով հանձնվում են համայնքապետին: Դրական եզրակացության դեպքում համայնքի ղեկավարը հողամասի կատեգորիան փոխելու որոշման նախագիծ է ներկայացնում ավագանուն:       

Ահա այս ամենից կատարվել է առաջին քայլը՝ Քաջարանի ավագանին համաձայնել է հողերի կատեգորիայի փոփոխություններին եւ համայնքապետին հանձնարարել կազմել համապատասխան հողաշինարարական գործ, որը պիտի ներկայացվի միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:  

Հետաքրքիր է, որ 339 հա ընդհանուր մակերեսով արոտները, վարելահողերը, խոտհարքները, անտառներն ու մյուս նշված հողերը պիտի դառնան ոչ թե ընդերքի օգտագործման համար տրամադրված հողեր (այդ պարագայում կարելի էր ասել, որ ԶՊՄԿ-ն նշված տարածքներում հանք է բացելու), այլ արդյունաբերական օբյեկտների հողեր, հետեւաբար Մանվել Փարամազյանինհարցրել էինք, թե ինչ տիպի գործունեություն է նախատեսվում իրականացնել այդ տարածքներում: Պատասխանն ընդհանրական է. «Հիշյալ տարածքներում միմիայն կարող է իրականցվել լիցենզավորված եւ օրենքով չարգելված գործունեություն»: Հեռախոսազրույցի ընթացքում էլ Քաջարանի ղեկավարը հերքեց, թե այդ հողերում հնարավոր է, որ ԶՊՄԿ-ն նոր պոչամբար կառուցի:  

Լեռնաձոր գյուղի վարչական ներկայացուցիչ Ստեփան Պետրոսյանն էլ մեզ հայտնեց, թե տեղյակ է ավագանու որոշման մասին, բայց այդ օրերին Քաջարանում չի եղել: Նրա տեղեկացմամբ՝ որոշման մեջ նշված Լեռնաձորի հողերը ընդգրկում են նախկին Գիրաթաղ բնակավայրի տարածքը, որտեղ 1989-90 թվականներից հետո բնակություն չկա եւ, ըստ Ս. Պետրոսյանի, ավերված տարածք է: Ըստ Պողոսյանի՝ այդտեղ ԶՊՄԿ-ն նախատեսում էր բնակելի շենքեր կառուցել: Մեր զրուցակցի տեղեկություններով՝ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2019-ից, նախագծային ինչ-որ աշխատանքներ կատարվել են:

Սակայն համայնքապետ Մանվել Փարամազյանը հերքեց Գիրաթաղում արդյունաբերական գործունեություն սկսելու լուրը՝ հավելելով, որ այնտեղ սպասվելիք բնակարանաշինական ծրագիրը չի կասեցվել՝ համայնքապետարանը կոմբինատի ֆինանսական աջակցությամբ բնակարաններ է կառուցելու երիտասարդ ընտանիքների համար: Ծրագրի ժամկետներն, ըստ Փարամազյանի, առայժմ հայտնի չեն:

Քաջարանի համայնքապետին նաև հարցրել էինք, թե 2016-2018 թթ. համայնքը, այդ թվում՝ խոշորացումից հետո դրա մեջ մտած բնակավայրերը, որքան ֆինանսական կամ այլ տիպի աջակցություն են ստացել ԶՊՄԿ-ից: Հիշեցնենք, որ 2017 թ. Քաջարան քաղաքին են միացել Նոր Աստղաբերդ, Գեղի, Լեռնաձոր, Քաջարան գյուղական համայնքները՝ ձեւավորելով մեկ համայնք՝ Քաջարան կենտրոնով:

Մ. Փարամազյանը նշել է, որ 2016-ին Քաջարան քաղաքը ԶՊՄԿ-ից ստացել է 10 միլիոն, 2017-ին՝ շուրջ 109 միլիոն, իսկ 2018-ի անցած ժամանահատվածում՝ մոտ 64 միլիոն: Լեռնաձորն իր հերթին 2016 եւ 2017 թթ. ստացել է 5 միլիոնական դրամ: 2017-ին էլ ԶՊՄԿ-ն 150 հազար դրամ է հատկացրել Նոր Աստղաբերդին:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2011 թ. Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք գյուղական համայնքների 608 հա հողերի (համայնքներին եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող) նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ, վերցնել դրանք սեփականատերերից, փոխել կատեգորիան, դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, ու վարձակալությամբ հանձնվել ԶՊՄԿ-ին՝ հանքավայրի շահագործման նպատակով:

Այս որոշումը մեծ բողոքի ալիք բարձրացրեց նշված համայնքներում, մասնավորապես՝ Քաջարան գյուղում, որտեղ «գերակա հանրային շահի» տակ էր հայտնվել նույնիսկ գյուղի գերեզմանոցը:       

Գլխավոր լուսանկարը՝ miningmetal.am-ի

hetq.am

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03