Քաղաքացիների մեծ մասը բացասական է գնահատում Սյունիքով ճանապարհի տրամադրումը

05.09.2025 15:06
673

«Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանը ներկայացրել է վերջին հարցման արդյունքները։

Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքով ճանապարհի տրամադրելը», քաղաքացիների 4%-ը պատասխանել է՝ «լիովին դրական», 18․1%-ը՝ «ավելի շուտ դրական», 11․3%-ը՝ «ավելի շուտ բացասական», իսկ 47․6%-ը՝ «ընդհանրապես բացասական», 5․6%-ը դժվարացել է պատասխանել։

«Տեսնում ենք, որ շուրջ 60%-ը բացասական է արձագանքել Սյունիքի տարածքով ճանապարհի տրամադրելու հանգամանքին»,– նշեց Նավասարդյանը։

Հարցին՝ «Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի՞ արդյոք երկարաժամկետ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում», 15․4%-ը պատասխանել է՝ «միանշանակ այո», 22․8%-ը՝ «ավելի շուտ այո», 13․5%-ը՝ «ավելի շուտ ոչ», իսկ 41․6%-ը՝ «միանշանակ ոչ»։

«Այսինքն, այն թեզին, որ Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի խաղաղությանը, հարցվածների գրեթե 55%-ը չի հավատում»,– ասաց Նավասարդյանը։

Մեկ այլ հարցով՝ Ադրբեջանը Սահմանադրության փոփոխությունը նշել է որպես վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման։ Ո՞ր դատողության հետ եք առավել համաձայն», պատասխանները հետևյալն են․

«Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, և որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու այդ գործընթացի վրա – 58%։

Սա Ադրբեջանի հերթական քաղաքական ծուղակն է, և անկախ փոփոխությունից՝ Ադրբեջանը համաձայնագիր չի ստորագրի – 25․1%։

Կքվեարկեմ Սահմանադրության փոփոխությանը, եթե դա բերի իրական և երկարաժամկետ խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև – 12․2%։

Դժվարացել է պատասխանել – 4․7%»:

Նշենք, որ հարցումն անցկացվել է  հեռախոսազանգի միջոցով 1,101 քաղաքացու շրջանում` օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ն ընկած հատվածում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34