14 հանքավայր` 664 քառակուսի կմ-ի վրա

27.04.2013 01:20
3512

Մեղրիում ապրելն իրոք ռիսկային կդառնա, եթե նախատեսված հանքարդյունաբերական ծրագրերը կյանքի կոչվեն

«Սյունյաց երկրի» 2013թ. փետրվարի 28-ի համարում (տե՛ս նաեւ` «Սյունյաց երկիր», 16 հունվարի 2013թ.) տեղեկացրել էինք, որ ս.թ. հունվարի 25-ին Մեղրու ավագանին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձն ընդունելիս ավագանին ղեկավարվել է «Տեղական ինքակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով` բնակիչների կողմից համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին հղած դիմումը: Ավագանին մտահոգություն էր արտահայտել շրջանում վտանգված բնապահպանական վիճակի կապակցությամբ եւ խնդրել ՀՀ նախագահին` Մեղրու տարածքում առաջացած բնապահպանական խնդիրը, ինչպես եւ տարածաշրջանում գործող ու արտոնագիր ստացած նոր հանքավայրերի շահագործման ու դրանից բխող հրատապ հարցերը քննարկել ՀՀ կառավարությունում եւ գիտությունների ազգային ակադեմիայում` նախապես տեղում անցկացնելով իրավիճակի մասնագիտական եւ բազմակողմանի ուսումնասիրություն:

Պաշտոնական պատասխան, որքանով տեղյակ ենք, այդ ուղերձին դեռեւս չի տրվել, թեեւ օրենքով մեկամսյա ժամկետ է սահմանված` ավագանու ուղերձին պատասխանելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարությունից իմանում ենք մինչդեռ, որ այդ նախարարությունում քննարկվել է մեղրեցիների մտահոգությունը եւ նախարարության դիրքորոշումը հայտնվել է Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին: Նախարարության պատասխանում նշված է. «Ի պատասխան ՀՀ նախագահին ուղղված Մեղրու քաղաքային համայնքի ավագանու 25.01.2013թ. ուղերձի` կապված Մեղրու տարածաշրջանի բնակավայրերում ստեղծված բնապահպանական վիճակի հետ, հայտնում ենք, որ համաձայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության գրության` ներկայումս նշված տարածաշրջանում շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի, Այգեձորի պղինձ-մոլիբդենի (Թխկուտի եւ Կենտրոնական տեղամասեր) հանքավայրերը, որոնք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթարկվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եւ ունեն հանքավայրերի շահագործման լիցենզիաներ: Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով ներկայումս երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչաքար-Փարավանի բազամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք եւ Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի եւ Նռնաձորի պղինձ-ոսկու հանքաերեւակումներում»:

Դատելով ՀՀ բնապահպանության նախարարության գրությունից` ստորագրված նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանի կողմից, պարզ է դառնում, որ այսօր Մեղրու շրջանում շահագործվում է հինգ հանքավայր եւ պատրաստվում են շահագործելու եւս ինը հանքավայր (հավատացեք` 664 քառակուսի կիլոմետրի վրա 14 հանքավայրի շահագործումը ողջամտության սահմաններից դուրս է):

Մեղրեցիներից էլ իմանում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը (համարյա բոլոր դեպքերում) կատարվել է ձեւականորեն: Առավել ձեւական ընթացք են ունեցել հանրային լսումները: Ավելին` գրեթե բոլոր դեպքերում հանքատերերը խուսափել են հանրային քննարկումներ անցկացնել Մեղրի քաղաքում եւ բավարարվել են որոշ փոքր գյուղերում (մի քանի մարդու մասնակցությամբ) քննարկումների պատրանք ստեղծելով:

Վերը շարադրվածը հիմք ընդունելով` հարց է առաջանում` արդյո՞ք Մեղրին ռիսկային չի դառնա ապրելու համար (եթե արդեն չի դարձել), եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն:

Կառավարությունն ու ճյուղային գերատեսչությունները, բնականաբար, թքած ունեն խնդրո առարկայի վրա (այլապես այդ փոքր տարածքի համար 14 հանքավայրի շահագործման թույլտվություն չէին տա), եւ նրանց որեւէ ներկայացուցիչ րոպե անգամ չի ծախսի` այդ ամենի հնարավոր հետեւանքները պատկերացնելու, ուսումնասիրելու համար: Մեզ մի բան է մնում պարզել` իսկ ի՞նչ են մտածում Մեղրու եւ Ագարակի քաղաքապետարանները, շրջանի գյուղական իշխանությունները, մանավանդ որ հայտնի է շրջանի բնակչության ընդգծված բացասական վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ կատարվող ամեն մի միջամտության նկատմամբ (վկայությունը` այն նամակները եւ ուղերձները, որ վերջին տարիներին քանիցս ստորագրել են մեղրեցիները եւ ուղարկել երկրի ղեկավարությանը):

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34