1929 թ․ Կապանի շրջանի 21 գյուղ նվիրաբերվել են, այսպես կոչված, «եղբայրական Ադրբեջանին»․ Փարսյան

10.12.2021 10:58
6419

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է, որ եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացվեն խորհրդային քարտեզներով, հիմք ընդունվեն 1929 թվականի քարտեզները։ «Ինչո՞ւ, որովհետև 1929 թվականին՝ ԽՍՀՄ տարիներին, Կապանի շրջանի 21 գյուղ նվիրաբերվել են, այսպես կոչված, «եղբայրական» Ադրբեջանին։ Եվ հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը ներկա դրությամբ ունենք, օրինակ՝ օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամու առկայությունը, այս ճանապարհների խնդիրը։ Այդ ամբողջն առաջացավ հենց 1929 թվականին՝ 21 հայկական գյուղերը նվիրաբերելուց հետո։ Այսինքն՝ եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավական տարածքներ պետք է անցնեն մեզ»,- լրագրողներին ասաց Փարսյանը։

Ըստ քաղաքապետի՝ քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել, պետք է ձեռնպահ մնալ որևէ տարածք ադրբեջանական որակելուց։ Վերջերս Սյունիքի համայնքապետերը հանդիպում էին ունեցել վարչապետի հետ։ «Ես պատահական չխոսեցի մինչև 1929 թվականի քարտեզների մասին, հենց այդ հարցն էլ շոշափվել է հանդիպման ժամանակ»,- հավելեց Գևորգ Փարսյանը։

Ըստ նրա՝ առաջնահերթ խնդիրը կա և մնում է անվտանգության հարցը՝ պայմանավորված նրանով, որ թշնամին շատ մոտ է գտնվում Սյունիքի բնակավայրերին ու Կապան համայնքին։ «Դրա հետ կապված տարբեր խնդիրներ են առաջացել նաև ճանապարհների առումով, ամբողջովին փակվել են Մ2 և Մ17 ճանապարհները։ Մ17-ի փակվելու հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել 6 գյուղական բնակավայրերում, և կարելի է ասել, որ մեր գյուղական բնակավայրերը գտնվում եմ կիսաշրջափակման մեջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ խոսքը Ճակատեն-Կապան ճանապարհի փակման մասին է, ինչի հետևանքով Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ, Շիկահող ու Շիշկերտ գյուղերը բնակիչների համար դժվարություններ են ստեղծվել։ «Հիմա ճանապարահաշինական աշխատանքներ են արվում, հիմնական ճանապարհն է կառուցվում։ Բայց բավական երկար են տևելու այդ աշխատանքները, իմ համոզմամբ՝ ամիսներ կտևեն։ Ժամանակավոր ճանապարհ էլ է կառուցվում, բայց այն դժվարանցանելի է։ Վերջին անգամ ես երեք օր առաջ եղել եմ Ճակատեն գյուղում։ Սնունդի հետ կապված խնդիր չկա, մատակարարում իրականացվում է։ Մարդկանց տեղաշարժի հետ կապված էլ, կարելի է ասել, խնդիր չկա, բայց հասարակական տրանսպորտի խնդիրը ներկա դրությամբ լուծված է մասնակի։ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից համայնքին տրամադրվել է երկու «Ուազ» մակնշի մեքենա։ Մտածում ենք, որ ուղևորափոխադրում իրականացնենք նաև Ծավ-Ճակատեն հատվածում, ինչի վերաբերյալ քննարկումներ են ընթանում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ղուկասյանի հետ»,- նշեց Փարսյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40