20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

14.07.2023 10:47
4128

Սուրեն Խաչատրյան, Սյունիքի մարզպետ 2004-13 թթ. և 2014-16 թթ.

Հարգելի պարոն Ալեքսանյան

Եթե առողջական պատճառներով արտերկրում չլինեի և գտնվեի հանրապետությունում, ապա անպայման կայցելեի «Սյունյաց երկրի» խմբագրատուն և խմբագրակազմի ամեն մի աշխատողի ձեռքը կսեղմեի ու երախտագիտությունս կհայտնեի՝ նվիրական գործունեության համար, որի շնորհիվ կա «Սյունյաց երկիր» երևույթը...

Քանիցս Ձեզ հետ միևնույն եզրակացությանն ենք հանգել՝ Սյունիքի հազարամյակների փառավոր երթի գլխավոր գրավականներից մեկն այն իրողությունն էր, որ մեր նախնիները զորական ուժին, Սյունյաց այրուձիին հավասար կարևորություն են տվել հոգևոր-մշակութային գործոնին, ազգային արժեքներին:

Ինքս էլ միշտ ձգտել եմ հնարավորինս շարունակել մեր նախնիների տվյալ գործելակերպը: Այդ հարցում քանիցս ստացել եմ «Սյունյաց երկրի» աջակցությունը:

Նման համագործակցության փայլուն օրինակներ են «Սյունյաց երկրի» հատուկ համարները՝ նվիրված Ակսել Բակունցին, Սուրբ Գրիգոր Տաթևացուն, Սերո Խանզադյանին, Գուսան Աշոտին, Համո Սահյանին, Նիկողայոս Ադոնցին, Մելիք Հայկազն 2-րդին, Գորիսին՝ քաղաքի կարգավիճակ ստանալու 140-ամյակի առիթով...

Դրանցից շատերի լույս ընծայման առիթով շնորհանդեսներ ենք կազմակերպել՝ հանրապետության ճանաչված հայագետների մասնակցությամբ: Հիշում եմ Խաչատուր Աբովյանի 200-ամյակին նվիրված համարի շնորհանդեսը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Մեր շատ ծրագրեր, այդուհանդերձ, անկատար կամ կիսատ մնացին. Գորիսում պիտի կանգնեցնեինք բոլոր ժամանակների ամենամեծ հայերից մեկի՝ Վասակ Սյունու հուշակոթողը: Պայմանավորվել էինք հրատարակել «Սյունյաց երկրի» հատուկ համար՝ նվիրված այդ մեծ սյունեցուն, մինչ այդ էլ՝ Ռոբերտ Կամոյանի ձեռամբ, պիտի ստեղծեինք կոմպոզիցիա այն մասին, թե ինչպես է Վասակ Սյունին Սյունիքի մայրաքաղաք Շաղատում որդիաբար դիմավորում Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, բայց Կամոյանը վաղաժամ հեռացավ մեզանից...

Վստահ եմ՝ այդ ծրագրերը երբևէ կյանքի են կոչվելու:

Ուրիշ պայմանավորվածություն էլ ունեինք՝ Սև լճի եզերքին, Քաչալ դաղի ստորոտում մեր ձիերով մրցույթի դուրս գալ, Մեծ Իշխանասարի գագաթին՝ Սուրբ Օհաննեսում մոմ վառել...

Հավատում եմ խորապես՝ ոչ միայն այդ վայրերը, այլև Տեղ գյուղից բռնազավթված տարածքները, Շուռնուխի արևելյան հատվածը, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն մայրուղիները, Ներքին Հանդի բարձունքները, Գորհայքի արոտավայրերի օկուպացված մասը նորից լինելու են Սյունիքի կազմում, ինչպես եղել են աշխարհի ստեղծման օրվանից ի վեր:

Դրանք, որքան տեղյակ եմ, մտահոգություններ են, որ չեն լքում արժանապատիվ որևէ սյունեցու: Այլ հարց է, որ այդ մասին ոչ միշտ են բարձրաձայնում, իսկ որոշ անցնող-գնացողներ էլ ստում են, թե թուրքն այստեղ-այնտեղ հետ է գնացել...

«Սյունյաց երկիրը» տարիների ընթացքում ոչ մի անգամ անտարբեր չի անցել երկրին ու մարզին առնչվող մարտահրավերների կողքով: Մեկ օրինակ. թերթի լրագրողները 2016-ի ապրիլյան օրերին նյութեր էին պատրաստում Եղնիկներում, Մատաղիսում, Ջաբրայիլում՝ քաջալերելով ճակատում գտնվող սյունեցի կամավորականներին: Ասել է թե՝ երկրի ցավը, Սյունիքի ու Արցախի ցավը թերթը կրում էր իր մեջ...

Ուրախալի է, որ խմբագրակազմի էներգիան չի նվազում տարիների ընթացքում: Հեռվից հեռու տեսնում եմ՝ խմբագիրը, խմբագրության աշխատակիցները հանգիստ չունեն, հասցնում են լինել ամենուր՝ Մեղրիից մինչև Սիսիան, Կապանից մինչև Գորիս, ինչի համար նախևառաջ ֆիզիկական ջանք է պահանջվում:

«Սյունյաց երկրի» ևս մեկ արժանիք՝ թերթի լեզուն և ոճը... Հազար ու մի քննադատական հոդվածներ հրապարակեց, բայց երբեք տեղ չտվեց փողոցային մակարդակի խոսակցություններին, բամբասանքին ու շանտաժին, երբեք չհրաժարվեց ոսկեղենիկ մեր մայրենիից:

Ասվածին հավելենք այն խորը իմացությունը, որ կա խմբագրությունում՝ մեր երկրամասի պատմության բոլոր ժամանակների վերաբերյալ:

Այդպես կարող են գործին վերաբերվել և այդպես կարող են աշխատել միայն իրենց հող ու ջրին անմնացորդ նվիրված մարդիկ: Իսկ «Սյունյաց երկիրը» հենց այդպիսի նվիրյալների թիմ է, ինչի համար ևս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում ու լավագույն մաղթանքներս ուղարկում:

Շնորհավոր հոբելյանդ՝ «Սյունյաց երկիր»:

 

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47