2018-ին Հայաստանում կանխատեսվում է 6% իրական տնտեսական աճ. ԱՄՀ զեկույց

09.10.2018 15:33
1197

Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումներով՝ 2018թ-ին Հայաստանում կգրանցվի 6% իրական տնտեսական աճ: ԱՄՀ կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են ապրիլ ամսին հրապարակված զեկույցի համեմատությամբ:

Եթե ապրիլ ամսվա զեկույցում 2018-ի համար ՀՆԱ իրական աճը կանխատեսվում էր 3.4%-ի սահմաններում, ապա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ: Ընդ որում՝ կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշները բարելավվել են նաև 2019 թվականի համար: Եթե նախորդ զեկույցում 2019թ-ին կանխատեսվում էր 3.5% աճ, ապա նոր զեկույցում սպասվում է 4.8% աճ: 

Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կպահպանվեն. ակնկալվում է, որ մինչև 2020 թվականը գլոբալ աճը կմնա կայուն 3.7 տոկոս։ ԱՄՀ զեկույցի համաձայն՝ 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցվել է 0,2 տոկոսային կետով՝ հասնելով մինչեւ 3,7 տոկոս եւ 2019 թվականինը՝ նույնպես 0,2 տոկոսային կետով՝ մինչև 3,7 տոկոս: 

Հատկանշական է, որ ըստ զեկույցի՝ վերագնահատումը առավել Էական Է զարգացող շուկաների համար, որտեղ նկատվում է տնտեսական աճի դանդաղում, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում (Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում), Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրանում եւ Եվրոպայի զարգացող երկրներում՝ առավելապես Թուրքիայում: 

Իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումները՝ ըստ ԱՄՀ զեկույցների

2018 թվական  

Ըստ ԱՄՀ փորձագետների՝ 2018 թ.-ին Վրաստանում կանխատեսվում է 5.5% իրական տնտեսական աճ (նախորդ զեկույցով՝ 4.5%), Ռուսաստանում՝ 1.7% (1.7%), Ղազախստանում՝ 3.7% (3.2%), Բելառուսում՝ 4%  (2.8%), Մոլդովա 3.8%  (3.5%) և Ուկրաինան՝ 3.5% (3.2%)։ 

Հատկանշական է, որ նոր կանխատեսումներով ԱՄՀ-ն նվազեցրել է Ադրբեջանում սպասվող իրական տնտեսական աճի մակարդակը՝ մինչև 1.3%` նախորդ 2%-ի փոխարեն: Նույն պատկերն է նաև  Ղրղզստանում՝ 2.8% աճ նախորդ 3.3%-ի փոխարեն, և Թուրքիայում՝ 3.5% աճ՝ նախորդ 4.5%-ի փոխարեն: 

Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կանխատեսվող տնտեսական աճի տեմպերով առաջատարն է: 

ԱՄՀ-ի մասնագետների կարծիքով` 2020թ-ին համախարհային տնտեսական աճը կպահպանվի 3.7%-ի շրջակայքում, քանի որ զարգացած երկրների տնտեսական անկման հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից իրականացվող զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը փոխհատուցվում է զարգացող շուկաներում և զարգացող տնտեսությունների աճի բարելավմամբ։ ԱՄՀ-ն նաեւ 2019 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել Է Չինաստանում՝ հաշվի առնելով ՉԺՀ-ից ներմուծվող ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի բարձրացումը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40