8 ժամ տևած վիրահատություն, որը կյանք է փրկել. մայրն ու աղջիկը միաժամանակ վիրահատվել են

25.04.2019 17:45
1293

Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում։ Մայր ու աղջիկ տարբեր հիվանդասենյակներում, բայց միաժամանակ մի ամբողջ բժիշկների թիմի կողմից վիրահատվել են։

 Մոր լյարդի փոխպատվաստման համար դոնոր հանդիսացած 20–ամյա աղջկա վիճակը լավ է, գիտակցությունը տեղն է, և նրան նախատեսում են վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխել։ Մոր վիճակը նույնպես կայուն է` ամեն ինչ գնում է բժիշկների կանխատեսածի պես։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի վիրաբուժական գծով փոխտնօրեն, վիրաբուժական և փոխպատվաստման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ոսկանյանը։

Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատել են 56 տարեկան մի կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել 20-ամյա դուստրը: Հայ մասնագետներին վիրահատությունն իրականացնելու համար օգնել են Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի բժիշկները։

«Լյարդի փոխպատվաստումն ամենաբարդ վիրահատություններից մեկն է, այն ավելի բարդ վիրահատական միջամտություն է համարվում, քան սրտի փոխպատվաստումը։ Հայ մասնագետների հետ 2 տարի է, ինչ համագործակցում ենք, վերապատրաստումներ իրականացնում, որպեսզի Հայաստանում էլ նման վիրահատություններ արվեն»,–ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` լյարդն ունիկալ օրգան է, և 1 լյարդից հնարավոր է «ստանալ» երկուսը։ Այսինքն` ըստ մասնագետի, թե՛ փոխպատվաստվողի, թե՛ դոնորի մոտ 1 ամսվա ընթացքում լյարդի երկրորդ հատվածը սկսում է վերականգնվել ու անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները կատարել։

Ինչ վերաբերում է դոնոր դառնալու հետ կապված հնարավոր վտանգներին, ապա, Ոսկանյանի հավաստմամբ, եթե որևէ մեկի մոտ ինչ-որ ռիսկեր կարող են լինել, ապա այդ մարդն ուղղակի դոնոր չի կարող դառնալ։ «Ի դեպ, փոխպատվաստված լյարդը կարող է ծառայել մինչև կյանքի վերջ։ Ըստ վիճակագրության` փոխպատվաստված հիվանդների 90 տոկոսը 5 տարի անց դեռ ողջ է եղել»,–ասաց բժիշկը։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանն էլ նշեց, որ վիրահատությունը տևել է 8 ժամ, ինչը համաշխարհային փորձի մեջ լավ ցուցանիշ է համարվում։ «Վիրահատությունը կատարվել է միաժամանակ և՛ մոր, և՛ դստեր մոտ, սակայն տարբեր հիվանդասենյակներում։

Բժիշկների մի ամբողջ թիմ է աշխատել»,–ասաց նա։Բժիշկը տեղեկացրեց նաև, որ կինը 3 տարի իրենց բժիշկների հսկողության ներքո է եղել, և նրա մոտ Հեպատիտ C էր` լյարդի ցիռոզով։ Ըստ նրա` եթե կնոջը չվիրահատեին, նրա կյանքի տևողությունը շատ կարճ էր լինելու։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով էլ` լյարդի փոխպատվաստման ևս մի քանի վիրահատություն անվճար կարվի, իսկ այդ ընթացքում կփորձեն հասկանալ` հաջորդ տարվանից սկսած ինչպես են դրանք իրականացվելու։ «Հաջորդ տարվա մեջ բյուջեն կազմելիս` այս վիրահատությունն էլ պետք նկատի ունենանք։ Կլինեն հիվանդներ, որոնց վիրահատության գումարի մի մասը պետությունը կվճարի, կլինեն հիվանդներ էլ, որոնք իրենք կվճարեն անհրաժեշտ գումարը։ Սակայն դեռ չենք կարող որևէ գումարի մասին խոսել, քանի որ չգիտենք` վիրահատության ինքնարժեքն ինչքան կլինի։ Ի դեպ, սա բավական թանկ վիրահատություն է, և Բելառուսում, օրինակ, այն 130 000 դոլար արժե»,–ասաց Թորոսյանը։

Ի դեպ, լյարդի փոխպատվաստման վիրահատությունները դեռ ռուս գործընկերների հետ համատեղ կիրականացվեն` մինչև հայ մասնագետներն ավելի կհմտանան այդ հարցում։ Առաջիկայում «Աստղիկ» ԲԿ–ին կմիանան նաև այլ հիվանդանոցները` կատարելով լյարդի փոխպատվաստում։


armeniasputnik.am

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33