90-ամյա Գալինա Մովսիսյանը հինգ տասնամյակ շարունակ ռուսաց լեզու էր դասավանդում Կապանում

09.04.2024 10:06
1551

Մարտի 21-ին էր: Կապանում հրավիրվել էինք մասնակցելու Գալինա Մարտիրոսի Մովսիսյանի 90-ամյակի առիթով կազմակերպված ընտանեկան հանդիսույթին:

Թեև միայն հարազատներն ու մերձավորներն էին, հարևաններն ու ընկերները, բայց երեկույթը վերածվեց իսկական տոնակատարության…

Պարզվեց, որ հոբելյարին շնորհավորել սկսել էին առավոտվանից: Նրա աշակերտներից շատերը՝ մարզկենտրոնում բնակվող, ծաղկեփնջեր էին ուղարկում սիրելի ուսուցչուհուն, ոմանք էլ այցելում էին վաստակաբեռ մանկավարժին և իրենց երախտագիտությունը հայտնում: Ամենահետաքրքիրը, սակայն, տեղի ունեցավ երեկույթի ընթացքում. երեք ժամ շարունակ տիկին Գալինան հեռախոսազանգեր էր ստանում աշխարհի տարբեր երկրներից: Օտար ափերում հանգրվանած նախկին աշակերտները չէին մոռացել, որ պատվելի ուսուցչուհու հոբելյանն է և հեռվից շնորհավորում էին, երախտագիտություն հայտնում, բարեմաղթանքներ հղում...

Կողքից դիտում էինք այդ ամենը և, ի վերջո, մեզ համար բացահայտում բոլոր ժամանակներում հնչող հարցի պատասխանը, թե ի՞նչ ասել է մարդկային երջանկությունը:

Ժամանակները, ցավոք, ինչ-որ չափով փոխել են մանկավարժի կոչման մեր ավանդական ընկալումը, հիմա (հաճախ) մանկավարժին գնահատում-կշռում են բոլորովին այլ՝ կրթության և դաստիարակության հետ կապ չունեցող չափանիշներով: Դա է երևի պատճառներից մեկը, որ Գալինա Մովսիսյանին և իր ժամանակակից մանկավարժների մեծ մասին առանձնահատուկ գորովանքով ենք վերաբերվում, քանզի նրանց գլխավոր նպատակը, որքան տեսել ենք, անմնացորդ նվիրումն էր իրենց սաների ուսուցման և դաստիարակության գործին:

Գալինա Մովսիսյանը ծնվել է  1934 թ. մարտի 21-ին Կապան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է քաղաքի թիվ 1 դպրոցի ռուսական բաժնում: Դպրոցն ավարտելուց հետո, հաշվի առնելով նրա հիմնավոր գիտելիքները, Կապանի ժողկրթբաժինը Գալինա Մովսիսյանին նշանակել է քաղաքի մեկ այլ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի:

Ութ տարի աշխատելուց հետո գործուղվել է Դավիթբեկ գյուղի դպրոց՝ դարձյալ ռուսաց լեզու դասավանդելու նպատակով:

Աշխատանքին զուգահեռ կրթությունը շարունակել է Երևանում՝ ստանալով բարձրագույն մանկավարժական կրթություն:

Դավիթբեկում աշխատելու տարիներին ամուսնացել է այդ գյուղի նշանավոր զավակ Կամո Արմենակի Մովսիսյանի հետ, ունեցել են երեք զավակ:

Որոշ ժամանակ անց ընտանիքով տեղափոխվել են Գորիս. ամուսինը՝ Կամո Մովսիսյանն ընտրվել էր Զանգեզուրի գյուղվարչության կուսկոմիտեի երկրորդ քարտուղար: Գորիսում նույնպես Գալինա Մովսիսյանը զբաղվել է իր սիրելի գործով՝ մանկավարժությամբ:

1963-ին ընտանիքով կրկին Կապանում էին, որտեղ էլ ուսուցչուհին շարունակել է ռուսաց լեզվի դասավանդման իր առաքելությունը քաղաքի թիվ 9, 3, 7 դպրոցներում: Աշխատել է մինչև կենսաթոշակի անցնելը:

Նրա նվիրական աշխատանքը քանիցս գնահատանքի է արժանացել:

Դասավանդման նրա փորձը բազմիցս գնահատվել է իբրև ընդօրինակման արժանի և տարածվել հանրակրթության ոլորտում:

Ապրած ինը տասնամյակի բարձունքից Գալինա Մովսիսյանը շարունակում է կարևորել աճող սերնդի կրթության և դաստիարակության գործը՝ համարելով այն հայ ազգի հուսալի ապագայի  հիմքը, մեր ժողովրդի արժանապատիվ ընթացքի գլխավոր երաշխիքներից առաջինը:

Ջերմ, հոգեպարար, սրտաշարժ երեկույթը, կարծեք, նորովի հաստատեց հին իմաստունների սաղմոսած ճշմարտությունը՝ «անունն ավելի ընտիր է շատ հարստություններից. արծաթից ու ոսկիից շնորհն է լավ»: Պատահական չէ, որ դարեր ի վեր հայ ժողովուրդն իր հոգևոր երևելիներին շնորհել է ուսուցիչ կոչումը, տառը երկնողին, բառն արարողին մկրտել մեծագույն խանդաղատանքով...

Սամվել Ալեքսանյան

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14