«Ադրբեջանցիների հետ ամուսնությունից ծնվածներն այսօր մեր գլխին պատուհաս են դարձել». Կարեն Հովհաննիսյան

11.01.2019 11:02
1129

 

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայու գենի մասին երբեք չեմ խոսել, փորձել եմ ինքս գենը պահել ու պահպանել, հազար բառերի փոխարեն մի գործով այն պահել: Բայց հիմա կուզեմ մի փոքր դրա մասին գրել:
     Օսմանյան կայսրությունը և Խորհրդյին միությունն ամեն ինչ արեցին, որ Հայի գենը վերանա, ձուլվի: Օսմանյան կայսրությանը չեմ անդրադառնա, միշտ եմ խոսել նրա վարած հակահայ քաղաքականության մասին:
     Թվում էր, թե խորհրդային տարիներին Հայաստանը ծաղկում ու բարգավաճում էր, գործարաններ, գիտություն, մշակույթ, նոր քաղաքներ և այլն: Սակայն այս ամենին զուգահեռ Խորհրդային իշխանությունը հետևողականորեն փորձում էր Հային ձուլել թյուրքական ցեղերի ներկայացուցիչների հետ: Նրանց բերում և համայնքներով բնակեցնում էր Հայաստանի սրտում՝ Արարատյան դաշտում, ինչպես նաև այլ շրջաններում: Կառուցում էր քաղաքներ հատուկ հենց այդ ցեղերի համար, օրինակ Մասիս քաղաքը , դե գյուղերի մասին չխոսեմ: Մասիսի և Ամասիայի նախկին բնակիչ թուրքերն այսօր մեր թիվ մեկ թշնամիներն են: Խորհրդային տարիներին ընդունված էր թուրքերի (ադրբեջանցիներ) հետ ամուսնությունը և հենց այդ ամուսնությունից ծնվածներն այսօր մեր գլխին պատուհաս են դարձել, հենց դրանք են այսօր թմբկահարում ու ծաղրում հայու գենը: Հարցը շատ խորքային է, նախկին հայաստանաբնակ այդ ադրբեջանցիները շատ լավ գիտեն , թե ովքեր են ամուսնացել հայի հետ, ու ադրբեջանական հատուկ ծառայությունները հենց դրանց միջոցով է դուրս գալիս այդ խառնածինների երեխաների վրա, որոնց պապը կամ տատը ադրբեջանցի է: Միջազգային տարատեսակ ՀԿ-ների կողմից, որոնք հիմնականում միջնորդավորված ֆինանսավորվում են հենց Ադրբեջանից, Հայաստանում հավաքագրում են հենց այս մարդկանց ու խաղաղության քարոզի քողի տակ իրականում իրականացնում Հայու գենը ծաղրող քաղաքկանություն: Շատ հաճախ Հայի բնական վախը օտարի նկատմամբ հենց սրանք միտումնավոր ծաղրանքով անվանում Հայու գեն: Մինչդեռ մենք օտարից ունենք բնական վախ, քանի որ եկել, տնավորվել են մեզ մոտ, հետո մեզ կոտորել ու աքսորել են մեր երկրից: Վերադառնալով Ամասիայի և Մասիսի նախկին բնակիչներ թուրքերին (ադրբեջանցիներ), պետք է ասեմ, որ սրանց դերը հստակ տարանջատված է: Ամասիայի նախկին բնակիչներ թուրքերը Ադրբեջանում այսօր հայերեն են դասավանդում, հայալեզու կայքեր ու հեռուստաընկերություն են աշխատացնում, դե նպատակը պարզ է: Իսկ ահա Մասիսի նախկին բնակիչներ ադրբեջանցիները՝ օգտագործելով իրենց լեզվական հմտությունները, երևանյան բարբառին տիրապետելու հմտությունները, ժարգոնին տիրապետելու հմտությունները, հիմնականում զբաղված են Հայաստանում համախոհներ հավաքագրելու գործով և իրենց գործունեությունը ծավալում են Վրաստանում և Թուրքիայում:
     Հայի գեն կրելը պատիվ է, այն պահելն ու պահպանելը՝ առաքելություն, ուստի բոլոր նրանք, ովքեր ծաղրով են լցված դեպի Հայի գենը, խորհուրդ կտամ ընթերցել Աթաթուրքի Հայի գենին նվիրված ծավալուն գլուխը: Միգուցե դրանից հետո սեփական գենի նկատմամբ հարգանքը վերականգնվի ու այն պահել պահպանելու անհարժեշտությունը զգա»:


ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24