Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ

08.12.2022 19:34
984

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտի (FY2023 NDAA) վերջնական տարբերակը, որը դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի սեպտեմբերյան խախտումները և հստակեցնում, որ «ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դիվանագիտական նպատակներ հետապնդելու համար միանգամայն անընդունելի է»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածած հաղորդագրությունում:

«Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին՝ միաժամանակ շարունակաբար հարձակումներ իրականացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, վերջինը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, պարբերաբար խախտում է սահմանները և բախումներ է նախաձեռնում, որոնք սպառնում են հայ ժողովրդի անվտանգությանը և հանգեցնում հարյուրավոր զինվորների մահվան՝ վեհաժողովը նախագահ Բայդենին կոչ է անում դիտորդներ ուղարկել՝ օգնելու կանխել հերթական ցեղասպանությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Նշում է նաև, որ փաստաթուղթը պարունակում է մի դրույթ, որը արգելում է նախագահին վաճառել կամ թույլատրել նոր F-16 ինքնաթիռների կամ F-16 արդիականացման տեխնոլոգիաների կամ արդիականացման փաթեթների Թուրքիա արտահանման լիցենզիա:

 Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին, Վաշինգտոնում գործող ամենամեծ համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային ըմբռնմանը և իրազեկմանը:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01