Ադրբեջանը Ժնևի կոնվենցիաների խախտմամբ գերեվարել է ճանաչված առնվազն 7 ռազմագերու. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

16.09.2022 13:47
899

Հայաստանի վրա ադրբեջանական կողմի վերջին հարձակման հետևանքով, Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտմամբ գերեվարվել է ճանաչված առնվազն 7 ռազմագերի, լուրջ վնասներ են կրել քաղաքացիների մոտ 200 տներ, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում:

Մարգարյանը նախ երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի նախագահությանը՝ ՀՀ ԱԳ նախարարի խնդրանքով հրատապ նիստ գումարելու համար։

«Հանդիպումը տեղի է ունենում իմ երկրի համար ծանր պահին, քանի որ հանցավոր ագրեսիայի գործողություններ են իրականացվել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտումով։ Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան, Հայաստանի հարևանը՝ արևելյան հատվածից, որը մի քանի անգամ ավելի մեծ է՝ տարածքով, բնակչությամբ և ռեսուրսներով: Ադրբեջանի թշնամական վարքագծի, հռետորաբանության և չվերահսկվող, անհամաչափ բռնության արձանագրումը ցույց է տալիս միջազգային իրավունքի յուրաքանչյուր դրույթի, նորմի բացարձակ անտեսման ամենավտանգավոր օրինակն ու բացահայտում է Ադրբեջանի՝ տարածաշրջանում պատերազմներ, ավերածություններ և անկայունություն հրահրելու հստակ մտադրությունը»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի հարձակումը խլել է 105 մարդու կյանք, կան տասնյակ վիրավորներ, անհետ կործածներ, տարբեր տեսակի նյութական վնասներ, այդ թվում վնասվել են քաղաքացիական բնակավայրեր և ենթակառուցվածքներ: Այս պահին թվերը միայն նախնական են։ Քաղաքացիների մոտ 200 տներ լուրջ վնասվել են, դրանցից ավելի քան 60-ն ամբողջությամբ ավերվել է։

Մարգարյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ, այդ թվում՝ 370 երեխա և հաշմանդամություն ունեցող 55 անձ:

«Ջերմուկ առողջարանային քաղաքի հրետակոծությունը, որը բացարձակապես չունի ռազմական թիրախներ, ոչ այլ ինչ է, քան պատերազմական հանցագործություն, ինչպես նաև հարվածները Կեչուտի ջրամբարի վրա: Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ գերեվարվել է առնվազն 7 ճանաչված ռազմագերի, վիդեո ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում կարող են լինել ավելի շատ գերիներ: Հարձակման թիրախ են դարձել ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի լրագրողները, որոնք կատարում էին իրենց աշխատանքը՝ լուսաբանում էին իրադարձությունները»,-շեշտեց Մարգարյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40