Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ նախագահ

14.12.2021 17:40
1181

Հայկական դրամն այս պահի դրությամբ որոշակիորեն արժևորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում:

Փոխարժեքի վրա ազդում են բավականին մեծ սպեկտորի գործոններ: «Հայկական դրամի որոշակի արժեզրկում տեղի ունեցավ, ու ոչ միայն հայկական դրամի: Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ օրինակ ռուսական ռուբլիի և այլ արժույթների տատանողականություն ևս նկատեցինք շուկաներում: Այս պահի դրությամբ, եթե ես չեմ սխալվում, հայկական դրամի որոշակի արժևորում կա»,-ասաց Գալստյանը:

Դրա վրա ազդում են տարբեր գործոններ՝ պայմանավորված պահանջարկով ու առաջարկով: Եթե պահանջարկը ավելի շատ է լինում, նկատվում է դրամի արժեզրկում, եթե քիչ՝ ապա արժևորում: ԿԲ նախագահը դա բնականոն գործընթաց է համարում:

«Ֆունդամենտալներով պայմանավորված՝ որևէ տատանողականության առիթ չկա: Ինչ վերաբերում է կարճաժամկետ տատանումներին, դրանք միշտ կարող են տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը:

Գալստյանը նկատել է նաև, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի  հանդուրժող է դարձել տատանումների նկատմամբ. եթե 5-6 տարի կամ 10 տարի առաջ դրամի 20-25 դրամով արժեզրկումը որոշակի մտավախություններ կարող էր առաջացնել, ապա հիմա ԿԲ-ն նկատել է, որ նույնիսկ որոշակի տատանումը՝ արժեզրկումը, արժևորումը մարդկանց մոտ վարքագծային էական փոփոխություններ չի առաջացնում:

 Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԿԲ-ն սահմանված փոխարժեքների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.65 դրամով և կազմել 494.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.38 դրամով և կազմել 557.44 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.74 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.32 դրամով և կազմել 655.14 դրամ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40