Աղվանի կամ Խողվանի գյուղի ավերված եկեղեցին

26.01.2026 12:07
834

Գյուղը գտնվում է Քաշունի գետի ափին, անտառապատ վայրում։

1926 թ. ուներ 96, 1939 թ.՝ 237, 1959 թ.՝ 245, 1970 թ.՝ 247, 1979-ին՝ 151 բնակիչ։

Գյուղի նախնական անունը, ամենայն հավանականությամբ, Խողվանի է, որը Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է մյուս Բաղքում կամ Քաշունիքում՝ 10 չափ հարկով (17-18–րդ դարերում գավառը կոչվել է նաև Մաղանջ կամ Մաղանջու)։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ այդ տարածքում էր գտնվում Սյունյաց աշխարհի անսասան և հաստատուն ամրոցներից մեկը՝ Վանանդա բերդը, որի մոտակայքում եղել է նաև համանուն գյուղը։

Գյուղի տարածքում կան նախաքրիստոնեական շրջանի գերեզմաններ։

Ավերված վիճակում է գյուղի թաղակապ եկեղեցին՝ կառուցված 17-րդ դարում։ Արևմտյան պատը կանգուն է, շուրջը՝ գերեզմաններ, խաչարձաններ։

Կա տեսակետ, որ Աղվանին Տաթևի վանքի նոր հարկացուցակի (1781 թ.) Աղավնակ գյուղն է, որի հետ համաձայն չէ Ղևոնդ Ալիշանը։

Իսկ ի՞նչ է գրում Ղևոնդ Ալիշանը. «Մաճին մոտ կամ նրան կից ձորահովտում ինձ թվում է կա Տանձավայր գյուղը, որ հետագաների կողմից Տանձավեր է կոչվում, և Խողվանին, որ Տաթևի թեմի նոր ցուցակը նույնացնում է... Մալդաշ գյուղի հետ, իսկ հնում նրա առանձին վիճակը մատնանիշ արվելով՝ անվանվել է Վանանդաձոր՝ Վանանդ գյուղի անունով, որը նույնպես… համարվում է Տանձավայրին մոտիկ, իսկ 11-րդ դարավերջին՝ Սենեքերիմի թագավորության ժամանակ՝ «Խողվանի գյուղ Վանանդաձորում», որ նրա բարեպաշտ տերերը իբրև կալվածք տվեցին Տաթևի  եկեղեցուն։ Մաղանջուխը (որ Մաղանջն է) Տանձավերի սեփական վիճակ կամ գավառ է անվանում Դավրիժի և Ազիզի որդի ոմն Դավիթ եպիսկոպոսի աշակերտ Խաչատուր քահանան, որպես գրիչ մի Ավետարանի՝ գրված բարեպաշտ Խանի տիկնոջ և նրա ամուսին Խոջաջանի խնդրանքով, ուր եկեղեցին անվանում է Սուրբ Ստեփանոս, իր խոսքի մեջ հիշատակում է, թե այն ժամանակ Տաթևի երջանիկ Ռաբունապետը Տեր Մովսեսն էր (կաթողիկոս)՝ «նմանվելով անհաղթ և քաջ քերթող Սուրբ Մովսեսին»»։

Այդ ձորահովտի գյուղերի մասին տեղեկությունները՝ հետագա դարերում, շատ քիչ են։

Հայտնի է, օրինակ, որ 1850-ականներին Տանձավեր, Աղվանի, Մաճ գյուղերը՝ շրջակա արոտավայրերով, իշխանության կողմից, ցարական Ռուսաստանին մատուցած ծառայության դիմաց, շնորհվել է ծագումով քուրդ Սուլթանով բեկական ընտանիքին։

1906 թվականին (հայ–թաթարական բախումների ժամանակ) Վանանդաձորն ազատագրվում է Սուլթանովներից՝ շնորհիվ Սեբաստացի Մուրադի գլխավորած ֆիդայական խմբերի սխրական գործողությունների։

Հետագայում, սակայն, նրանք նորից են վերադառնում Վանանդաձոր։

Սուլթանովները Տանձավերը, Աղվանին և Մաճը վերջնականապես թողեցին 1919-ին՝ Զանգեզուրի գոյամարտի տարիներին։

Գյուղի վերածնունդը տեղի է ունեցել 1923 թվականին՝ հին ավերակ բնակավայրի տեղում։

Սյունիքում ճանաչված մտավորական Սուրեն Բախշիի Վարդանյանը՝ ծագումով Տանձատափ գյուղից, տեղեկացնում է, որ վերածնվող Աղվանիի բնակիչները տանձատափցիներն են եղել, որոնց շառավիղները մինչև հիմա բնակվում են գյուղում։

Մեր ստեղծագործական խումբն Աղվանի այցելեց 2026 թվականի հունվարի 13-ին։

Միջնադարյան եկեղեցու ավերակներին մեզ ծանոթացրեց Արայիկ Սուքիասյանը, ով տարածաշրջանի ճանաչված գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է, ում մեր երախտագիտությունն ենք հայտնում։

Արայիկ Սուքիասյանը հայրենի հող ու ջրի տիրոջը բնորոշ ցավով ու ափսոսանքով նշեց, որ գյուղում մնացել է վեց ընտանիք՝ երկու աշակերտով...

 Մարի Նավասարդյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40