Ակնաբուժական ժամանակակից կենտրոն Կապանում

24.07.2017 12:54
1832

Հայկական ակնաբուժական ընկերությունը (ՀԱՆ) 2003 թվականից իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որ միտված է հզորացնել ակնաբուժական ծառայությունների մատուցման համակարգը, ինչպես նաեւ մեր երկրում կանխարգելել կուրության տանող դեպքերի քանակը: Նույնքան ժամանակ է, ինչ ՀԱՆ-ի շրջիկ հիվանդանոցը հանրապետության մարզերում եւ Արցախի Հանրապետությունում իրականացնում է ակնային ստուգումներ եւ վիրահատություններ: Բայց հրամայական պահանջ էր առաջացել մարզում ստեղծել ակնաբուժական կենտրոն, որ ակնաբուժությունն ավելի հասանելի կլիներ բնակչության տարբեր շերտերին:

Հուլիսի 21-ին Կապանում տեղի ունեցավ հայկական ակնաբուժական նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը, որ հանրապետությունում երրորդն է Տավուշի եւ Լոռու մարզերից հետո: Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումը եւ կենտրոնի գործարկման անհրաժեշտ այլ աշխատանքներն իրականցվել են Հայկական ակնաբուժական նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի եւ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի շնորհիվ: Մտահղացումը կյանքի է կոչվել մի քանի տասնյակ բարերարների միջոցով, որոնց անունները հիշատակված են կենտրոնում:

Կենտրոնի բացման արարողության մասնակիցների կազմը բավական ներկայացուցչական էր՝ ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության եւ հանրապետության առաջատար ակնաբուժական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ի ժամանած անվանի ակնաբույժներ, Հայկական ակնաբուժական նախագծի բարերարներ, մարզի ակնաբույժներ, Հայկական ակնաբուժական նախագծի բարերարներ, մարզի քաղաքային հայանքների ղեկավարներ:

Կենտրոնի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հյուրերը ծանոթացան կենտրոնի պայմաններին, որն ունի սպասասրահ, ակնային զննումների եւ խորհրդակցությունների սենյակներ, վիրահատարան, որ հագեցած են ակնաբուժական ոլորտի գերժամանակակից սարքավորումներով:

Այնուհետեւ Կապանի բժշկական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀԱՆ ղեկավարության, բարերարների եւ մայրաքաղաքից ժամանած հյուրերի հետ:

Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց Ռոջեր Օհանեսյանին՝ Կապանում ակնաբուժական կենտրոնի բացմանը մեծապես օժանդակելու համար: ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահը իր խոսքում հայտնեց, որ իրենց նպատակն այն է, որ ակնաբուժությունը մարզերում զարգանա նույնքան, որքան մայրաքաղաքում:

«Այս նախագիծը սկիզբ առավ 25 տարի առաջ, մտածում էինք մի ծրագիր մշակել, որ կլինի օրինակ այն բանի, թե սփյուռքն ինչպես է օգնում հայրենիքին: Մենք որպես ժամանակավոր լուծում ընտրել էինք շրջիկ հիվանդանոցը, որ երկու անգամ մեկ տարվա ընթացքում շրջում էր հանրապետության մարզերում՝ ակնաբուժական ծառայություններ մատուցելու: Բայց որոշ հիվանդությունների դեպքում վիրահատությունները պահանջվում էր կատարել ավելի վաղ, քան հերթական անգամ ակնաբուժական մեքենան կհայտնվեր տվյալ վայրում: Այդ պատճառով սկսեցինք Հայաստանի մարզերում ստեղծել կլինիկաներ, ինչը պիտի ընդլայներ ակնաբուժական ծառայությունների ցանկը՝ ապահովելով դրանց շարունակականությունը եւ հասանելիությունը մարզի բոլոր սոցիալական շերտերի համար: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ պահպանել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ եւ խորհրդակցել վիրահատությունների ընթացքում: Ինձ համար հաճելի էր տեսնել այն հարկաբաժինը, որտեղ տեղադրված էին սարքավորումները, դա հաճելի եւ մաքուր մի միջավայր էր, ինչը հուշում է, որ այդտեղ բուժվելու կգան ոչ միայն մարզի, այլեւ հանրապետության մյուս բնակավայրերից»: Ակնային տարածաշրջանային կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվող «Ակնային առողջապահության համակարգի վերականգնումը ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է: Մարզկենտրոնում ակնաբուժական ժամանակակակից կենտրոն հիմնելու առթիվ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի շնորհավորական ուղերձը հրապարակեց նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08