Ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

21.12.2022 11:59
812

Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան՝ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նսիտում, ընդգծելով տեղաշարժի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը:

Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, վերահսկում են նշված միջանցքը, արդյունավետորեն հաղթահարում են իրենց առաքելությունը։

ՌԴ ներկայացուցչի խոսքով՝  կողմերը, եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է ամբողջությամբ պահպանեն դրա կետերը և խոչընդոտներ չստեղծեն։

«Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային միջոցների շարժն ամբողջությամբ կվերականգնվի», - ասել է Եվստիգնեևան՝ հավելելով, որ Ռուսաստանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար։ Այդ ջանքերի շնորհիվ վերականգնվել է Ղարաբաղի գազամատակարարումը։

ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքներն իրականացվել են պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԱԳՆ-ի մակարդակով։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը նաև հայտարարել է, որ տվյալ պահին համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի օգտակար հանածոների հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը:

Լսումներից առաջ իրավիճակը հակիրճ ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան՝ Բաքվին և Երևանին կոչ անելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ նա առանձնացրել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դերը։

Ենչան իր ելույթում Ադրբեջանին և Հայաստանին հորդորել է կրկնապատկել դիվանագիտական ջանքերը կայուն խաղաղ լուծման հասնելու համար, «քանի դեռ ուշ չէ»:

 Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա :

 ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու շեշտել, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։

Ի պատասխան Մարգարյանի հիմնավորված պնդումների՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, թե Լաչինի միջանցքն «ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է»:
https://armtimes.com/

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12