Ալեքսանդր Բագդոեւ

22.03.2013 16:05
4096

2013թ. մարտի 2-ին մեզանից հեռացավ մեխանիկայի բնագավառի ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Գեորգիի Բագդոեւը: Ծնվել է 1933թ. հուլիսի 9-ին Թբիլիսի քաղաքում: 1950-55թթ. սովորել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում: 1955-58թթ. եղել է ՄՊՀ-ի «Ալիքային եւ գազային դինամիկա» ամբիոնի ասպիրանտ: 1958թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, որը նվիրված էր սեղմվող հեղուկում հարվածային ալիքների վերաբերյալ խնդիրների լուծմանը /ՄՊՀ, ատենախոսության ղեկավար` «Ալիքային եւ գազային դինամիկա» ամբիոնի պրոֆեսոր Ա.Յա. Սագոմոնյան/:
Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո Ա.Բագդոեւը սկսում է իր աշխատանքային գործունեությունը ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտում, 1971-ից` մեխանիկայի ինստիտուտում, որտեղ նա աշխատում էր մինչեւ իր կյանքի վերջը: 1972թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, որը նվիրված էր գծային եւ ոչ գծային ալիքների եզակիությունների որոշման խնդիրներին: 1993թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2000թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Ա.Բագդոեւի գիտական հետաքրքրությունները դուրս են գալիս դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի հարցերի շրջանակներից: Նա հանդիսանում է 5 մենագրության եւ ավելի քան 400 գիտական հոդվածի հեղինակ: Մեխանիկայում նրա ձեռքբերումը դիֆրակցիայի եւ ակուստիկայի առկայությամբ երկչափ ալիքային խնդիրներում Պուանկարե-Լայտխիլ-Գո մեթոդի ընդհանրացումն է:

Վերջին տարիներին Ա.Բագդոեւն իր աշակերտների հետ համատեղ ուսումնասիրել է թվային եւ անալիտիկ զարգացումներով գծային, ոչ գծային, եռաչափ, կապակցված դաշտերում ալիքների տարածման, ինչպես նաեւ տարածական մեթոդով մագնիսական սալերի տատանման վերաբերյալ խնդիրների լուծումը:

Ա.Բագդոեւը հետաքրքրվում էր նաեւ փիլիսոփայական եւ էթիկական պրակտիկ հարցերով: Վաղ տարիքի քնարական բանաստեղծություններից բացի արդեն հասուն տարիքում գրել է 3 պատմափիլիսոփայական բնույթի օդա, որոնք արտացոլում են 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի սկզբի մտածողների ձգտումները: Այդ հետազոտությունների արդյունքները տպագրված են հանրամատչելի եւ գիտական գրականությունում:
Հետեւելով Լայբնիցի օրինակին` Ա.Բագդոեւը ջանում էր շոշափել բնական եւ հումանիտար գիտությունների տարաբնույթ բնագավառները /տնտեսագիտությունում, ֆիզիկայում, սոցիոլոգիայում, կենսաբանությունում, սեյսմոլոգիայում/` դետերմինացված եւ ստոխաստիկ պրոցեսների տեսական հետազոտությունները զուգորդելով փորձարարական ժամանակային կախվածությունների հետ:

Լայն էր մեծ գիտնականի մանկավարժական գործունեությունը:
Նրա ղեկավարությամբ իրենց ատենախոսություններն են պաշտպանել գիտությունների 17 թեկնածու եւ 4 դոկտոր:

Երկար տարիներ դասավանդել է ՀՀ տարբեր բուհերում: Վերջին տարիներին նրա մանկավարժական գործունեությունը սերտ կապված էր Գորիսի պետական համալսարանի հետ, որտեղ նա ստեղծել է ինքնատիպ գիտական դպրոց: Հատուկ պետք է նշել այն փաստը, որ Բագդոեւի գիտական գործունեությունն ընդգրկում էր հետաքրքրությունների լայն շրջանակ, բազմապլան էր եւ բեղմնավոր, իսկ դրա զուգորդումը նրա բարձր մարդկային հատկանիշների հետ հանդիսանում էր օրինակ երիտասարդ գիտնականների համար:

Մեծ գիտնականի, մտավորականի թողած ավանդն անգնահատելի է, եւ նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Գորիսի պետական համալսարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40