Ալիևն ինչու՞ է ասում, որ մեր՝ Ադրբեջանի Սահմանադրությունն ամեն ինչից վեր՝ բարձր է...

14.06.2023 17:18
508

Կարծում եմ՝ սա այն հարցը չէ, երբ կարելի է լռել...

Կամ հասկանու՞մ է արդյոք ժողովուրդը.... Նաև առկա և սպասվելիք իրողությունների վերաբերյալ մի քանի հարցեր: Ինչպես նաև այն մասին, որ ՀՀ տարածքի փոփոխման, սահմանների ճշգրտման հարցի լուծումը չի կարող օրինական ուժ ստանալ առանց համաժողովրդական հանրաքվեի...

Նա՝ Իլհամ Հեյդարովիչն, այդպես է ասում, որովհետև Ադրբեջանի 1995 թ. ընդունված՝ գործող Սահմանադրությամբ՝ գլուխ 2-րդ,  հոդված 12-րդ, պարբերություն 2-րդ, ուղղակի սահմանվում է, որ Ադրբեջանի տարածքը միասնական, անբաժանելի, անձեռնմխելի, անօտարելի է, այն չի կարող փոփոխվել, տրվել ուրիշի. նրա սահմանները չեն կարող ճշգրտվել առանց երկրի ամբողջ բնակչության միջև անցկացված հանրաքվեի, առանց ադրբեջանական ժողովրդի համաձայնության. միայն այդպիսի հանրաքվեի հիման վրա Ադրբեջանի պառլամենտը (խորհրդարանը) կարող է նման որոշում ընդունել: Ահա ռուսերեն բնագիրը. «Территория Азербайджанской Республики едина, неделима и неприкосновенна...Территория Азербайджанской республики  неотчуждаема, Азербайджанская Республика никому ни в какой части и ни в какой форме не передает свою территорию; лишь по решению парламента Азербайджнской Республики  путем проведения референдума среди всего населения республики на основе согласия азербайджанского народа может проводиться уточнение границ». (Տես՝ Новые Конституции стран СНГ и Балтии.Изд. «Манускрипт» «Юрайт», Москва, 1998 стр.57-58): Ադրբեջանում նման նորմի՝ օրենքի առկայությունն արդեն անկասկած հիմք է ՝ անառարկելի փաստարկ, որպեսզի պ.-ն Փաշինյանը կամ մեկ ուրիշը պ-ն Ալիևին ասի՝ «Մի նեղացիր՝ տարածքային հարցերը՝ փոխանակումները, «անկլավների» հարցը, սահմանների ճշգրտման հարցը, կարող է «օրինական ուժ ստանալ» այն նույն հանրաքվեի միջոցով ՀՀ-ում, ինչպիսին նախատեսված է Ադրբեջանի Սահմանադրությամբ»: Համոզված եմ, որ համաժողովրդական հանրաքվեն ՀՀ-ում կմերժի ՀՀ տարածքների հանձնումը թշնամուն... Նույն ձևով, բնականաբար, կմերժվի նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը...

Մենք չունենք նման նորմ (որը բնավ չի նշանակում, որ եթե նույնիսկ այդպիսի նորմ չընդունվի մեր երկրի, ժողովրդի պետության համար ամենակենսական տարածքային հարցը կլուծվի առանց համաժողովրդական հանրաքվեի՝ դա կլիներ ծանր հանցագործություն՝ թուրքերի իրականացրած ցեղասպանությունից ոչ պակաս ծանր, հայ ժողովրդի դեմ), և կարծես թե չենք էլ ուզում ունենալ: Ինչու՞. որպեսզի «առանց գլխացավանքի», երբ որ պետք է, այդ բնույթի որոշում կամ օրենքի նախագիծ  մտցվի խորհրդարան, վերջինս էլ հաստատի՝ ընդունի այն ու դրանով էլ հարցը լուծվի... Ժողովուրդը հասկանո՞ւմ է, արդյոք, թե սա ինչ է...

Հասկանու՞մ է արդյոք, եթե նույնիսկ ազգի, պետության մասին չի մտածում..., որ վաղը կարող է իր տունը-տեղը, հողամասը, գյուղը, ջուրը տան ուրիշի՝ թշնամուն ևն, առանց իրեն հարցնելու... Այդ մասին կարծես չի մտածում նաև ասպարեզից «չքացած» մեր փառապանծ ընդդիմությունը... Պետք է գործող Սահմանադրությունում (կամ առանձին օրենքով) ընդունվի համապատասխան նորմ՝ հոդված, ըստ որի. «Հայաստանի Հանրապետության տարածքն անձեռնմխելի ու անօտարելի է. այն չի կարող տրվել որևէ մեկին, չի կարող նվազեցվել. փոփոխվել սահմանների ճշգրտման կամ մեկ այլ պարագայում առանց ՀՀ ամբողջ բնակչության միջև անցկացված համաժողովրդական հանրաքվեի՝ հայ ժողովրդի. երկրի ամբողջ բնակչության համաձայնության ու դրա՝ համաժողովրդական հանրաքվեի հիման վրա ՀՀ խորհրդարանի կողմից կայացված որոշման: ՀՀ սահմանների փոփոխումը՝ նվազեցումը՝ սահմանների ճշգրտման կամ այլ եղանակով ՀՀ տարածքների որևէ ձևով այլ պետության հանձնումը Սահմանադրությամբ սահմանված այս կարգի խախտմամբ՝ քրեորեն պատժելի արարք է՝ պետական դավաճանություն»: Մեր երկրի այսօրվա իշխանությունը քանի որ իրավացիորեն ու համառորեն առարկում է Ադրբեջանի ակնհայտ ապօրինի տարածքային հավակնություններին, ուստի համոզված եմ, որ կնախաձեռնի հատկապես այսօր հրատապ նման նորմի ընդունումը (գոնե Ադրբեջանի օրինակով. այլապես գնահատականներն ու հետևանքները կարող են բոլորովին այլ լինել...): Սա այն հարցը չէ, որի մասին կարելի է լռել կամ որի կողքով կարելի է անտարբեր անցնել. ըստ որում՝ այստեղ ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ այն հնարավոր պատճառաբանությունները, թե նման նորմի ընդունման կարիքը չկա, քանի որ բոլոր պայմանագրերն էլ մտնում են խորհրդարան կամ Սահմանադրական դատարան, ևն:

Մ. Թելունց

Իրավագետ, պատմաբան, անկուսակցական

Սյունիք, Խնձորեսկ,

 

Ծանոթագրություններ

* Կյանքը գոյատևման պայքար է՝ գոնե դա պետք է հասկանալ...

** Հայրենիքի դավաճանություն... Ավելացնենք, վերստին հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը, ինչպես «հազար անգամ» ասել եմ, «անկլավ», տարածք ՀՀ-ում չունի. ավելին՝ Ադրբեջանը նվազագույնն ավելի քան 5 հազ. կմ2 տարածքներ է զավթել Խորհրդային Հայաստանից, այդ թվում Սյունիքից՝ «օգտագործման» նպատակներով և մինչև հնարավոր «հաշտության»  պայմանագիր կնքելը դրանք պետք է վերադարձվեն ՀՀ-ին, բնականաբար ՀՀ-ից՝ նոյեմբերի 9-ից հետո զավթած մյուս տարածքների (Գորիս-Կապան, Իշխանասար, Ջերմուկ և ուրիշ) հետ միասին: Իսկ երկրի այս վիճակն առավել կամ պակաս չափով շտկելու ամենահուսալի ուղին դա.

ա) ժողովրդի հետ մաքսիմալ անկեղծ լինելն է՝ նրա աջակցությունը ստանալու և ամբողջ ժողովրդին համախմբելու ակնկալիքով. (ավելի ճիշտը՝ «Հայրենիքը վտանգի տակ է» կոչով՝ տագնապով...

բ) հիմնականում սեփական ուժերին ապավինելը: Ադրբեջանն անընդհատ ապօրինի պահանջներ է ներկայացնում նաև կամ հիմնականում այն պատճառով, որովհետև մենք մեր օրինական պահանջները չենք ներկայացնում նրան: Ադրբեջանին պետք է նաև հիշեցնել, որ 44-օրյա պատերազմում պարտություն է կրել ՀՀ կառավարությունը և ոչ թե բանակը, առավել ևս ժողովուրդը, որ նրա՝ Ադրբեջանի ապօրինի պահանջները կարող են հանգեցնել մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի համար, հայրենական պատերազմի, որի դեպքում Ադրբեջանի հաղթանակը բացառվում է... Դրա հետ կապված մեկ այլ հանգամանք՝ ներսոցիալական վիճակը Ադրբեջանում, նաև նրա դաշնակիցների՝ Թուրքիա, Իսրայել, Պակիստան մոտ բավականաչափ խառնակ ու պայթյունավտանգ է՝ պետք է օգտվել ՝ հարմար պահի, այդ վիճակից, ոչ միայն եղածը պահպանելու, այլև կորցրածն ըստ հնարավորին հետ բերելու. դա հնարավոր է այս փոքրիկ երկրի՝ ՀՀ-ի և Արցախի համար՝ իմաստուն կառավարման դեպքում. ժողովրդի ոգին բարձրացնելու (ոչ թե փաստորեն՝ իրականում կամա՝ թե ակամա շարունակ ահաբեկելու, վախեցնելու, հուսալքելու...), նրան պարտության  և հետպատերազմյան «հաշտության», «խաղաղության» մահաբեր թմբիրից հանելու, ներքին և արտաքին հայամետ ուժերի համախմբման, բանակի և աշխարհազորի կտրուկ որակական և քանակական ուժեղացման ու այլ միջոցներով: Չպետք է երբեք մոռանալ նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ «ամենաջերմ», «հաշտության», «խաղաղության», «եղբայրության» պայմանագիր կնքելու  դեպքում անգամ ոչ մի միջազգային երաշխիք չի կարող խոչընդոտել հարմար պահի իրականացնելու իրենց՝ թուրքադրբեջանական ագրեսիվ պլանները Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայության նկատմամբ. սա պատմության անառարկելի դասն է. պատրանքներով չի կարելի տարվել. յուրաքանչյուր ժամը, վայրկյանը, նաև յուրաքանչյուր լուման՝ պետության և ժողովրդի, պետք է օգտագործել արտաքին անխուսափելի վտանգներին ըստ հնարավորին արժանապատիվ դիմակայելու համար... Այսօր մենք մահաբեր աղետի եզրին ենք...

Հուսալի դաշնակիցներ, անշուշտ, պետք է որոնել, բայց մեզ ոչ Բրյուսելն է փրկելու, ոչ էլ Մոսկվան կամ Վաշինգտոնը... Հընթացս նշեմ նաև՝ ինչ վերաբերվում է Արցախին, ապա նրա ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչված (ՄԱԿ-ի կանոնադրությամբ և այլ միջազգային-իրավական ակտերով) իրավունք է և դրա ճանաչումը մեզնից ու Ադրբեջանից կախված չէ (դա նաև կախված չէ այն հանգամանքից՝ մենք ճանաչու՞մ ենք, թե՞ չենք ճանաչում Ադրբեջանի 86.600 կմ2 տարածքը կամ Արցախը համարում ենք Ադրբեջանի մաս, թե չենք համարում...). պարզապես մեզ համար ամոթ է ու Արցախի համար վնասաբեր, երբ մենք (ՀՀ իշխանությունը) խուսափում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կամ այդ իրավունքի հիման վրա ստեղծված Արցախի Հանրապետություն հասկացությունն օգտագործելուց...

Հազարամյակներով գոյատևած, նաև խորհրդային տարիներին պահպանված՝ «տոտալիտար ԽՍՀՄ»-ից մեզ փոխանցված Արցախ-Ղարաբաղը՝ պատմական Արցախի մի փոքր մասը, այսօր կորցնելը «անկախության» ամենամեծ խայտառակությունն, անջնջելի ամոթը կդառնա... (Առանց այն էլ այդ «անկախությունը» ոչ մի բարիք չբերեց և չի բերում...): Արցախի կորուստը հետագայում աննախադեպ աղետալի հետևանքներ կունենա ամբողջ Հայաստանի՝ ՀՀ-ի, հատկապես Սյունիքի համար... Արցախի համար պայքարը դա պայքար է մեր՝ բոլորիս գոյատևման համար...

Ավելացնենք նաև՝ վերջերս՝ 14.05.2023թ. Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ (ՀԽՍՀ) տարածքը՝ 29.800 կմ2: Եթե դա վերջնական իրավական ուժ էլ ստանա, ապա մեկ է՝ մեր վերը նշված սահմանադրական նորմի ընդունումն անհրաժեշտ է: Մյուս կողմից, ի դեպ, եթե Ադրբեջանն իրոք ճանաչում է կամ մտադիր է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.800 կմ2 տարածքի վրա, ապա ինչո՞ւ անհապաղ իր զորքերը չի հանում Հայաստանի իր զավթած տարածքներից... Եվ դեռ հայտնի չէ՝ վաղը կամ մյուս օրը կհանի՞, թե՞ կսպասի դելիմիտացիայի ու դեմարկացիայի երկարատև գործընթացին կամ իր որևէ այլ՝ հին կամ նոր ապօրինի պահանջի կատարմանը... Թուրքն իր գրաված, առավել ևս արյունով, տարածքը չի հանձնում, նրան պետք է պարտության մատնես՝ հաղթես. նրանից պետք է խլես՝ ազատագրես... Տա Աստված՝ սխալվեմ... Մի բան սակայն պարզ է՝ անկախ ամեն ինչից՝ մենք պետք է միշտ էլ զգոն լինենք այդպիսի հարևանների հետ կողք կողքի ապրելով...

 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06