Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան Սրբազան

02.02.2026 20:36
145

Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել, կկայանա թե ոչ, քանի-որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ երկրից բացակայելու արգելք ունեն, հետևաբար Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կայանալու է Եպիսկոպոսաց ժողովը:\

«Ամեն պարագայում, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ժողովը խափանվի ու չկայանա: Բնականաբար սա խոչընդոտ է, Եպիսկոպոսաց ժողովը պետք է ունենա եպիսկոպոսների ներկայությամբ»,- նշել է նա:

Հարցին, թե արդյոք քննարկվում է Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման արշավին միացած եպիսկոպոսների կարգալուծության հարցը, Նաթան Սրբազանը պատասխանեց, որ հանրության շրջանում շրջանառվող խոսակցությունները պարզապես առաջարկներ են, իսկ քննարկում կլինի այն ժամանակ, երբ պաշտոնական մարմինները սկսեն քննարկել, ապա հավելեց, որ եթե սկսեն քննարկել՝ գաղտնի չեն պահելու, կտեղեկացնեն:

«Այստեղ օրենքի որևէ ուժ չկա: Որևէ դատական ու իրավական մարմին օրենքի ուժով ու ոչ մի հոդվածով չի կարող նման հարկադրանք դնել Մայր Աթոռի վրա, որովհետև առաջնորդը պաշտոնյա աշխատող չէ, առաջնորդը ծառայում է ու նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, կարող է նաև ուրիշ պաշտոնի փոխվել՝ կրկին Կաթողիկոսի տնօրինությամբ»,- եզրափակել է նա:

tert.am

Մշակութային ցեղասպանությունն Արցախում շարունակվում է․ վանդալիզմի է ենթարկվել Վաղուհասի եկեղեցին

02.02.2026 20:49

Գնդերեցների շնորհիվ անգամ ինքնասպանության փորձեր են կանխվել․ Արտաշես սարկավագ Աջապահյան (Տեսանյութ)

02.02.2026 20:42

Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան Սրբազան

02.02.2026 20:36

Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով

02.02.2026 17:42

Փեզեշքիանը կարգադրել է միջուկային բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

02.02.2026 16:36

Ադրբեջանում Նախիջևանի սահմանադրությունից հանել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները, Նախիջևանն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչել

02.02.2026 16:27

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ

02.02.2026 15:28

Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով»

02.02.2026 15:27

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից

02.02.2026 15:11

Մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն. ԿԳՄՍՆ

02.02.2026 15:00

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

02.02.2026 14:43

Ներկայացվել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը

02.02.2026 12:38