ԱՄՆ-ն մերժեց ռուս-թուրքական համաձայնություններն Արցախում

26.03.2021 12:06
1290

Եվրամիության երկրների առաջնորդների հետ տեսախորհրդակցության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի ու Թուրքիայի սերտ կապերի կապակցությամբ: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, «Նախագահը ցանկություն Է հայտնել միասին աշխատելու ընդհանուր արտաքին քաղաքական շահերի համար, ներառյալ Չինաստանը եւ Ռուսաստանը: Բացի դրանից, նա նշել Է ԱՄՆ-ի եւ Եվրամիության փոխգործակցության շարունակման անհրաժեշտությունը Թուրքիայի, Հարավային Կովկասի, Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Բալկանների շուրջը»:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ջորջ Քենթը Սենատի Միջազգային հարաբերությունների ենթահանձնաժողովում ասել էր, որ Հարավային Կովկասում եւ մասնավորապես Ղարաբաղում պետք է լինի ԵԱՀԿ ձեւաչափը եւ ոչ թե Թուրքիայի ու Ռուսաստանի առաջարկած 3+3 պլատֆորմը:

ԱՄՆ-ն այսպիսով չի ընդունում ռուս-թուրքական համաձայնությունները եւ չի համարում, որ հակամարտությունը լուծված է, ինչպես պնդում է ռուս-թուրքական տանդեմը: Կունենա՞ դա գործնական շարունակություն, թե՞ ԱՄՆ-ի համար այդ հանգամանքը կմնա որպես Ռուսաստանի ու Թուրքիայի դեմ ճնշման լծակ, այդ թվում Արցախի կարգավիճակի հարցը:

Մոսկվան ու Անկարան դեմ են Մինսկի խմբին, թեեւ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ խոսում է «երկարատեւ լուծման» մասին, փորձելով Մինսկի խմբին իր անդամակցության հանգամանքն օգտագործել թուրքերի հետ համաձայնությունները «լեգիտիմացնելու» եւ Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմում իր դերն ու մասնակցությունը «չեզոքության» քարոզչությամբ քողարկելու համար: Այդ փորձերը տապալվել են, իր հերթին, ռուս փորձագետների պնդմամբ՝ Ռուսաստանի դիրքերը իրավական առումով խոցելի են, մասնավորապես խաղաղապահների մասով:

Ռուս-թուրքական համաձայնությունները մերժելու Արեւմուտքի համառությունը ռուս-թուրքական տանդեմին կարող է մղել առավել սերտ ու կոշտ քայլերի, ընդհուպ Հայաստանի դեմ ռազմական նոր գրոհների: Թուրքիան հայտարարեց, որ ամեն ինչ անելու է եռակողմ հայտարարությունը կյանքի կոչելու համար, իսկ Ռուսաստանը սկսել է Հայաստանի դեմ նոր պատերազմը՝ հայկական ինքնության ու ինքնիշխանության, եկեղեցու ու բանակի դեմ: Միեւնույն ժամանակ, մարտահրավերները համարժեք են հնարավորություններին, այս պարագայում՝ ռուս-թուրքական ծրագրերին դիմադրելու մասով:

lragir.am

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53