«Անդոկ Սյունին» հաստատակամ է իր բռնած գործի հանդեպ

19.05.2017 10:49
2213

Երջանկահիշատակ Ռոբերտ Էջանանցին կնքեց այդ կազմակերպության անունը՝ «Անդոկ Սյունի», որ ի սկզբանե նպատակ ուներ համախմբել Քաջարանի երիտասարդներին, նրանց միավորել մի գաղափարի շուրջ, կազմակերպել պատանիների եւ աղջիկների ազատ ժամանակն առավել հետաքրքրական դարձնող միջոցառումներ: Չորս տարի է, ինչ գործում է «Անդոկ Սյունին» (հիմնադիր նախագահ՝ Արտակ Աբրահամյան): Մեր թերթն այդ կազմակերպությանն անդրադարձել էր «Անդոկ Սյունին միավորում է ուսանողությանը» հրապարակմամբ՝ («Սյունյաց երկիր», 31 հոկտեմբերի 2015թ.), նշել նրա կողմից անցկացվող միջոցառումների մասին: «Անդոկ Սյունու» վերջին մեկ տարում հիշատակելի ձեռնարկներից է այն, որ սնունդ եւ հագուստ են հասցրել սահմանին կանգնած զինվորին՝ անցած տարվա ապրիլյան լարված օրերի ընթացքում: Այս անգամ գրելով կազմակերպության մասին՝ որոշեցինք տպագրել այն մարդկանց կարծիքները եւ գնահատականները, ովքեր մոտիկից առնչվել, կազմակերպության հետ ճանապարհ են անցել:

 

Տեր Շիրակ քահանա Խանոյան (Քաջարանի հոգեւոր հովիվ)

«Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպությունը ոչ միայն երիտասարդության շրջանում, այլեւ քաղաքային մասշտաբով մեծ դերակատարություն ունեցավ՝ առողջ սերնդի դաստիարակության առումով: Նախ՝ երիտասարդությունն ավելի սիրեց իր քաղաքը, իրենը համարեց, հանդես եկավ մնայուն գործերով: Քաջարանի հոգեւոր հովիվ նշանակվելու առաջին իսկ օրվանից առնչվել եմ նրա գործունեության հետ, կարելի է ասել նաեւ, որ համագործակցում ենք: Հատկապես կարեւորում եմ ՀԿ-ի գործունեությունն այն առումով, որ երիտասարդությանը մոտեցնում է մեր ազգային արմատներին՝ հայրենասիրական, հոգեւոր-եկեղեցական, ազգային բնույթի միջոցառումներ կազմակերպելով եւ անցկացնելով: Դա լինի «Ուսանողական ամառ» փառատոն, այցելություններ պատմաճարտարապետական հուշարձաններ, հուշահամալիրներ, զոհված ազատամարտիկների ոգեկոչմանը նվիրված ցերեկույթներ կամ բնապահպանական միջոցառումներ: Երիտասարդին ուղղորդում ես դեպի իր արմատները, դա արդեն մեծ գործ է, քանզի այդ արմատներով ջրվելու, սնվելու, հաստաբուն ծառ է դառնալու եւ նրան շարժել արդեն ոչ ոք չի կարող:

«Անդոկ Սյունին» քրիստոնեական դաստիարակության վերաբերյալ ունի հստակ վերաբերմունք: Սա պատահականորեն չեմ ասում, որովհետեւ զանազան աղանդների գործունեությունը միտված է ոչ թե երիտասարդությանը մերձեցնել Աստծուն, այլ զոմբիացնել, վերահսկել նրա բանականությունը, ի վերջո, խարխլել մեր պետականության հիմքերը: Մեր ժողովուրդը դարեդար ամուր է եղել իր հավատքի, իր միասնության մեջ: Սակայն նման աղանդները, մասնավորապես «Եհովայի վկաները», նպատակ ունեն երիտասարդությանը կտրել ազգային արմատներից, խաթարել նրա համերաշխությունը: Իսկ «Անդոկ Սյունին» ջանում է երիտասարդությանը հեռու պահել այդ ամենից, նրա մեջ սերմանել համամարդկային արժեքներ: Անչափ գովելի է կազմակերպության բռնած գործը: Ցանկանում եմ՝ նույն լավատեսական ոգով շարունակի հայրենանպաստ գործունեությունը:

 

Մարինե Նարինյան (Քաջարանի արհեստագործական ուսումնարանի ուսուցիչ)

Մարդիկ, ովքեր չեն աշխատել մատաղ սերնդի հետ, երբեք չեն կարող պատկերացնել, թե որքան դժվար եւ պատասխանատու աշխատանք է: Միայն նա կարող է լիովին ըմբռնել հասարակական կազմակերպություն բառակապակցության իմաստն ու բովանդակությունը, ով աջակցել եւ կարողացել է լուծել մատաղ սերնդի խնդիրներից ու հոգսերից գոնե մեկը: Ուզում եմ խոսել «Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպության մասին պարզապես ոչ միայն քաղաքացի, ով տեսել է նրա աշխատանքը, այլ՝ մայր եւ երեխաներ սիրող երկարամյա ուսուցչուհի: Մեր ժամանակներում բավականին դժվար է համակարգչամոլ երիտասարդներին կտրել համակարգչից եւ ներգրավել հասարակական որեւէ գործունեության մեջ: Ուստի ուզում եմ նշել, որ մեր քաղաքն ունի շնորհաշատ անձնավորություն, ում հաջողվել է ստեղծել ու կյանք տալ իր փոքրիկ կազմակերպությանը: Գիտենք, որ հասարակական կազմակերպություն կարող է հիմնել յուրաքանչյուր ոք, բայց կայացնել եւ նրա հետագա բնականոն գործունեությունն ապահովել կարելի է միայն աշխատասիրության, խելքի եւ հարգանք վայելելու շնորհիվ: Այսօր մեր քաղաքի ծնողների եւ երիտասարդների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել «Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Աբրահամյանին՝ քաղաքի երիտասարդության կյանքն ակտիվացնելու եւ, ինչու չէ, նաեւ նրանց դաստիարակությամբ զբաղվելու համար: Այդ պրպտուն երիտասարդն իր նվիրվածության եւ գեղեցիկ ու անբասիր վարքով կարողացել է այնպես անել, որ բոլոր օրիորդների ծնողները, նրան վստահելով, թույլ են տվել իրենց չափահաս աղջիկներին մասնակցել հասարակական կազմակերպության ջանքերով անցկացվող արշավներին, ճամփորդություններին եւ անգամ գիշերակացերին: Այս կազմակերպության աչքից ոչինչ չի վրիպել: Նրա բոլոր անդամներն իրենց նախագահի գլխավորությամբ կատարել են նաեւ հայրենանվեր աշխատանքներ: Նրանց գործունեության իմաստը միայն խրախճանքներ ու համերգներ կազմակերպելը չի եղել, այլ աջակցել եւ օգնել են ծերերին, զոհվածների եւ սոցիալական անապահով վիճակում գտնվող ընտանիքներին ոչ միայն ֆինանսապես, այլեւ բարոյապես եւ հոգեբանորեն:

 

Մանե Աբգարյան («Անդոկ Սյունի» ՀԿ անդամ)

Քաջարանում ժամանցի անցկացման վայրերը սակավ են, երիտասարդության ազատ ժամանակի անցկացման հարցը խնդրահարույց է: Պետք է նշեմ, որ այդ բացը մեծապես լրացնում է «Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպությունը: Եռամյա գործունեության ընթացքում այն քաղաքի երիտասարդության հետ մեկտեղ իրականացրել է մի շարք միջոցառումներ: Երիտասարդների՝ այդ միջոցառումներին ակտիվ մասնակցությունն ապացույց է այն փաստի, որ ՀԿ-ի նախագահ Արտակ Աբրահամյանը եւ իր գործընկերները զգալի աշխատանք են կատարել, եւ որ ավելի կարեւոր է, այդ ամենը կատարել են մեծ սիրով եւ պատասխանատվությամբ: Երիտասարդներս բավականին մեծ հաճույքով մասնակցում ենք կազմակերպության կողմից իրականացվող գրեթե բոլոր միջոցառումներին, եւ ամենքս իր լուման է փորձում ներդնել այն հաճելի միջավայրի ստեղծման գործում, որ ստեղծվել է մեծ նվիրումի շնորհիվ: Անչափ գոհ ու բավարարված ենք, որ հասարակական կազմակերպությունը կիսատ չի թողնում իր սկսած աշխատանքը եւ հնարավորություն է տալիս իրագործելու այն բոլոր ցանկությունները, որոնք կային վաղ անցյալում, սակայն այդպես էլ մնացել են երազանք: Պարոն Աբրահամյանը գիտի ինչպես կազմակերպել այն ամենը, որ նպաստում է մտահղացումներն իրականություն դառնալուն: Փոքր-ինչ չեմ կասկածում, որ «Անդոկ Սյունին»՝ ի դեմ նրա նախագահ Արտակ Աբրահամյանի, առաջիկայում եւս հանդես կգա ուշագրավ նախաձեռնություններով:

 

Գարիկ Ղալեչյան («Անդոկ Սյունի» կազմակերպության  փոխնախագահ)

Երկար ուղի չի անցել «Անդոկ Սյունին», բայց հիշատակելի գործերով է հանդես եկել: Պատանիների հետ շատ պահեր ենք ապրել, լավ ու վատ օրեր, պատահել է՝ փորձերի ժամանակ բեմի վրա երեխաները քնել են, էլի ու էլի անմոռանալի օրեր:

Նպատակը մեկն է եղել. համախմբել Քաջարանի երիտասարդներին: Ոչ մի շահ չի հետապնդում կազմակերպությունը, այդ թվում՝ քաղաքական: Մեր բռնած ուղղությունը մեկն էր՝ ունենալ առողջ, լուսավոր երիտասարդություն, լինել ոչ թե հինգ մատ, այլ մի բռունցք: Որ իրար հասնող եւ նեցուկ լինենք, հիշեմ մի դեպք. վրանային ճամբարի ժամանակ տղաներից մեկի վերնաշապիկի վրա մոշի հյութ թափվեց, աղջիկներից մեկը զգեստն իսկույն լվաց: Այդպիսի հոգեհարազատության էինք մենք ձգտում եւ հասանք: Ամբողջ նպատակը դա էր, ջանում ենք եղածին մի բան ավելացնել: Աշխատում եմ լեռնահանքային արդյունաբերությունում, բայց փորձում եմ լարված առօրյայից կտրվել մի ժամ, անցկացնել երիտասարդների հետ, ինչ-որ չափով նրանց օգտակար լինել: Փառք Աստծո, ստացվում է:

Պիտի ասեմ, որ կազմակերպության անդամների մեջ ամուր է իրենց բռնած գործի հանդեպ հավատը: Դա շատ եմ կարեւորում: Հաճելի է տեսնել, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, դավանում են համամարդկային արժեքներ: Ուշագրավ է, որ կազմակերպության անդամները եղել են Հայաստանի եւ Արցախի տեսարժան, պատմական վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի պատմամշակութային արժեքներին, օրինակ, եղել Գանձասարի վանքում, զրուցել հոգեւոր հովվի հետ, տեղեկություններ ստացել հավատի այդ տաճարի մասին, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Ինչպես նշում է ՀԿ-ի նախագահ Արտակ Աբրահամյանը՝ կազմակերպության գործունեությունն աշխուժանում է ամռան ամիսներին: Քանզի «Անդոկ Սյունու» անդամների զգալի մասը հանրապետության բուհերում սովորող ուսանողներն են եւ ամառային արձակուրդ անցկացնում են հայրենի քաղաքում: Ծրագիր ունեն այցելելու հայ եկեղեցական ճարտարապետության Արցախի դպրոցի ամենախոշոր եւ լավագույն համալիրներից մեկը՝ Դադիվանքը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25