Անդրանիկ Մակարյան. «Եթե ուզում ես՝ խաղաղություն լինի, պատրաստվի՛ր պատերազմի»

30.06.2016 16:14
3515

Հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի օպերատիվ իրավիճակի, քառօրյա պատերազմի դասերի մասին է զրույցը ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հետ: 


- Պարո՛ն Մակարյան, ինչպե՞ս եք գնահատում օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում:

- Հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածի օպերատիվ իրավիճակը նորմալ է, մեր վերահսկողության տակ: Մենք վստահորեն իրականացնում ենք մարտական ծառայությունը: Մեր գլխավոր նպատակներից է նաեւ գարնան-գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես եւ բերքահավաքի ընթացքում մարդկանց անվտանգության ապահովումը: Հողի աշխատավորը պետք է կարողանա լիարժեք օգտագործել իր տարածքները, վայելել մայր հողի բարիքները:  

- Ոչ միայն հայ, այլեւ օտար փորձագետներն ու քաղաքագետները, անգամ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներից հետո, չեն բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել՝ ելնելով այն իրողությունից, որ Ադրբեջանի ներկայիս վարչակազմը երբեք էլ հավատարիմ չի եղել պայմանավորվածություններին:

- Բոլոր զինվորականներն ամեն օր սպասում են պատերազմի, եւ եթե ուզում ես՝ խաղաղություն լինի, պատրաստվի՛ր պատերազմի: Տուրք չտալով տարատեսակ մեկնաբանություններին՝ միայն կարող եմ ասել, որ ցանկացած ժամանակ ամեն ինչ հնարավոր է: Պարզապես պիտի գիշեր-ցերեկ պատրաստ լինենք թշնամու ոտնձգությունները սանձահարելու, առաջխաղացման ամեն մի փորձ կասեցնելու համար: Եվ, այնուհանդերձ, ամենից խաղաղասեր մարդը զինվորականն է: 

- Ապրիլյան պատերազմից անցել է մոտ երեք ամիս, բայց չեն դադարում քննարկումներն այդ թեմայի շուրջ: Որո՞նք են, ըստ Ձեզ, քառօրյա պատերազմի գլխավոր դասերը:

- Քառօրյա պատերազմի գլխավոր դասն այն է, որ մենք կարողացանք ազգովի համախմբվել մեր պետության, պետական իշխանությունների շուրջը: Ինչպես ժամանակը ցույց տվեց, հայոց բանակում այդ օրերին «ծառայում» էին միլիոնավոր հայեր, որոնցից յուրաքանչյուրը՝ կամավորականից մինչեւ դպրոցական, իր պրակտիկ գործողությամբ ու հնարավորությունների սահմաններում նեցուկ եղավ մեզ: Մենք ազգովի ապացուցեցինք, որ պատրաստ ենք պաշտպանել այն տարածքները, որոնք ձեռք ենք բերել մեր զոհված ու կենդանի ընկերների արյան գնով, եւ մեզ բախտ է վիճակվել ոչ միայն ապրել, այլեւ կռվել ու ապրել մայր հողի վրա:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ     

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40