Անկուլտուրականության վիրուսն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը

07.09.2021 12:57
1146

Վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցածը, կարծում եմ, բոլոր ողջամիտ մարդկանց հոգում նստվածք է տվել: Իհարկե՝ դառը: Եվ դժվար է այն նետել մեր հիշողության դաշտից: Փոխադարձ վիրավորանքները՝ տեղ-տեղ ուղեկցվող հայհոյանքներով, պլաստիկե շշերով «փոխհրաձգությունը», քացիով գործընկերոջը հարվածելը  դուրս են տարրական քաղաքավարության տիրույթից, մանավանդ, երբ այդ ամենը տեղի է ունենում հայոց խորհրդարանում, և դրա «հեղինակները» ազգի ընտրյալներն են՝ ոչ բարով-խերով:

  Այս ամենի համատեքստում վերջերս լրահոսում հայտնված մի տեսանյութ պարզապես նորից ստիպեց խորհել մեր պատգամավորների ոչ ադեկվատ գործելակերպի առիթով: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ էր հանձնում ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Շուկշինային:

Ստանալով պարգևը՝ մեծն Վասիլի Շուկշինի դուստրը, շնորհակալություն հայտնեց նման պատվի արժանացնելու առիթով, բայց  որպեսզի հպարտությամբ կրի այդ մեդալը, պարտավոր է  և պետք է հայրենիքի մասին խոսի և ասի ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանում աղետ է, մանավանդ իր սրտին շատ մոտ՝ մշակույթի բնագավառում: Այնուհետև մանրամասնեց՝ բարոյականության, խոսքի, հաղորդակցվելու կուլտուրայի բացակայությունը հանգեցրել է անդառնալի պրոցեսների, ամենից առաջ, ազգի այլասերվածության: «Անկուլտուրականության վիրուսն առավել վտանգավոր է, քան կորոնավիրուսը: Առաջինից ոչ ոք չի մեռնում, բայց այն խժռում է մի ողջ սերունդ: Սա խոսում է մի պարզ ճշմարտության մասին. հոգևոր խախուտ հիմքի վրա չեն կարող գոյատևել ոչ մի պետություն, ոչ մի քաղաքակրթություն, ոչ մի կայսրություն»,- եզրափակեց Շուկշինան:

Ճշմարիտ մտածող մտավորականը նաև այն միտքը հայտնեց, որ անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ մարդիկ չարացած են միմյանց հանդեպ, և այդ ամենին հարկավոր է վերջ տալ: Եվ ամենավտանգավորն այն է, որ դա հոգևոր դիվերսիա է՝ մարդկանց բաժան-բաժան անելու համար:Երևույթն առավել քան բնորոշ է հայաստանյան իրականությանը:

Ահա այսպես: Վաստակավոր արտիստը, բարձր պարգև ստանալով, դիֆիրամբ չի հնչեցնում իրեն նման պատվի արժանացրածների հասցեին (ինչպես դա հաճախ է պատահում), այլ ընդգծված սրտացավությամբ բարձրաձայնում է իր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների մասին:

Իսկը՝ մտավորականի պահվածք:

                                                                                 Վահրամ Օրբելյան

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53