Աննա Գրիգորյան. «Հայրենակիցներիս կողքին լինելը, նրանց հոգսը կիսելը եւ փոխվստահելի հարաբերություններ ստեղծելն ինձ համար արդեն իսկ հաղթանակ է»

19.11.2018 17:43
2931

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանի կարծիքով դեկտեմբերի 9-ին սպասվող խորհրդարանական ընտրությունը բացառիկ է, քանի որ ժողովրդին է վերադարձվել իրենից գողացված ձայնը եւ որոշիչ է լինելու բացառապես ՀՀ քաղաքացու կարծիքը։ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում՝ թիվ 12 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուն վստահ է իր ուժերի վրա, սակայն առավել կարեւորում է ժողովրդի վստահությունը։

- Տիկին Գրիգորյան, եթե չեմ սխալվում, նախկինում ակտիվ քաղաքականությամբ չեք զբաղվել։ Ինչպե՞ս ընդունվեց խորհրդարանական ընտրությանը մասնակցելու Ձեր որոշումը։

- Չեք սխալվում՝ նախկինում ես որեւէ քաղաքական պաշտոն չեմ զբաղեցրել։ Զբաղվել եմ գիտամանկավարժական, հասարակական գործունեությամբ, մեկ տարի առաջ ավարտել եմ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը։ Քաղաքականությամբ զբաղվելու իմ որոշումը նոր չէ, ես երկար ժամանակ եմ ձգտել դրան եւ պատրաստվել։ Սակայն վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած փոփոխություններից, թավշյա հեղափոխությունից հետո միայն զգացի, որ իմ ցանկությունը զուտ երազանք չէ, որ արդարությունը երկրում վերականգնվել է, եւ մեզ վերջապես տրվել է մեր նպատակներն իրականացնելու հնարավորություն։

- Ինչո՞ւ որոշեցիք ընտրություններին մասնակցել «Իմ քայլը» դաշինքի կազմում։

- Ես էլ, ինչպես Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի, ոգեշնչված եմ այն փոփոխություններով, որոնց կարողացան հասնել ՀՀ վարչապետի այժմյան պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ նրան սատար կանգնած ուժերը։ «Իմ քայլն» ինձ համար նոր Հայաստանի, մեր ազգային հեղափոխության հոմանիշն է, նաեւ այն դրոշը, որի ներքո մեր հայրենիքը դեպի ավելի լուսավոր ապագա տանելու բացառիկ հնարավորություն եւ պատիվ ունենք։

- Ինչպե՞ս եք  գնահատում Ձեր հնարավորությունները։ Կարծում եք «Իմ քայլը» դաշինքի ընտրակարգով առաջադրվելը կնպաստի սպասված արդյունքին հասնելուն։

- Ինչպես արդեն ասացի, արդարությունը Հայաստանում վերջապես վերականգնվել է։ Ժողովուրդը վերադարձրել է իր գողացված ձայնը, եւ խաբել ժողովրդին այժմ արդեն անհնար է լինելու։ «Իմ քայլը» դաշինքն արժանիորեն ժողովրդականություն է վայելում, սակայն որեւէ մեկին թող չթվա, որ կարող է քողարկվել դաշինքի անվան տակ՝ այդպիսով ապահովելով իր հաղթանակը։ Կապանի համայնքապետի ընտրությունը մեզ ցույց տվեց, որ ժողովուրդը պատրաստ է քվեարկել իր թեկնածուի օգտին՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է ներկայացնում այդ թեկնածուն։ Ես մասնակցում եմ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, քանի որ սատարում եմ դաշինքին։ Սակայն անընդունելի է, որ իմ օգտին քվեարկեն բացառապես այդ պատճառով։ Ես վստահ եմ իմ ուժերի ու կարողությունների վրա եւ հույս ունեմ, որ ժողովուրդը նույնպես կվստահի ինձ։

- Կարծում եք՝ կին լինելն ավելացնո՞ւմ է հաղթելու Ձեր հնարավորությունը։ Եվ, առհասարակ, արդեն հասցրե՞լ եք սեփական մաշկի վրա զգալ կին քաղաքական գործչի հանդեպ հանրության վերաբերմունքը։

- Կարծում եմ վաղուց ժամանակն է կոտրելու այն կարծրատիպը, որ քաղաքականությունը միայն տղամարդկանց մենաշնորհն է: Առհասարակ քաղաքական գործչին պետք է ընդունել իր քաղաքական գաղափարների համար եւ գնահատել իր կատարած գործերով՝ լինի դա կին, թե տղամարդ: Բայց, անշուշտ, կինն ավելի նրբանկատ է զգալու հնարավոր վտանգները, իր հոգատարությամբ եւ խաղաղասիրությամբ կարող է ստեղծել ջերմ եւ առողջ միջավայր՝ հարցերի համակողմանի դիտարկման եւ լուծման համար: Իսկ հանրային ընկալման մասով, հուսով եմ, կընդունվեմ որպես քաղաքական գործիչ, ով պատրաստ է լսել եւ աջակցել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Այս առումով համոզմունք ունեմ, որ գալիք խորհրդարանական ընտրությունը կձեւավորի նոր քաղաքական իրողություն, որտեղ ավելի կկարեւորվի կնոջ դերակատարությունը:

- Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի քաղաքական գործիչը։ Տեսնո՞ւմ եք արդյոք այդ հատկանիշները Ձեր մեջ։

- Առաջին հերթին, իհարկե, հայրենասիրությունն է, բարոյական հատկանիշները, հավատարմությունն իր հասարակական պարտքին՝ այն, ինչ մեր ժողովուրդը երկար ժամանակ չէր տեսնում քաղաքական գործչի մեջ, արդարությունը, ամուր կամքը եւ նպատակասլացությունը, պատասխանատվության զգացումը։ Թող անհամեստ չհնչի, սակայն ես չէի մասնակցի այս ընտրությանը, եթե չտեսնեի այս ամենն ինձանում։

- Տեղեկացված եմ, որ ամուսնացած եք, զավակ ունեք։ Ինչպե՞ս ընտանիքդ արձագանքեց քաղաքականությամբ զբաղվելու Ձեր որոշմանը։ Չկայի՞ն արդյոք մտավախություններ։

- Կարծում եմ եզակի բախտավորություն ունեմ իմ կողքին ունենալու մի մարդու, ով հասկանում է իմ մարդ տեսակը, գնահատում  իմ ձգտումները եւ լիովին աջակցում  ինձ։

Ես մտավախությունների առիթ չեմ տեսնում, քանի որ քաղաքական գործիչ դառնալու իմ ցանկությունը չի կարող ստվերել նվիրված կին եւ հոգատար մայր լինելու իմ կոչումը։

- Առջեւում ընտրարշավ է։ Կարո՞ղ եք փոքր - ինչ բացել փակագծերը՝ ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում եւ ի՞նչ մասնակցություն կարող են ունենալ Ձեզ սատարողները։

- Շուտով ավելի հստակ կներկայացնեմ առաջիկա օրերի մեր անելիքները։ Իհարկե, նախատեսվում են հանդիպումներ, հանրային միջոցառումներ։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան սատար կանգնել ինձ, կարող են միանալ ինձ սոցիալական ցանցերում։ Ես պարբերաբար կտեղեկացնեմ նախատեսվող բոլոր միջոցառումների մասին, կհայտնեմ մեր հանդիպումների ժամն ու վայրը։ Եթե կգտնվեն կամավորներ, ովքեր պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ, կարող են դիմել ինձ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ էլեկտրոնային փոստի միջոցով։ Անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կան իմ Ֆեյսբուքյան էջում։ Ընկերոջն ու հարազատին իմ օգտին քվեարկելու խորհուրդ տալն արդեն իսկ մեծ աջակցություն կլինի։

- Իսկ մտածե՞լ եք, թե ինչ պիտի անեք պարտվելու դեպքում։

- Այն աշխատանքը, որ ծրագրել ենք առաջիկա ամսվա համար, ոգեւորիչ է։ Հայրենակիցներիս կողքին լինելը, նրանց հոգսը կիսելը եւ փոխվստահելի հարաբերություններ ստեղծելն ինձ համար արդեն իսկ հաղթանակ է: Անկախ քվեարկության արդյունքից՝ ամուր եմ իմ դիրքորոշումների մեջ եւ ամբողջ ներուժս ներդնելու եմ հզոր, անվտանգ, բարեկեցիկ, արդար նոր Հայաստան կառուցելու գործում:

Հարցազրույցը՝ Մարիամ Սարգսյանի

 

 

 

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21