Ապաշրջափակված կոմունիկացիաներ ունենալը, անկասկած, դրական երևույթ է, բայց ոչ Թուրքիայի ու Ադրբեջանի պարագայում

22.02.2021 19:38
3543

Քաղաքականության մեջ մեզ խաբելը չափազանց հեշտ է: Երևի մեր ազգային էության մեջ ոգեղենությունն ու զգացմունքայնությունն է տիրապետում, արդարության ուղիղ ընկալումն է թագավորում: Այստեղից էլ մեր դյուրահավատ լինելը: Հայտնի կամ անհայտ քաղաքական ուժերի կողմից շրջանառության մեջ նետված մի դատարկ բանաձևումից մենք կարող ենք այնպես ոգևորվել, ինչպես մանուկը՝ նոր խաղալիքով: Մանավանդ, երբ այդ բանաձևումը համապատասխանում է մեր ցանկություններին, անմիջապես ընկալում ենք որպես իրականություն ու կերակրվում դրանով: Հետո, երբ իրադարձությունները մեր ցանկացած հունով չեն ընթանում, սկսում ենք մեղադրել մեզանից բացի՝ բոլորին և խաբված, թևաթափ եղած, հայտնվում հիասթափության ճահճի մեջ:

Փորձեք փորփրել հիշողության անդաստանները, քանի քանի նման բանաձևումներ կարելի է թվարկել. <Մեր Ջերմուկն ու մոլիբդենը բավական են, որ լավ ապրենք>, <Բավական է ռուսների ազդեցության գոտուց դուրս գանք և ամեն ինչ հրաշալի կլինի> և այլն: Վերջերս էլ ոգևորվել էինք ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բայդենով: Իբր Բայդենի երդմնակալությունից հետո մեզ համար լավ է լինելու: Շարունակում ենք մնալ նույն մանկամիտը քաղաքականության մեջ: Հիմա էլ փորձում են կերակրել այն բանաձևումով, թե իբր երբ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվեն, կոմունիկացիաները կապաշրջափակվեն և ամեն ինչ շատ լավ կլինի:

Ապաշրջափակված կոմունիկացիաներ ունենալը, անկասկած, դրական երևույթ է, բայց ոչ Թուրքիայի ու Ադրբեջանի պարագայում: Խնդիրն այն է, որ այդ կոմունիկացիաները մեզ համար տնտեսական նշանակություն ունեն, իսկ նրանց համար հեռուն գնացող քաղաքական նշանակություն, ինչն ակնհայտ վտանգելու է մեր պետականության ապագան: Մենք չունենք այն անհրաժեշտ սոցիալական, տնտեսական ու քաղաքական ռեսուրսները, որոնցով հնարավոր կլինի դիմակայել այս անգամ արդեն նեոէքսպանսիային: Պետք չէ կույր լինել, որպեսզի չտեսնենք, որ նրանց հիմնական նպատակը Հայաստանը քարտեզի վրա չտեսնելն է: Տեսեք, երեսուն տարի շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, այն հիմնավորելով Ղարաբաղյան խնդրով: Այսօրվա ստեղծված իրավիճակում թվում է, թե այդ սահմանները բացելու համար որևէ խոչընդոտ չպետք է լինի: Բայց, միևնույն է, այն չի բացվելու: Որովհետև նա փորձելու է ներքաղաքական անորոշության մեջ խարխափող Հայաստանից ավելին պոկել՝ ճանաչել այսօրվա պետական սահմանները և հրաժարվել տարածքային պահանջներից, ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելուց: Ժամանակին Ցյուրիխի ծուղակից բարեբախտաբար լավ պրծանք, իսկ հիմա ավելի վտանգավոր իրավիճակում ենք: Այլևս սխալվելու իրավունք չունենք: Ռուսական մի ասացվածք հիշեցի. «Պետք է պատրաստ լինել նրան, ինչը չի կարող պատահել, քանի որ կարող է պատահել: Իսկ այն ինչ կարող է պատահել, անպայման կպատահի»:

Գրիշա Հարությունյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40